Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

հուլիս 16, 2017 - 11:20        Viewed: 141       

«Եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմքը ՆԱՏՈ-ն է, ԱՄՆ-ի ղեկավարությամբ: Հենց այդ պատճառով էլ մեր անվտանգությունը մենք կապում ենք միայն ՆԱՏՈ-ում անդամակցության հետ», -հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

«Վրասատանի ինքնիշխան իրավունքն է հարաբերություններ ունենալ ցանկացած երկրի հետ, ինչպես նաև երկխոսություն վարել Ռուսաստանի հետփոխհարաբերությունների բարելավման մասին: Ինչ վերաբերում է կարծիքին այն մասին, թե Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա, կարող եմ ասել, որ հարաբերությունները պետք է լինեն կարգավորված: Պետք է լուծված լինեն այն հարցերը, որոնք խանգարում են մարդկանց ազատ առաջ շարժվել: Դրանից հետո կարելի է խոսել հարաբերությունների զարգացման այլ փուլ անցնելու մասին: Կկրկնվեմ: Վրաստանի ինքնիշխան իրավունքն է Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենալ, մասնակցել այս կամ այն միությանը: Բայց կապի հիմքը պետք է լինի փոխադարձ վստահության կարգավորումը», -հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը:

Եվրապական Ներդրումային Բանկը Վրաստանին հատկացրելէ 250 000 000 դոլարի չափով ֆինանսավորում երկրի ճանապարհաստրանսպորտային ինֆրաստրուկտուրան զարգացնելու համար: «250 000 000 դոլար կծախսվի Վրաստանի տարածքում 253կմ ճանապարհի կառուցման համար: Ճանապարհների կառուցումն ու վերանորոգումը կիրականացվի Վրաստանի տարածքային զարգացման նախարարության կողմից»:

Վրաստանում ավարտվեց պետական մանկապարտեզ ընդունվել ցանկացողների գրանցման երկրորդ փուլը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Թբիլիսիում 11 000 երեխա գրանցում է անցել: Պաշտոնական տվյալներիհամաձայն՝ընդհանուր առմամբ, Թբիլիսիում գործող մանկապարտեզները 2017-2018թթ կարող են ընդունել մոտավորապես 13 000 երեխա:

Հուլիսի 14ին Վրաստանում կայացավ «վրացական երթ»: Տասնյակ հազարավոր մարդիկ քաղաքի կենտրոնում բողոքում էին թուրքական, իրանական և արաբական բռնագրավման դեմ: «Վրացական երթը» տարաբնույթ արձագանք է գտել վրացական հասարակությունում: Հանրության մի մասը միջոցառումը կապում է Վրաստանում Ռուսաստանի շահերի հետ:

 

Օրացույց