Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

հունիս 24, 2017 - 17:58        Viewed: 259       

«Երկիրը կանցնի պատգամավորների ընտրության համամասնական համակարգի։ Դա տեղի կունենա 2024թ․ ընտրություններին։ Ցավոք, մենք չենք հասցնում մտցնել տվյալ փոփոխությունները մինչ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Քաղաքականությունն այն է, ինչ մենք ստանում ենք փոխհամաձայնության և հետևողականության ճիշտ հավասարակշռության միջոցով։ Ըստ ձեռք բերված փոխհամաձայնության՝ ոչ թե 2020թ․-ին, այլ 2024թ․-ին մենք կարող ենք հասնել խորհրդարանական մեծամասնության միավորմանը տվյալ կարևոր, պատմական հարցի շուրջ։ Մեկըդնմիշտ մեր երկիրը կանցնի համամասնական համակարգի», -հայտնել է Գիորգի Կվիրիկաշվիլին։

Վրաստանի վարչապետը ընդունելություն է կազմակերպել Վրաստանի մուսուլման առաջնորդների համար մուսուլմանների համար սուրբ ամիս Ռամազանի ավարտի կապակցությամբ։ «Ձեր դերը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման գործում շատ մեծ է։ Մենք բոլորս գիտենք վրաց մուսուլմանների պատմական դերը վրացական պետության կառուցման գործում։ Պատմության էջերը մեզ բազմաթիվ հայրենասերների և հայրենիքին նվիրյալների մասին տվյալներ են հասցրել։ Եվ այսօր յուրաքանչյուր վրացի մուսուլման կանգնած է երկրին ի պաշտպան և իր ներդրումն ունի երկրի կառուցման և զարգացման գործում», -դիմելով Վրաստանի մուսուլմաններին՝ հայտարարել է երկրի վարչապետը։

Հունիսի 23-ին Բաքվում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի փոխվարչապետի, Կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի և Ադրբեջանի նախագահի միջև։ Հանդիպման մանրամասները և հանդիպման ընթացքում քննարկված հարցերը չեն հրապարակվում։

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Վրաստանի ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին կազմել է 3 944 800 000 դոլար, ինչը 14․9%-ով ավելի է, քան անցյալ տարվա հունվար-մայիս ամիսներին։ Արտահանման ծավալը կազմել է 1 003 400 000 դոլար (աճ 28,7%-ով), իսկ ներկրման ծավալը՝ 2 941 400 000 դոլար (աճ 10,8%)-ով։2017թ․-ի հունվար-մայիս ամիսներին բացասական հաշվեկշիռը կազմել է 1 938 100 000 դոլար, ինչը կազմում է երկրի արտաքին ապրանքաշրջանառության 49․1%-ը։

Օրացույց