Իրադարձությունների կարճ ակնարկ

դեկտեմբեր 01, 2013 - 12:36        Viewed: 1766       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(նոյեմբերի 25- դեկտեմբերի 1, 2013թ.)

 

Վրաստան

«Անցյալ տարվա սույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի էներգետիկայի արդյունաբերության ներդրումները աճել են 7%-ով: Մենք ունենք համապատասխան ռեսուրս, որպեսզի ապագայում ևս մեծացնենք ներդրումները», -նոյեմբերի 25-ին հայտարարել է Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:

«Բնականաբար, ես կարծում եմ, որ պատերազմն  անխուսափելի չէր: Ես չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ էր մտածում Սահակաշվիլին, երբ տրվում էր Ռուսաստանի կողմից կազմակերպած սադրանքներին: Դա քաղաքական խելագարություն էր: Նա ի՞նչ է, մտածում էր, որ կկարողանա հաղթե՞լ Ռուսաստանին, թե՞ նա մտածում էր, որ ԱՄՆ-ն բացեիբաց կաջակցի Վրաստանին և կմտնի Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ:  Չեմ հասկանում, ո՞վ է նրան ներշնչել այդպիսի սպասումներ: Իմ կարծիքով ցանկացած քաղաքական գործիչ, ով կհայտնվեր նման իրավիճակում, որում հայտնվել էր Սահակաշվիլին պարտված պատերազմից հետո, առանց պայմանների կլքեր նախագահի պաշտոնը: Ի՞նչ պատճառներով Սահակաշվիլին պաշտոնաթող չեղավ, ինձ համար անհասկանալի է: Դա նորմալ չէ», -նոյեմբերի 25-ին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Մաիլսը:

«Բիձինա Իվանիշվիլին ուժեղ առաջնորդ է, նա պայքարի ծրագրի հեղինակ-մշակողն է: Հատկապես իր անձնական որակների շնորհիվ 2012թ.-ի հոկտեմբերի 1-ին ժողովուրդը քվեարկեց այնպես, ինչպես քվեարկեց: Ինչ վերաբերում է Իվանիշվիլիին` որպես քաղաքական գործչի, նա այնքան էլ ուժեղ չէ, և դրա ապացույցն այն է, որ նրա խումբը մեկ տարվա ընթացքում չկարողացավ հասնել առաջադրված խնդիրների իրական հաջողության: Այսօր Իվանիշվիլին գնացել է քաղաքականությունից, մինչդեռ նա չի կարող գնալ պատասխանատվությունից, քանի որ ժողովուրդը Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել է Իվանիշվիլիի օգտին, և քանի դեռ կաշխատի այդ Խորհրդարանը, հաջողությունների և անհաջողությունների պատասխանատվությունը դրված կլինի Իվանիշվիլիի ուսերին», -հայտարարել է  «Ժողովրդավարական շարժում` միացյալ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Կոբախիձեն:

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական տվյալների` 2013թ.-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում երկրի տասը խոշորագույն առևտրական գործընկերների բաժնետոմսերը կազմել են 66%-ը ընդհանուր առևտրի շրջանառության համեմատությամբ: Թուրքիան (ապրանքաշրջանառությունը 1 218 000 դոլլար), Ադրբեջանը (1 063 000 դոլլար) և Ուկրաինան (629 000 դոլլար) մնում են Վրաստանի խոշորագույն առևտրական գործընկերները: Ընդհանուր առևտրի շրջանառությունը նշված ժամանակահատվածում կազմել է 8 591 000 դոլլար:

Նոյեմբերի 25-ին Կառավարությունը որոշում է ընդունել կրոնական միավորումների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման համար: Հանձնաժողովի մեջ կմտնեն ֆինանսների, տնտեսության, արդարադատության, կրթության, մշակույթի և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ: «Հիշեցնեմ, որ վրացական կառավարությունը իրավաբանական փոխհարաբերություններ ունի միայն վրացական եկեղեցու հետ: Այդ հարաբերությունները եկեղեցու և պետության միջև կանոնակարգվում են սահմանադրական «կոնկորդատ»-ով: Այլ կրոնական միավորումների հետ Կառավարությունը չունի իրավաբանական կապ, այս իրականությունը առաջացնում է որոշակի դժվարություններ, օրինակ նրանց ֆինանսավորման և այլ բնագավառներում: Հենց այս պատճառով էլ ստեղծվել է այս հանձնաժողովը», -հայտարարել է Վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Նոյեմբերի 26-ին Գիորգի Վոլսկին փոխարինել է Զաքարիա Քուցնաշվիլիին «Վրացական երազանք» Խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում:

«Կանաչների կուսակցությունը» լքում է կոալիցիան: «Դեկտեմբերի 15-ին նախատեսված է մեր կուսակցության ընդհանուր ժողովը: Հենց այդ օրը մենք պաշտոնապես կհայտարարենք կոալիցիան լքելու մեր որոշման մասին: Մենք պատրաստվում ենք աշխատել անկախ, անել այն, ինչ ժողովրդի համար չկարողացավ անել Խորհրդարանական կոալիցիան», -նոյեմբերի 26 -ին հայտարարել է «Կանաչ կուսակցության» առաջնորդ Գիա Գաչեչիլաձեն:

Նոյեմբերի 26-ին Գիորգի Մարգվելաշվիլին հաստատեց Ներում շնորհելու հանձնաժողովի նոր կազմ: Հանձնաժողովի հին անդամներից մնացել են` Ուչա Նանուաշվիլին օմբուդսմեն, Գիվի Շախնազարին (գրող) և միտրոպոլիտ Թեոդորը, որոնց ավելացել են Լիա Մուխաշավրիան, Թամար Խիդաշելին, Էկա Գիգաուրին, Բասա Ժանիքաշվիլին, Զվիադ Քորիձեն, Թեա Գագոթիշվիլին և Կոտե Ժանդիերին: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել նախկին լրագրող Ալեքսանդր Էլիսաշվիլին:

Եվրոմիությունը փոփոխություններ է մտցրել Վիլնյուսի հռչակագրում: Դեկլարացիայից հանված է 49-րդ կետը, որի համաձայն նրան միացած երկրները հնարավորություն էին ստանում դիմել Եվրոմիությանը` Միությանը միանալու խնդրանքով:

«Նախագահի վարչության նախկին աշխատակիցները աշխատանքի են տեղավորվում Թբիլիսիի քաղաքապետարանում», -նոյեմբերի 27-ին հայտարարել է Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Ջաբա Սամուշիան:

«Եվրոմիության հետ ազատ առևտուրը մահացու է Վրաստանի համար, քանի որ դա նշանակում է միայն արտադրանքի ներմուծում: Այդ ռիսկը կլինի այնքան ժամանակ, մինչև Վրաստանն ինքը չսկսի թողարկել արտադրանք: Երկրի բնակչությունը պետք է իմանա ճշմարտությունն այն մասին, թե իրականում ի՞նչ է ստորագրում Կառավարությունը Վիլնյուսում, ինչպիսի՞ վտանգներ և ռիսկեր են թաքնված այդ հռչակագրի ետևում: Մենք Ուկրաինայի հետ համեմատած ուրիշ իրավիճակում ենք: Ուկրաինան պետք է ստորագրեր երաշխավորված ընկերության մասին պայմանագիրը, մենք էլ ստորագրում ենք պայմանագիր «չսկսե՞նք արդյոք ընկերությունը», դրանք լիովին տարբեր փաստաթղթեր են», - նոյեմբերի 27-ին հայտարարել է փորձագետ Մամուկա Արեշիձեն:

«Մենք ուզում ենք, որպեսզի մեր սփյուռքը լինի մեր երկրի լոբիստը: Մենք ուզում ենք Վրաստանի կյանքի բոլոր գործընթացներում ներքաշել մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են արտասահմանում», -հայտարարել է սփյուռքի հարցերով նախարար Կոնստանտին Սուրգուլաձեն:

«Ցավոք Արևմուտքը չի կարող լինել այնքան ակտիվ, ինչքան մենք ենք ուզում: Միակ բանը, որ նրանք կարողացան, այն է, որ հասան այն բանին, որ Ռուսաստանը փոխեց ծակող մետաղալարը պարսպի վրա», -հայտարարել է Մամուկա Արեշիձեն:

«Երկրում չկա իրական ինքնակառավարում: Եթե ընդունվի այն օրինագիծը, որն առաջարկում է «Վրացական երազանքը», ապա մենք կրկին չենք ունենա իրական ինքնակառավարում: Այդ նախագիծը ոչ մի ընդհանրություն չունի իրական եվրոպական ինքնակառավարման հետ», -նոյեմբերի 27-ին հայտարարել է «Ժողովրդավարական շարժում` միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

«Վիլնուսյան հռչակագրի 49-րդ կետի հանումը Վրաստանի համար կունենա որոշակի բացասական ազդեցություն: Եթե հռչակագիրը որոշակի աստիճանում լինի փափկացված, դա, թերևս, կլինի շատ ցավալի», -հայտարարել է Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թեդո Ջապարիձեն:

Նոյեմբերի 28-ին ուշ գիշերով Ճելա գյուղում տեղադրվել է տեղի մզկիթի` մի քանի ամիս առաջ ապամոնտաժված մինարեթը: Մինարեթի տեղադրման աշխատանքներին մասնակցում էին տեղի բնակիչները և իրավապահպանման մարմինների ներկայացուցիչները: Զուգահեռ անցկացվել է բողոքի ցույց` ընդդեմ մինարեթի տեղադրման, որը ղեկավարում էին վրացի քահանաները: «Այս հողը ներծծված է մուսուլմանների դեմ կռվող մեր նախնիների արյամբ: Այն, ինչ հիմա այստեղ տեղի է ունենում կրկնակի վիրավորական է մեզ համար: Ես կարծում եմ, որ ոչ մի վրացի չի հաշտվի դրա հետ: Այս ամենը թուրքական հատուկ ծառայությունների և Եվրոմիության պատվերն է», -հայտարարել է  բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը` Դավիթ Քահանան:

«Ծաղկող Վրաստանը մտնում է ինչպես հենց իր` Վրաստանի և շրջանի շահերի մեջ, այնպես էլ Ռուսաստանի», -նոյեմբերի 28-ին հայտարարել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Հոլ Հիլլը:

«Վրաստանը վերածվել է մի տեղի, որտեղ սկսել է ծաղկել քաղաքական իսլամը: Ճելա գյուղի Սակրեբուլոն «Հանրապետական» կուսակցության աջակցությամբ որոշել է վերադարձնել մինարեթը` ամո՛թ նրանց դրա համար: Թուրքական հատուկ ծառայություններն ամեն կերպ փորձում են կոնֆլիկտ բորբոքել էթնիկ վրացիների տարբեր կոնֆեսիաների միջև: Կոչ եմ անում երկրի Ներքին գործերի նախարարությանը հապշտապ մարել այդ սադրանքը: Ինչպես նաև բնակչությանն եմ կոչ անում արտահայտել բացահայտ զզվանք այն մարդկանց հանդեպ, ով չարաշահում է կրոնական հարցերը», -հայտարարել է «Վրացական խորհուրդ» կուսակցության առաջնորդ Ջոնդի Բաղաթուրիան:

«Արևելյան համագործակցության երկրների հետ մենք կհամագործակցենք անհատական ռեժիմով, այդ կերպ իրավիճակը Ուկրաինայում չի ազդի Վրաստանի վրա: Ինչպիսի որոշում էլ ընդունի Ուկրաինայի Կառավարությունը, դա բացասաբար չի ազդի Վրաստանի վերաբերյալ Եվրոմիության քաղաքականության վրա», -հայտարարել է եվրոկոմիսար Ստեֆան Ֆյուլլը:

Վրաստանը եվրոպական ներդրումային բանկից 30 միլլիոն դոլլար վարկ կստանա:

«Եվրոմիությունն ունի ճգնաժամի ղեկավարման համընդհանուր կենտրոնը, որի գլխավոր առաքելությունն է Եվրոպայում ճգնաժամի առաջացման դեպքում միության երկրների միջև կորդինացիաների հարթումը: Այն դեպքում, եթե մեր երկրում առաջանա ճգնաժամ, Եվրոպան մեզ օգնություն կտրամադրի», -նոյեմբերի 28-ին հայտարարել է Խորհրդարանական ինքնապաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

«Մինարեթի վերականգնման մասին Ադիգենի քաղաքապետարանի որոշումն ադեկվատ է եղել իրավիճակին: Սակրեբուլոյի որոշում ընդունելուն աջակցել են նաև քաղաքական ուժեր: Ամենից առաջ Վրաստանի Կառավարությունը տրամադրված էր այն բանին, որպեսզի այդ խնդիրը լուծվեր մեկընդմիշտ», -հայտարարել է «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Բերձենիշվիլին:

«Մինարեթի վերականգնումը եղել է Իվանիշվիլու և Ղարիբաշվիլու նախաձեռնությունը: Իր ժամանակին մինարեթի ապամոնտաժումը, այն ձևով, ինչպես որ այն իրականացվել է, սխալ է եղել, և մինարեթի վերականգնումը անհրաժեշտ էր», -հայտարարել է Դավիթ Զուրաբիշվիլին:

«Մենք սկսում ենք նախապատրաստվել` ռեֆերանդում անցկացնելու այն մասին, որպեսզի այդ մինարեթն ապամոնտաժվի, և այն մասին, որ Վրաստանում այլևս չկանգնեցվեն մինարեթներ և ընդհանրապես չկառուցվեն մզկիթներ», -հայտարարել է պրոտոիերեի Դավիթ Իսակաձեն:

Ամբողջ շաբաթվա ընթացքում լարին շարունակում էր անկումը դոլլարի համեմատությամբ:

2014թ.-ի Վրաստանի Բյուջետի վերջնական նախագիծը Խորհրդարանին կներկայացվի դեկտեմբերի 2-ին: 2014թ.- ի երկրի Բյուջետը կազմում է 9 միլլիարդ 80 միլլիոն լարի:

«Հաջորդ տարին շատ դժվար կլինի Վրաստանի համար: Մեր վերջնական նպատակին` եվրոպական ընտանիքին միանալուն, հասնելու համար մենք փաստորեն քայլելու ենք դանակի շեղբի վրայով», -հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության անդամ Թինա Խիդաշելին` մեկնաբանելով նոյեմբերի 29-ին ստորագրված Եվրոպական Միության հետ ասոցացման մասին պայմանագիրը:

«Պետք է քայլեր իրականացվեն մարդու իրավունքների երաշխավորված հարգանքի, օրենքի գերիշխանության և դատական համակարգում բարեփոխումների անցկացման ուղղությամբ», -ասված է Վիլնյուսի հռչակագրում «Արևելյան համագործակցություն` ճանապարհն առաջ»` ստորագրված նոյեմբերի 29-ին Լիտվայում:

Եվրոխորհրդի Խորհրդարանական ժողովը Վրաստանի վրա պատժամիջոց(սանկցիա) է առաջադրել: Սանկցիան առաջադրված է եղել այն բանի համար, որ նախագահական ընտրություններին թույլատրված չեն եղել դիտորդներ Ռուսաստանից: Ընդունված պատժամիջոցի համաձայն` երկու տարվա ընթացքում Եվրոխորհրդի հովանու ներքո Վրաստանում չի անցկացվի ոչ մի միջոցառում: Հարկ է նշել, որ տվյալ սանկցիան չի տարածվում կոնֆլիկտային բնագավառներում դիտարկման առաքելության վրա: «Սա շատ ընկերական և փափուկ սանկցիա է, հատկապես այն բանի հաշվառմամբ, որ այս երկու տարիների ընթացքում Վրաստանում ոչ էլ նախատեսված է Եվրոխորհրդի որևէ միջոցառում», -նոյեմբերի 30-ին հայտարարել է Խորհրդարանային մեծամասնության անդամ Գիորգի Վոլսկին:

 

Օրացույց