Իրադարձությունների կարճ ակնարկ

նոյեմբեր 24, 2013 - 01:12        Viewed: 1571       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(18-24նոյեմբեր, 2013թ.)

 

 

Վրաստան

Բիձինա իվանիշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետի` Արթուր Ռասիզադեի հետ: Կողմերը քննարկեցին երկկողմանի հարաբերությունների հարցերը, պլանավորեցին հետագա համագործակցության ծրագրերը:

Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Կողմերը խոսեցին երկկողմանի բարիդրացիական հարաբերությունների խորացման մասին, հաջողություն ցանկացան Վրաստանի նորընտիր նախաագահին:

Վրաստանի նախագահը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի վարչապետի հետ: Կողմերը քննարկեցին ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջև: Կողմերը հատուկ ուշադրություն հատկացրին հետագա հեռանկարային համագործակցությանը հումանիտար, տնտեսական, քաղաքական բնագավառներում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում ավելի խորացնել ներկայիս փոխհարաբերությունը:

«Շուտով կստեղծվի սահմանադրական հանձնաժողով, որի նպատակը կլինի բնակչության և հասարակության հետ համատեղ կատարելագործել ներկայիս սահմանադրությունը» – հայտնեց «Վրացական երազանք»  խմբակցության ղեկավար Սագանելիձեն:

Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո Պատրիարքարանի քահանաները եկան կառավարության շենք և օրհնեցին Վրաստանի նախագահի աշխատասենյակը:

«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ երկրի բնակչության 80%-ը չեն տիրապետում նոր Սահմանադրության տեղեկություններին, այն մասին, թե ինչ էր այն առաջ պարունակում, և ինչ փոփոխություններ են մտցված: Կարծում եմ` շատ ժամանակ կանցնի մինչև երկրում կհաստատվի սահմանադրական կարգ», -նոյեմբերի 18-ին հայտարարեց փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին:

«Նոյեմբերի 24-ին «Վրացական երազանք» կուսակցության համագումարին կուսակցության նախագահ կընտրվի Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ գլխավոր քարտուղար Կախի Կալաձեն»,-հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Էլիսո Չապիձեն:

«Քաղխորհրդի անդամների քանակը 21 մարդուց կկրճատվի մինչև 12 մարդ: Ով կլքի խորհուրդը, ես չգիտեմ, բայց անդամների քանակությունը պետք է կրճատվի, դա սկզբունքորեն կարևոր է: Դժվար է աշխատել խորհդում` բաղկացած 21 մարդուց, եղել են դժվարություններ նույնիսկ ներկայության հետ հավաքների ժամանակ», -հայտարարել է Գիա Վոլսկին:

«Հասարակությունը պետք է ակտիվորեն մասնակցի նոր Սահմանադրության ստեղծման գործընթացին, որպեսզի մենք չստանանք այն արդյունքը, որը կար «Ազգային շարժման» միանձնյա և միակուսակցական ղեկավարման ժամանակ, հասարակությունը պետք է «վերահսկող օղակի» դեր խաղա», -հայտարարել է փորձագետ Խաթունա Լազագիձեն:

«Ազգային շարժում»-ը ուժեղ կուսակցություն է: Նրանք շատ լուրջ քաղաքական կառուցվածք ունեն, և նրանց շարքերում կան շատ փորձված քաղաքական գործիչներ: Միավորների կրճատման տեսանկյունից այդ կուսակցությունն ունի լուրջ հաղթաթուղթ` նրանք գիտեն, որ գնում են ականապատ դաշտով, և եթե դաշտը սկսի պայթել, ոչ ոք չի դիպչի թիրախին: Բնականաբար ինչ-որ մեկը կլքի կուսակցությունը, բայց հիմնական դեմքերը կպահպանեն միասնությունը, նույնիսկ այն դեպքում, եթե մարտավարության տեսանկյունից նրանք ստիպված լինեն ցույց տալ պառակտում: Հնարավոր է ,որ նրանցից կառանձնանա ինչ-որ մաս և նոր միություն կազմի, որը չի ասոցացվի «Ազգային  միության» հետ, բայց փաստացիորեն այդ նոր կուսակցությունը կշարունակի աշխատել «Ազգային շարժման» ընտրազանգվածի հետ, կպահպանվի նրա ուղղությունը» ,-նոյեմբերի 19-ին հայտարարել է փորձագետ Կախի Կախիաշվիլին:

«Վարչապետը այն հարցին պատասխանելու փոխարեն, թե ինչու՞ չեն կատարում իրենց նախընտրական խոստումները, կրկին սկսեց սուտ տարածել և կեղտ շպրտել Ազգային շարժման վրա: Իրենց ղեկավարության ժամանակ մենք կորցրեցինք 42 000 աշխատատեղ, իսկ իրենք չեն ուզում դրան ուշադրություն դարձնել: Այդ ժամանակ էր, որ երկրում առաջացան նոր խնդիրներ»,-նոյեմբերի 20-ին հայտարարել է Պառլամենտական փոքրամասնության անդամ Գիորգի Բարամիձեն:

Ընդդիմական կուսակցությունները պահանջում են տեղական ինքնակառավարման բարեփոխման մասին քննարկման սկիզբը և նոր օրինագծի միջազգային փորձագիտության անցկացումը: «Տեղական ինքնակառավարման բարեփոխումն արդեն սկսվել է: Շատ ցավալի է, որ 8 ամիս շարունակ այս գործընթացն անցկացվում էր իշխող կուսակցության միջանցքներում: Իրականում այս հարցը պահանջում է քննարկումներ և որոշումներ ոչ թե միջանցքներում, այլ շատ ավելի լուրջ և բաց բանավեճեր ու քննարկումներ: Բացի այդ տվյալ փաստաթղթի վերաբերյալ միջազգային փորձագետները որևէ եզրահանգման չեն եկել: Ահա թե ինչու ենք մենք պահանջում, որ սկսվեն հասարակական-քաղաքական քննարկումները տեղական ինքնակառավարման սպասվող բարեփոխումների մասին, պահանջում ենք, որ անցկացվի միջազգային փորձագիտություն: Միայն այս քայլերի իրագործումից հետո Խորհրդարանը իրավունք կունենա  քննարկել և ընդունել փաստաթուղթը»,- հայտնել է Թբիլիսիի Սակրեբուլոյի  «Տեղական ինքնակառավարման» հանձնաժողովի նախագահ Մամուկա Կացիտաձեն:

«2013թ նոյեմբերի 17-ից երկրում ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը, որի համաձայն երկիրը նախագահական հանրապետությունից վերափոխվեց պառլամենտականի: Նոր սահմանադրության մեջ կան շատ անորոշ մանրամասներ, որոնք ճշգրտման ու մշակման կարիք ունեն: Միայն սահմանադրության ճշգրտման դեպքում մենք կարող ենք համոզված լինել, որ երկրում կպահպանվի իշխանության ճյուղերի միջև հաստատված հավասարակշռությունը: Ինչպես հայտնի է, Պառլամենտուոմ  արդեն ստեղծվել է սահմանադրական հանձնաժողով, որը և պետք է մշակի երկրի սահմանադրության նոր հրատարակումը», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նոյեմբերի 20-ին երկրի Պառլամենտը 93 ձայն կողմ և 19 ձայն դեմ հաստատեց նոր կառավարության հետևյալ կազմը. Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Ներգին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձե, Էներգետիկայի նախարար Կախի Կալաձե, Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանի, Պրոբացիայի նախարար Սոզար Սուբարի, Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձե, Եվրոինտեգրման նախարար Ալեքսի Պետրիաշվիլի, Վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլի, Էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլի, Ֆինանսների նախարար Նոդար Խադուրի, Գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիա, Տարածքային զարգացման նախարար Թամար Սանիկիձե, Շրջակա միջավայրի պահպանության նախարար Խաթունա Գոգոլաձե, Փախստականների հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձե, Սփյուռքի հարցերով նախարար Կոնստանտին Սուրգուլաձե, Մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիա, Երիտասարդության և սպորտի նախարար Լեվան Կիպիանի:

«Վրացերեն լեզվի` որպես պետական լեզվի պահպանման համար կանցկացվեն հատուկ միջոցառումներ: Պետական լեզվի մասին պետք է հոգ տանի պետությունը, որպեսզի երաշխավորվի վրացական լեզվի սահմանադրական կարգավիճակի պաշտպանությունը: Կմշակվի և կընդունվի օրենք պետական լեզվի մասին»,- ասված է Վրաստանի նոր կառավարության ծրագրում:

«Իհարկե, չի կարելի ասել, որ նախագահ Սահակաշվիլին և իր Կառավարությունը միշտ և ամեն ինչում իրավացի են եղել: Մենք խոստովանում ենք, որ սխալներ են թույլ տրվել և 10 տարի անց` «Վարդերի հեղափոխությունից» հետո, ակնհայտ է դեռ շատ բան պետք է անել և ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների տեսանկյունից: Երկիրը դեռևս կանգնած է քաղաքական, սոցիալական և տնտեսական մարտահրավերների առջև»,-նոյեմբերի 21-ին հայտարարել է սենատոր Ջոն Մակ Քեյնը:

«Այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնեն փոփոխություններ տեղական ինքնակառավարման կոդեքսում, մարզպետերի լիազորությունները կմեծանան: Նրանք կիրականացնեն այն առավելությունները, որոնք իրենց կհաստատեն սահմանային խորհուրդները, մյուս կողմից նրանք կիրականացնեն երկրի կենտրոնական իշխանությունների հանձնարարությունները»,-հայտարարել է Շրջանային զարգացման նախարար Դավիթ Նարմանիան:

Նոյեմբերի 22-ին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար է նշանակվել Վախթանգ Կապանաձեն: «Ես վստահ եմ, որ մեր թիմի մեկ տարվա աշխատանքի ընթացքում դրված  հիմքի վրա Վախթանգ Կապանաձեն կկարողանա կառուցել ուժեղ և շարժունակ բանակ»,- հայտարարել է ինքնապաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Հավատացնում եմ ձեզ, որ այսօր մեր երկիրն ունի այնպիսի գլխավոր հրամանատար, որը կրիտիկական պահին կկանգնի բանակի շարքերում և իր վրա կվերցնի մեր զինված ուժերի ղեկավարությունը», -հայտարարել է Իրակլի Ալասանիան:

«Մեր կառավարությունը զբաղվում է քաղաքական նարցիսիզմով: Նրանք հայտարարում են, որ իրենք չունեն ոչ մի սխալ և որ իրենք կատարում են այն բոլոր խոստումները, որոնք տարածել են նախընտրական շրջանում: Ես չգիտեմ` ե՞րբ և որտե՞ղ են նրանք կատարել իրենց խոստումները, ավելին, գերակատարել, բայց փաստ է, որ երկրում ոչ մի փոփոխություններ չեն եղել իրականացված», -հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Գիորգի Ղվինիաշվիլին:

 

Օրացույց