Շուշիի ազատագրումը. Հայ ժողովրդի հավաքական կամքի և միասնական ուժի Հաղթանակի խորհրդանիշը

մայիս 09, 2017 - 07:56        Viewed: 337       

1992թ.ի Մայիս 8-9-ը պատմական հիշարժան թվական դարձավ և փառավոր իր տեղը գրավեց հայոց հուշատետրում, երբ Արցախ աշխարհի հինավուրց բերդաքաղաք Շուշին ազատագրվեց հայ ժողովրդի հերոսական զավակների ռազմաքաղաքական բացառիկ սխրանքով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես Մայիսի 9-ին է մեծարում «Շուշիի ազատագրման և հաղթանակի» պետական տոնը։ Իսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տոնացույցով Մայիս 9-ը հռչակված է «Հաղթանակի Օր»:

Օրացույց