Հայ ծրագրավորողների կողմից ներկայացված հավելվածը հաղթել է Facebook-ի մրցույթում

հուլիս 12, 2017 - 07:58        Viewed: 246       

Հայ ծրագրավորողների կողմից ստեղծած SoloLearn կոչվող հավելվածը ներկայացվել էր Facebook-ի ամենամյա FbStart մրցույթին ու արժանացել տարվա գլխավոր մրցանակին:

SoloLearn-ը ծրագրավորման լեզուներ սովորեցնող ծրագիր է՝ iOS և Android օպերացիոն համակարգերի միջոցով:

«Հավելվածի նպատակն է խաղային մեխանիկայի միջոցով սովորեցնել մարդկանց տարբեր ծրագրավորման լեզուներով կոդեր գրել: Այն առաջարկում է 12 անվճար դասընթաց՝ այդ թվում նաև JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS-ի վերաբերյալ», -ասել է ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Քոչարյանը:

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ SoloLearn-ի միջոցով օրվա մեջ տասնյակ հազարավոր ինտերակտիվ «վարժություններ» կարելի է լուծել: Հավելվածից արդեն իսկ օգտվում է 17 միլիոն մարդ, նրանցից 1.5 միլիոնը՝ ամեն օր:

Facebook-ի մրցույթին մասնակցելու համար 87 երկրներից 900 հայտ էր ներկայացվել:

Օրացույց