Լևոն Արոնյանը հաղթել է Norway Chess 2017-ում

հունիս 20, 2017 - 09:49        Viewed: 299       

Շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթողի կոչում է նվաճել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess սուպերմրցաշարում, որը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշար է համարվում:

Գերմրցաշարի վերջին, 9-րդ տուրում հայաստանցի գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, հանդես գալով սևերով: Այս տուրում նա վաստակել է 6 միավոր։

Առաջին տեղի համար Արոնյանի միակ մրցակից, ամերիկացի Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և մնաց երկրորդ տեղում՝ 5 միավորով։ Արոնյանը միանձնյա գրավեց առաջին տեղը։

Այս տարի մրցաշարի հաղթողի համար նախատեսված էր 70.000 եվրո պարգև:

Norway Chess մրցաշարում Լևոն Արոնյանը հաղթանակներ է տարել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Օրացույց