Վրաստանում պահպանվում են դավանանքի ազատության հարցերում խնդիրները

սեպտեմբեր 05, 2017 - 07:36        Viewed: 115       

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է դավանանքի ազատության հարցերով 2016թ-ի հաշվետվությունը: ԱՄՆ Պետդեպի հաշվետվությունում արտացոլված են 200 պետության կրոնական ազատությունների հարցերի ուսումնասիրման արդյունքները, 13 էջ նվիրված է Վրաստանին: Վրացի փորձագետների գնահատականով՝ Վրաստանի համար արդյունքները ծանր են և վկայում են լուրջ խնդիրների մասին, որոնք ունեն երկրի կրոնական փոքրամասնությունները:

«Չնայած այն բանին, որ Վրաստանի Սահմանադրությունն ապահովում է դավանանքի ազատություն, կրոնական դավանանքների իրավահավասարություն, Վրաստանում շարունակում է խնդրահարույց մնալ ուղղափառ եկեղեցու արտոնյալ դիրքը, ինչը չունեն մնացած կրոնական խմբերն», -ընդգծվում է փաստաթղթում:

Հաշվետվության համաձայն՝ երբ խոսքը գնում է խորհրդային տարիներին բռնագրավվածշենքերի վերադարձի մասին, կառավարությունն ուղղափառ եկեղեցուն ֆավորիտի դեր է հատկացնում այն դեպքում, երբ այլ կրոնական խմբերին նման իրավունքներ չի տալիս:

Որպես օրինակ բերվում է Հայ Առաքելական Եկեղեցին, որն անարդյունք փորձում է վերադարձնել Թբիլիսիում իր երեք եկեղեցիներն ու մեկը Սամցխե Ջավախեթիում:

Հաշվետվությունում ներառված է նաև կրոնական հատկանիշներով իրավունքների խախտման 19 դեպք, որոնք հետաքննությունն, ըստ ոչ կառավարական կազմակերպությունների և օմբուդսմենի ինստիտուտի տվյալների, ոչ արդյունավետ է անցնում: Հաշվետվությունում ուշադրությունը կենտրոնացած է կրոնական փոքրամասնությունների ներկաայցուցիչների հանդեպ բռնության մասին տեղեկատվության վրա: Ավելի հստակ՝ «Եհովայի վկաների» վրա հարձակման 11 դեպքի:

Հաշվետվությունում պրոգրեսիվ է գնահատվում վրացական բանակում ծառայող մուսուլմանների համար առաջին աղոթատեղիի բացման փաստը, չնայած նշվում է, որ քրեակատարողական հաստատություններում շարունակում են գործել միայն ուղղափառ եկեղեցիները, և այլ կրոնների ներկայացուցիչների համար աղոթատեղիների բացակայությունը չլուծված խնդիր է մնում:

Հաշվետվությունում նշվում է Աբխազիայում և Հարավային Օսիայում ուղղափառ եկեղեցու կրոնական օբյեկտներին վնաս հասցնելն, ինչպես նաև Վրաց ուղղափառ եկեղեցու ծառայողների իրավունքների խախտման փաստերն Աբխազիայում կրոնական ծառայության ուղարկելիս: Հաշվետվությունը վերաբերում է միայն 2016թ-ին: 2017թ-ի հաշվետվությունը կհրապարակվի հաջորդ տարի:

Օրացույց