Վրաստանը մերժել է փախստականի կարգավիճակ տրամադրել Դեմիրելի անվան քոլեջի նախկին կառավարիչին

հուլիս 17, 2017 - 07:59        Viewed: 254       

Վրացական ոչ կառավարական կազմակերպություններն արձագանքել են Մուստաֆա Էմրե Չաբուկին փաստականի կարգավիճակ տրամադրելու մերժմանը: Նրանք հայտարարում են, որ բռնի տեղահանված անձանց գործերի, վերաբնակեցման և փաստականների հարցերով նախարարության որոշումը փաստաթղթերով հաստատված չէ, ապօրինի է և քաղաքականապես մոտիվացված, դա Թուրքիայի ոչ ժողովրդավարական ռեժիմին վրացական իշխանությունների սկզբունքային լինելուց հեռու վերաբերմունք է:

Մուստաֆա Էմրե Չաբուկը ձերբակալվել է Թբիլիսիում մայիսի 24-ին: Նա նախնական կալանքի տակ է ահաբեկչության մեղադրանքով: Նրան մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կազմակերպության հետ համագործակցության համար, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում:

«Նախարարության գլխավոր փաստարը հիմնված է վիճելի ապացույցի վրա. Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել, և այդ կազմակերպության անդամների քրեական հետապնդումն օրինական է: Սակայն ազդեցիկ միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ այդ մարդկանց հանդեպ հարուցված քրեական գործերը քաղաքական բովանդակություն ունեն և մարդու հիմնարար սկզբունքների զանգվածային խախտումներ են պարունակում», -ասված է փաստաթղթում:

Վրաստանը մերժել է փախստականի կարգավիճակ տրամադրել Դեմիրելի անվան քոլեջի նախկին կառավարիչ Մուստաֆա Էմրե Չաբուկին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 7-ին: Նախարարության հիմնավորման մեջ, որը հրապարակել է «Լիբերալ» պարբերականն, ընդգծվում է, որ Չաբուկի արտահանձնումը Թուրքիային ռիսկեր չի պարունակում և որ թուրքական բանտերում դրական փոփոխություններ են գրանցվել:

Ոչ կառավարական կազմակերպությունները մատնացույց են անում մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնցում խոսվում է թուրքական բանտերում կիրառվող պրակտիկայի մասին: Նրանք կոչ են անում կառավարություններին, միջազգային դատարաններին և Վրաստանի խորհրդարանին թույլ չտալ Մուստաֆա Չաբուկի արտահանձնումը Թուրքիային:

Դեմիրելի անվան քոլեջն, ինչպես նաև Վրաստանում Չագլար կրթական ցանցի մի քանի կրթական հաստատություններ կապված են Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ, որը մեղադրվում է 2016թ-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման կազմակերպման համար: Թուրքիայի իշխանությունները հարված են հասցրել Գյուլենի կողմից այդ երկրում բացած Շահինի դպրոցներին և հայտարարել, որ դրանցում «ահաբեկիչների են պատրաստում»:

Օրացույց