Վրացական հայրենասիրության յուրահատկությունների մասին

մայիս 11, 2017 - 09:56        Viewed: 234       

Ինձ միշտ տարօրինակ է թվացել, որ վրացի տղամարդկանցից շատերն իրենց զինվորականներ են համարում, բայց միաժամանակ զինվորական ծառայությունը համարում են ստորացուցիչ, անիմաստ բան, պիտանի միայն նրանց համար, ովքեր որևէ այլ բանի ընդունակ չեն:

Իմ շատ վրացի ծանոթները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի խուսափեն զինվորական ծառայությունից՝ կա՛մ համալսարանում կուրսի անվերջանալի դասընթացներն անցնելն է, կա՛մ բժիշկներին համոզելը (անցյալ տարիների փորձի հիման վրա) կաշառքի օգնությամբ սեփական իսկ անպիտանությունն ապացուցելը:

Յուրաքանչյուր ոք, ով ներկա եղել վրացական ճաշկերույթներին, լսել է կենացներ Վրաստանի մասին: Հայրենիքի և ազգի կենացը, որը քանի անգամ գրավվել է բռնազավթիչների կողմից, բայց կարողացել է պահպանել իր ինքնությունը, փրկվել թուրքերի, պարսիկների և ռուսների հետ ձուլումից:

Միջնադարյան վրացի զինվորականներից, որոնք հաղթել են թուրք-սելջուկներին, կարելի է հետևել նաև մինչ զինվորականների գիծը, որոնք փորձել են անհուսալիորեն ետ պահել խորհրդային բռնագրավումը 1920 թվականներին:

Կասկած չկա, որ անցյալի այդ հերոսները գովասանքի են արժանի, որոնք հղվում են նրանց ներկայից: Բայց հարց է ծագում, թե ի՞նչն է արդյոք փոխվել ազգային բնավորությունում:

Դիդգորիի ճակատամարտում անհուսալի դրության մեջ գտնվող միջնադարյան վրացի ասպետը և 1920-ականներին անխուսափելի մահվան առջև կանգնած երիտասարդ զինվորը: Դժվար թե նրանք մտածում էին այն զինվորական դժվարությունների մասին, որոնք սպասվելու էին ժամանակակից տղամարդուն, որը կծառայեր բանակում մեկ տարվա ընթացքում:

Անցյալի հերոսները գովասանքի են արժանի ժամանակակից վրացիներից: Բայց հարց է ծագում. Ի՞նչն է արդյոք փոխվել ազգային բնավորությունում:

Նախնիները կարող էին հիշեցնել իրենց ժառանգներին՝ ճաշկերույթների սիրահարներին, որ ռուսական սպառնալիքի իրավիճակում իրենք կարող էին նեղություն տալ իրենց և մեկ տարով զինվորական հագուստ հագնել:

Երկու օրը մեկ Կառավարական շենքեր հսկելը, երրորդ օրը դասի գնալը, իհա՛րկե, ձանձրալի է, բայց, այնուամենայնիվ, ավելի թեթև է, քան միջնադարյան իսլամական բանակներին կամ Կարմիր Բանակին դիմակայելը:

Ես շատ քիչ տեղերում եմ տեսել այնպիսի հայրենասիրություն, ինչպիսին Վրաստանում է: Բայց դա ի՞նչ արժե, եթե կենացի հեղինակը, խմելով հայրենիքի կենացը, այդտեղ իսկ ծիծաղով հերքում է զինվորական ծառայության գաղափարը: Վրացի զինվորականը մեծամասնության համար ներշնչանքի աղբյուր է, բայց ոչ ճակատագրական ժամին:

Վրաստանում զորակոչում գոյություն է ունեցել գրեթե հարյուր տարի: Կարելի հասկանալ սեփական կամքով ծառայությունը չսիրողներին: Ամբողաջական հատորներ են գրված այն մասին, որ բանակի որակն աճում է, եթե այնտեղ ծառայում են կամավորներ:

Ես խոսել եմ 2008թ. զորակոչված մի քանի տղարամդու հետ. մեկը, ծառայության պատրաստ, պատմեց, թե ինչպես իր ձեռքը առանց փամփուշտի հրացան տվեցին, մյուսը, թե ինչպես եղբոր և ընկերոջ հետ փախել է Հայաստան: Մյուսները ևս խանդավառություն չէին ցուցաբերում երկրում զինվորական ծառայություն անցնելու գաղափարի առթիվ:

Ռուսական տանկերին չհանդիպելու ցանկությունը ևս կարող եմ հասկանալ. Զինվորական ծառայության իմ անձնական փորձը այնքան էլ հաճելի չէր: Բայց ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչպես գրեթե ֆանատիկ սերը Վրաստանի հանդեպ համադրվում է նրան պաշտպանել չցանկանալու հետ:

Ներկայիս Պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ինչպես երևում է, բոլոր վրացի տղամարդկանց համարում է ի ծնե զինվորականներ, քանի որ նա փորձեց հերքել իրեն նախորդող Թինաթին Խիդաշելիի հայտարարությունը և վերականգնեց զորակոչը:

Իմ ծանոթ կադրային սպան վախենում է այդ որոշումից: Նա ասում է, որ մասնագիտացված վրացի զինվորականները երկար տարիների ընթացքում իրենց լավ են դրսևորել Աֆղանստանումմ իսկ զորակոչի վերականգնումը կնշանակի մեկ քայլ հետ ՆԱՏՕ-ի չափանիշներով բանակ կառուցելու նպատակից:

Իզորիան պնդում է, որ զորակոչի նոր ծրագիրը նման չի լինի անհաջող նախկինին: Այն կիրականացնեն կադրային զինվորականները, որոնք կպատրաստեն զորակոչիկներին իրական ռազմական պայմանների համար:

Բայց ծրագիրը նախատեսված է երեք ամսվա համար: Ցանկացած զինվորական կասի, որ դա բավարար չէ ժամանակակից պատերազմի վտանգներին պատրաստվելու համար:

Պաշտպանության նախարարությունը անտեսում է այն փաստը, որ զինակոչը անցյալում արդեն ապացուցել է իր անարդյունավետությունը: Հազիվ թե միայն իրական ծառայության հնարավոր հեռանկարը արտակարգ իրավիճակի դեպքում կարողանա հայրենասերին դարձնել այնպիսի մարդ, ով պատրաստ կլինի լուսաբացին արթնանալ, երկար քայլել անձրևի տակ կամ ցեխի մեջ պառկել հրացանը ձեռքին:

Գուցե նախարարը պետք է մտածի այն մասին, թե ինչպես բանակը դարձնի կարիերայի համար ավելի գրավիչ վայր: Դա հնարավոր է անել գուցե անիմաստ զինակոչի հաշվին տնտեսված գումարով: Գումար ծախսել այժմյան անտարբեր վրացի տղամարդկանց մեջ իրենց նախնիների մարտական ոգին վերակենդանացնելու իդեալիստական փորձեր անելու վրա, անհեռանկարային է:

Տիմ Օգդեն (Միացյալ Թագավորություն)

Օրացույց