Բանակցությունների բովանդակության մասին պաշտոնական տեղեկատվությունն մանրամասներ չի պարունակում

հուլիս 13, 2017 - 06:30        Viewed: 220       

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Դրա ավարտից հետո հաղորդվում էր, որ «հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի զարգացման համար համապատասխան պայմանների ստեղծման վերաբերյալ»:

Պաշտոնական տեղեկատվությունն ավարտվում է հետևյալ ձևակերպմամբ. «Համանախագահները խնդրել են արտգործնախարարներին փոխանցել այս տարի գագաթնաժողովի կազմակերպման մասին առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում»:

Բրյուսելյան հանդիպումը հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ:

Քանի որ բանակցությունների բովանդակության մասին պաշտոնական տեղեկատվությունն, ինչպես միշտ, մանրամասներ չի պարունակում, մնում է միայն կռահել, թե ինչ էր տեղի ունենում բանակցությունների սեղանի շուրջ:

Թե ինչ է հանդիպման ընթացքում ասել հայ նախարարն ադրբեջանցի գործընկերոջը, կարելի է ենթադրել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ելույթի նրա տեքստից, որը կայացել է բուն բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարել Ղարաբաղի շփման գծում ապրիլյան մասշտաբային ռազմական գործողություններից հետո կայացած բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունները: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ամրագրվել է պայմանավորվածություն հրադադարի ռեժիմի խախտման հետաքննման մեխանիզմների ներդրման և 1994-1995թթ-ի հրադադարի եռակողմ համաձայնագրի կատարման մասին:

Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Նման գործողությունները հարցականի տակ են դնում որպես բանակցությունների կողմ հանդես գալու Բաքվի ունակությունը: Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների օրինակով հերթական անգամ իր ժողովրդին որպես վահան է օգտագործել Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանով գնդակոծելու համար, այդ թվում՝ համազարկային կրակի համակարգերով: Ի պատասխան ԼՂՀ պաշտպանության բանակը ստիպված է եղել ինքնապաշտպանության դիմել:

Մինչ ադրբեջանական կողմը հրաժարվում է իր վրա վերցված պարտավորություններից, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը»:

Ամփոփելով է իր խոսքը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Մենք պատրաստ ենք ամրապնդելու խաղաղությունը, անվտանգությունն ու համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակում և կշարունակենք մասնակցել այդ ուղղութմաբ ձեռնարկված բոլոր ջանքերին»:

Օրացույց