Մեկնարկեց «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեջ» ծրագիրը

հունիս 12, 2017 - 09:06        Viewed: 121       

Երևանում մեծ քննարկում է անցկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Առիթը «Կովկաս-2016» միջազգային գիտաժողովն էր: Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մեջ» ծրագիրը: Դրա նպատակն է ներգրավել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակություններին և իշխանություններին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված երկխոսության մեջ:

«Կովկաս-2016» միջազգային գիտաժողովը ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին միջոցառումն է, որի ընթացքում հարցի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտեցին փորձագետներ Հայաստանից, Ղարաբաղից, Վրաստանից և Ռուսաստանից:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հույս հայտնեց, որ իրենց աջակցությամբ իրականացնող այս ծրագիրն իսկապես կդառնա լուծման բանալին գտնելու հարթակ: Դեսպանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային ամենակարևոր խնդիրներից է՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները:

«Մենք տեսնում ենք, որ ԶԼՄ-ներում, քաղաքական շրջանակներում սրվում է ցանկությունը՝ կարգավորել հակամարտությունը: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ պահպանել անվտանգությունը տարածաշրջանում, աջակցում ենք այսպես կոչված Track II երկխոսությունը երկու կողմերի ժողովուրդների միջև»,- ասաց Ջուդիթ Ֆարնուորթը:

Վերջինս նշեց, որ իրենց աջակցությամբ իրականացվող «Կովկաս-2016» միջազգային գիտաժողովը նպատակ ունի քննարկման դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, հաշվարկել ռիսկերը, փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է խուսափել դրանց հնարավոր ազդեցություններից:

Օրացույց