Ձեզ վրա դույլով ջո՞ւր են լցրել: Շնորհակալություն հայտնեք շնորհավորանքի համար

հուլիս 22, 2017 - 11:04        Viewed: 137       

Վարդավառն ամենասիրելի ամառային տոնն է: Այն Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տոներից մեկն է՝ նշվում է Զատիկից 98 օր անց: Սակայն արմատները նախաքրիստոնեական շրջանին են հարում:

Պատմության համաձայն, առաջին հայ կաթողիկոսը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչը Փոխակերպման տոնը նշանակել է Նավասարդ ամսվա առաջին օրը (օգոստոսի 11-ին): Այդ օրը հեթանոսական տոն էր նշվում, որի տարրերը պահպանվել են Հիսուսի փոխակերպման տոնը նշելիս:

Համարվում է, որ ջուրը, որով մարդիկ միմյանց ջրում են Վարդավառի օրը, բուժիչ է, հաջողություն և բարեկեցություն է բերում: Այնպես որ, ջրվածն իրավունք չունի նեղանալու: Ստացվում է նույնիսկ, որ նա պետք է շնորհակալ լինի շնորհավորանքի համար: Իսկ ավելի լավ է ի պատասխան ջրի շնորհավորողին:

Օրացույց