Աշխատանքից ժամանակավորապես ազատվել են հակահետախուզական բաժնի տնօրենը և Վրաստանի Սահմանային ոստիկանապետը

հուլիս 24, 2017 - 07:12        Viewed: 152       

Վրաստանի Ներքին Գործերի նախարարը նախնական հաշվետվություն է ներկայացրել մայիսի 29-ին Թբիլիսիի կենտրոնում անհետ կորած և արդյունքում ադրբեջանական բանտում հայտնված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլուի գործի հետաքննության վերաբերյալ։

Գիորգի Մղեբրիշվիլու խոսքերի համաձայն՝ Մուխտարլուի գործի հետևանքով աշխատանքից ժամանակավորապես հեռացվել են Վրաստանի Սահմանային ոստիկանապետը և հակահետախուզական բաժնի տնօրենը։

«Մենք համոզված ենք մեր աշխատակիցների անմեղության մեջ, բայց հետաքննությունն իրավունք չունի բացառել որևէ տարբերակ։ Քանի որ, ամեն դեպքում, տեղի է ունեցել սահմանի հատում անհայտ պայմաններում, համապատասխան որոշում է կայացվել», -հայտնել է Մղեբրիշվիլին։

Ըստ նրա խոսքերի՝ այդ գործի կապակցությամբ անցկացվել են բազում հետախուզական գործողություններ։ Մասամբ, հանվել և ուսումնասիրվել է 46 տեսախցիկ, հարցման է ենթարկվել 343 վկա (երթուղային մեքենաների վարորդներ, ավտոկայանների աշխատակիցներ, տաքսու վարորդներ, փողոցային առևտրականներ, մասնավոր պահակապետի աշխատակիցներ և այլոք)։ Միայն Նիաղվարի և Ճոնկաձե փողոցներից (որտեղ ենթադրաբար կորել է կամ հափշտակվել Մուխտարլուն), հարցման են ենթարկել 127 վկայի։

Մղեբրիշվիլու խոսքերի համաձայն՝ Մուխտարլուին հայտնաբերած միակ տեսախացիկը գտնվում է Բարաթաշվիլի փողոցի վրա գտնվող պետական էլեկտրոհամակարգերում։ Տեսախցիկում երևում է սպիտակ վերնաշապիկով անձ, հավանաբար, Աֆղան Մուխտարլուն, որը երթուղային տաքսի է նստում։

Այդ պահից հետո Մուխտարլուն չի երևում ոևէ այլ տեսախցիկում։ Նրա մասին ոչինչ չգիտեն հարցման ենթարկված վկաները։ Մայիսի 29-ին ոչ ոք չի տեսել ինչ-որ մեկին ծեծի կամ փախուստի ենթարկելու փաստ։

Նախարարը նշել է, որ հարցման է ենթարկվել սահմանային ոստիկանության 61 աշխատակից, նրանք բոլորը պարզաբանել են, որ մայիսիս 29-ին Լագոդեխիի անցակետում և Սիգնախիի և Դեդոփլիս Ծղարո շրջանի սահմանագծում ոչ մի պատահար կամ կասկածելի դեպք տեղի չի ունեցել։

Հետախույզները «Մագթիկոմ» ընկերությունից պահանջել են Մուխտարլուի հեռախոսահամարի ելքային և մուտքային զանգերի մանրակրկիտ տվյալները, մինչդեռ այդ տեղեկությունների միջոցով որևէ կոնկրետ հետք գտնել չի հաջողվել։

Օրացույց