Բա մենք մեր ռազմաբազաները ո՞րտեղ ենք տեղակայելու

օգոստոս 04, 2017 - 08:25        Viewed: 325       

Հայաստանի կառավարությունը հաստատել է 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը:

«Հայաստանը պետք է Լուսինն ու երկնային այլ մարﬕններն օգտագործի կենսապայմանները բարելավելու, տնտեսական ու սոցիալական առաջընթացն ու զարգացումը խթանելու համար՝ բացառապես խաղաղ նպատակներով։ Լուսնի ու երկնային մարﬕնների հնարավորություններից օգտվելու համար Հայաստանը վավերացնում է 1979 թ-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարﬕնների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը», -ասված է ընդունված փաստաթղթի մեջ:

Թեև համաձայնագիրը չզեկուցվող հարցերի թվում էր, և կառավարության կողմից հաստատվեց առանց բարձրաձայնվելու, այնուամենայնիվ, նախագծի հիմնավորման մեջ կան դրա բովանդակությունը բացահայտող թեզեր:

Լուսնի վրա արգելվում է ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք։ Լուսնի վրա արգելվում է նաև ռազմական բազաների, օբյեկտների և ամրաշինությունների հիմնումը, ցանկացած տեսակի զենքի փորձարկումն ու ռազմական զորախաղերի անցկացումը։

Նախագծի համաձայն՝ Լուսինը չի կարող յուրացվել պետությունների կողմից՝ ոչ ինքնիշխանություն հռչակելու, ոչ այն օգտագործելու կամ զավթելու և ոչ էլ որևէ այլ միջոցով։

Հայ ֆեյսբուքյան օգտատերն այս լուրը ոչ միայն նկատել, այլև մենկաբանել են: Նրանց գրառումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

«Այ քեզ խայտառակություն, բա մենք մեր ռազմաբազաները ո՞րտեղ ենք տեղակայելու»:

«Մենք արևի վրա ենք ռազմաբազա սարքելու, լուսինն ի՞նչ ա որ…»

«Հայաստանին թույլատրվում է խորովածի փառատոն անցկացնել լուսնի վրա»:

«Ուֆ, դե լավ պրծանք, էս հարցն էր մնացել, էս էլ արեցինք»:

Օրացույց