Թիֆլիսահայ մի նկարչի աղոթքը

նոյեմբեր 29, 2013 - 12:33        Viewed: 2773       

 

«Իմ կարծիքով ես դեռ չծնված նկարում էի». ահա այսպես է սկսում խոսել իր մասին Թիֆլիսահայ մանրանկարիչ Մերուժան Շահումյանը:

«Հայրս հայերեն ոչ մի տառ չգիտեր՝ սակայն իր երեխաներին հայկական դպրոց է տվել ուսումի, և ես ոչ մի վարկյան անգամ չեմ զղջում, որ սովորել եմ հայկական դպրոցում, և հիմա դպրոցների կորուստը շատ մեծ է, որովհետև հայոց դպրոցում ծնվում է հայը»: Դպրոցից հետո, 1975 թվականին ընդունվել է Վրաստանի «Գեղարվեստի ակադեմիա»-ն ավարտել է գրաֆիկայի բաժինը: Ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի Թբիլիսիի արդյունաբերության նախարարությունում, որպես գլխավոր նկարիչ, որտեղ և աշխատել է 10 տարի:

Նկարչությունը սիրել է փոքրուց և միշտ հետաքրքրվել արվեստով: Սակայն մանրանկարչությունն իր մեջ ծնվել է մեծ հարված ապրելուց հետո՝ դա էր 1988 թվականի ավերիչ և ողբերգական երկաշարժը, որի ժամանակ մեծ կորուստ ունեցավ Հայաստանը: Դա այն անտանելի դրությունն էր, որը ստիպեց նրան զբաղվել մանրանկարչությամբ: Քրիստոնեական հավատքը, աղոթքը իր գլխավոր գաղափարը ունի մանրանկարչության մեջ: Պարոն Շահումյանը իր մանրանկարչությունը որպես աղոթք հղեց իր աշխարհին: Նա քրիստոնեական հավատքով այնքան էր տարված, որ նույնիսկ  ցանկացել է դպրոցում աստվածաբանություն դասավանդել, մինչև անգամ Էջմիածնում աստավծաբանության քննություններ է հանձնել: Էջմիածնում գործում էր «Մոմիկ» հոգևոր արվեստի միությունը, որի անդամը նաև պարոն Մերուժանն էր: Նա այնտեղ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել՝ ինչպես Հայատանի մարզերում, այնպես նաև արտասահմանում: Նա այն անձնավորություններից է, ովքեր կտրուկ դեմ են անձնական ցուցահանդեսների, բայց իր Հայաստանյան ընկերները խնդրեցին, որ Կանադայում ցուցահանդեսներ անցկացնեն: Այնտեղ ներկայացված էր 30 աշախատանք: Այս ցոցահանդեսները՝ Տորոնտոյում և  Մոնրեալում մեծ հետաքրքրության առիթ դարձան, որովհետև հետխորհրդային պետությունից էր, և հայտնի է, որ  խորհրդային տարիներին այս թեմաների շուրջ աշխատելը բարդ էր:

Էջմիածնում տեսնելով, որ նա աշխատում է մանրանկարչության ասպարեզում, պարոն Մերուժանին ասում են, որ նրա ասելիքը մանրանկարչության մեջ է: Այս ամենը կարծես թե պարփակված է, քանի որ նա ինքը շատ փակված անձնավորություն է, նույիսկ հաճախ հրաժարվում է հարցազրույներից: Նա 35 տարի նկարել է միայն մանրանկարչություն, և գտնում է, որ  մանրանկարչությունը իր նման փակված և գողտրիկ  արվեստ է: Նկարում է նաև աբստրակտ, դա այն իրականությունն է, որը դիտողը ինքը պետք է գտնի և հասկանա նկարի իմաստը:

Մերուժան Շահումյանը Եկեղեցուն կից գործող «Վիրահայ նկարիչների միության» նախագահն է: Իր կարծիքով այս միությունը փորձում է պահպանել այն, ինչ ստեղծել են Թիֆլիսահայ մեծ արվեստագետները, և փորձում են այդ ճրագը վառ պահել այսօր: Այս միության շրջանակներում հաճախ լինում են ցուցահանդեսներ: «Նկարիչների միություն»-ը հսկում է նաև Ջավախքի հայ նկարիչներին, որոնք բավական տաղանդավոր են: Այս միության անդամ են արդեն Հայաստան տեղափոխված որոշ վիրահայ նկարիչեր: Ամբողջությամբ միությունը բաղկացած է 75 նկարիչներից, որոնցից միայն 35 են ստեղծագործում: Միությունը երկու տարվա ընթացքում 23 ցուցահանդես է ունեցել, սակայն շատ են այն նկարիչները, որոնք չեն ուզում ցուցադրել իրենց աշխատանքները: Նկարչական արվեստը պահանջում է նվիրվածություն: Մեր ժամանակներում մանրանկարչությամբ շատ քչերն են զբաղվում, քանի որ մանրանկաչությունը միայն նկարչություն չէ, առաջին հերթին այն հավատք է, որովհետև հավատքն է դրդում մարդուն որ նկարի: Մանրանկարչությունը երկնքից հղված Աստծու խոսքն է աշխարհին՝ գույներով և գծերով փոխանցված: Իսկ այն մանրանկարիչը, որը նկարում է, Աստտծո հետ երկխոսում է և նրա աղոթքն է՝ հղված Աստծուն: Եթե այդ կապը հաստատվեց, ապա նկարը մնում է հավիտյան, իսկ եթե որևէ կապ չի հաստատվում, ապա այդ նկարը կորչում է շատ արագ: Հոգուց բխած նկարները գլուխգործոցներ են»:

Պարոն Շահումյանը միշտ խուսափում է ուշադրության կենտրոնում լինելուց, բայց վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի հրամանով և օրհնությամբ և նաև  որպես հոգեբարձու` Մերուժան Շահումյանի անձնական ցուցահանդեսը կազմակերպվեց Կովկասյան տանը 2007 թվականին: 2011 թվականին ցուցահադես է եղել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տաճարում, որտեղ ներկայացվեցին քարերի վրա աշխատանքները. «Ես ինքս երբեք չէի համարձակվի անձնական ցուցահանդես անեի, որովհետև արվեստագետը պետք է ունենա կասկած իր մեջ»:

«Շատերն են նկարում, բայց արդյո՞ք բոլորն են իրեց հոգին դնում»: Այո՛, Շահումյանը հենց այն արվեստագետներից է, որոնք լիովին նվիրվում և տրվում են իրենց աշխատանքին:

Օրացույց