Վրաստանի բնակչության 2,94%ը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են

հունիս 08, 2017 - 08:29        Viewed: 281       

ՎիրաՀայոց Թեմ -Կայացավ կրոնական քարտեզների շնորհանդես: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի, կառավարության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կրոնական համայնքների առաջնորդներ, հյուրեր:

Քարտեզները մշակվել են Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից: Ընդհանուր առմամբ կազմվել է երեք քարտեզ՝ տարածաշրջանային, շրջանային և պաշտամունքային: Այդ քարտեզները մատչելի են կրոնի հարցերով գործակալության կայքում: Այն ժամանակ, երբ տարածաշրջանային և շրջանային քարտեզները իրազեկում են Վրաստանի բնակչության կրոնական պատկանելության մասին, ապա «Պաշտամունքային կառույցներ» քարտեզներում ներկայացված են երկրի տարածքում գտնվող մենաստանները, եկեղեցիներն ու մզկիթները:

Այն կազմել է գործակալությանն առընթեր կրոնական քաղաքականության հետազոտման կենտրոնը, ելնելով Վրաստանի վիճակագրական ծառայության 2014 թվականի տվյալներից: Այդ տվյալների համաձայն, Վրաստանի 3,7 միլիոն բնակիչներից 83,4 տոկոսը հետևում է ուղղափառության դավանանքին: Նրանց հաջորդում են մահմեդականները 10,74 տոկոս: Երրորդ տեղում 2,94 տոկոսով Հայկական Առաքելական Եկեղեցու հետևորդներն են: Վրաստանում Կաթոլիկ եկեղեցու հավատացյալները կազմում են բնակչության 0,52 տոկոսը, Եհովայի վկաները՝ 0,33, եզդիները՝ 0,23, հրեաները՝ 0,04 տոկոս: «Այլնի» սանդղակում ընդգրկվել է բնակչության 1,8 տոկոսը: Այդ թվում այն մարդիկ, ովքեր հրաժարվել են պատասխանել հարցին կամ հանդիսանում են առավել փոքր կոնֆեսիաների ներկայացուցիչներ:

Օրացույց