Ադրբեջանն ստացել է անհամարժեք պատասխան

հուլիս 06, 2017 - 06:56        Viewed: 167       

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներին տեսանյութ է տրամադրել, որում երևում է ժամանակը և ակնհայտ է դառմում, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել:

Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից ժամը 20:20-ին մոտ, հայկական կողմի պատասխանը հարվածը հասցվել է 20:31, ինչպես ասվում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում, «հակառակորդի ձեռնարկած մի քանի կրակային գրոհներից հետո»:

Բացի այդ, Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանցի հրամանատարների բանակցությունների ձայնագրությունն է տարածել, որը վկայում է այն մասին, որ Պաշտպանության բանակը պատասխան միջոցներ է ձեռնարկել ադրբեջանական կողմի կրակակետի ուղղությամբ:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ ադրբեջանական կողմը, սովորության համաձայն, իր կրակակետերը տեղակայել է բնակելի տարածքում՝ «դրանով իսկ վերածելով խաղաղ բնակչությունը կենդանի վահանի: Արցախի պաշտպանության բանակը պատասխան միջոցների է դիմել, որոնց արդյունքում ադրբեջանական կողմը վնասներ է կրել»:

Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Tert.am պարբերականին տված հարցազրույցում նշել է. «Ադրբեջանական կողմի պահվածքը որևէ նոր բան չկա, նույն ահաբեկչական, անմարդկային գործողություններ են, որոնք առողջ տրամաբանության շրջանակներում գնահատելն անհնարինն է: Ադրբեջանն օգտագործում է նաև նման զինատեսակներ, որոնց կիրառումը որևէ կերպ չի փոխում ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Պարզապես ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է, այսպես ասած մոլագար երկիր է: Ադրբեջանն ստացել է անհամարժեք պատասխան: Նրանք, ըստ երևույթի, ունեն կորուստներ, այն էլ բավականին շոշափելի»:

Նույն հարցազրույցում նա հայտարարել է, որ հայկական կողմի ռազմական հայեցակարգի հիմքում ընկած է ակտիվ պաշտպանությունը. «Այսինքն՝ մենք երբևէ ագրեսորի դերում հանդես չենք գալու, բայց ցանկացած ագրեսիայի դրսևորում պատժվելու է»:

Հուլիսի լույս հինգի գիշերն իրավիճակը շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել, եթե հաշվի չառնենք դիպուկահարների կրակոցները, որոնք այստեղ արդեն սովորական երևույթ են դարձել:

Օրացույց