Առաջին դասարանցիներ: Որքա՞ն գումար ենք մենք նրանց վրա ծախսում և որքան դժվար է նրանց կյանքը

սեպտեմբեր 12, 2017 - 07:30        Viewed: 138       

Սեպտեմբերին ամենուր երեխաները դպրոց գնացին: Ինչ-որ մեկը՝ սեպտեմբերի 1-ին կամ 15-ին, մյուսները՝ 20-ին, սակայն բոլորը սեպտեմբերինԱյդ թվում՝ մոտ 260 հազար երեխա է Հարավային Կովկասում առաջին դասարան գնացել:

Բոլորն ուրախ են ու հպարտ իրենց երեխաներով ու թոռներով: Սակայն ևս մեկ զգացում կա այդ իրադարձության հետ կապված՝ դասագրքերի, պայուսակների, հագուստի լուրջ ծախսերը:

Այսպիսով, որքան գումար են ծախսել Հարավային Կովկասի տարբեր շրջանների բնակիչները առաջին դասարանցուն դպրոց ճանապարհելու համար:

Երևան -Հայաստանում ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 1-ին, և առաջին դասարան է գնացել մոտ 40 հազար երեխա:

Եթե պայուսակի մեջ դնել այն բոլորը, ինչ պետք է տանել դպրոց, ստացվում է, որ ւ տարեկան երեխան պետք է ձեռքում պահի, կամ ուսերի վրա կրի 4 կգ-ից ավելի ծանր քաշ ունեցող պայուսակ: Դրա համար ծնողները հաճախ անիվներով պայուսակ են ընտրում, որն արժե մոտ 30 դոլարին համարժեք դրամ: 

1-4 դասարանցիների դասագրքերը Հայաստանում անվճար տրվում են դպրոցում: Սակայն առաջին դասարանցին պետք է ունենա նաև` 10 բարակ տետր՝ ընդհանուր մոտ $1; 10 ընդհանուր տետր՝ ընդհանուր մոտ $ 8; մատիտներ՝ մոտ $4; ռետին, քանոն, օրագիր, գրիչներ՝ ընդհանուր մոտ $5:

Ստանդարտ սպիտակ վերնաշապիկն արժե 10 հազար դրամ [մոտ $21]: Տաբատը/կիսաշրջազգեստն ու կոշիկները մոտ $60 գումար կկազմեն, սպորտային մարզահագուստը՝ մոտ $25, սպորտային կոշիկները՝ $27:

Ընդհանուր առմամբ ստացվում է 74000 դրամ [մոտ $150]:

Սա միջին գումարն է, որն անհրաժեշտ է Հայաստանում երեխային առաջին դասարան ուղարկելու համար: Կարելի է ավելի մեծ գումար ծախսել, կամ մի փոքր ավելի քիչ՝ ելնելով հնարավորություններից: 

Թբիլիսի -Մատեն 6 տարեկան է և սեպտեմբերի 1-ին նա առաջին անգամ դպրոց է գնացել: Նոր տաբատը, կապույտ վերնաշապիկը, կոշիկներն ու գուլպաները՝ այս ամենը պատրաստ կախված է եղել պահարանում արդեն օգոստոսի վերջերից՝ ուսումնական տարվա սկզբից երկու շաբաթ առաջ:

Այնտեղ էր դրված նաև Սարդ-մարդու նկարով պայուսակը:

Որդուն դպրոց ուղարկելու համար Նինո Կեմուլարիան 250 լարի է ծախսել [մոտ $106]:

Գրքերը, տետրերը, գրիչները, մատիտները, պլաստիլինը, ներկերը, գրչատուփն ու այլ գրենական պիտույքները մոտ 33 դոլար են արժեցել, պայուսակը՝ 20 դոլար, դպրոցական համազգեստը՝ մոտ 65 դոլար:

Վրաստանում յուրաքանչյուր առաջին դասարանցի դպրոց գնալիս իր նստարանին լուսավորության նախարարության նվիրած «Բուքն» է հայտնաբերում. դա փոքր համակարգիչ է, որում արդեն գրանցված են դպրոցական նյութերը:

Դասագրքերը նախարարությունը նույնպես անվճար է տրամադրում: Սակայն Նինոն որոշել է որդուն նորերը գնել: «Դպրոցում բաժանում են օգտագործած դասագրքեր և խստորեն պահանջում չփչացնել դրանք, չգրել դրանց վրա և չճմռթել», -ասում է Նինոն:

Տարրական դասարանների մեկ դասագիրքն արժե 8-15 լարի [մոտ $3-7]:

«Մեր հիմնական հաճախորդները մասնավոր դպրոցների աշակերտների ծնողներն են, չնայած հանրային դպրոցներից նույնպես դիմում են, քանի որ դպրոցում տրվող գրքերը պետք է նույնությամբ ետ վերադարձնել: Սակայն որքան էլ զգուշությամբ երեխաներն օգտագործեն դրանք, գիրքը միևնույնն է փչանում է: Իսկ այդ դեպքում տուգանքներ են հասնում, իսկ ապագայում այդ աշակերտին էլ ավելի հին դասագիրք կտան՝ կախված տուգանային միավորներից», – պատմում է խանութներից մեկի վաճառողը:

Կան նաև պարտադիր լրացուցիչ տետրեր, որոնք լրացնում են դասագիրքը, դրանցից յուրաքանչյուրն արժե 3 դոլար:

Պայուսակի նվազագույն արժեքը 20 դոլար է: Ինչպես խանութներում են ասում, այս տարի անիվներով պայուսակների մեծ պահանջարկ կար, որոնք 10-20 դոլարով ավելի թանկ են:

Անիվներով պայուսակներն իրոք մեծ օգնություն են դպրոցականի համար, ով ստիպված է ամեն օր դպրոց տանել-բերել նվազագույնը 5 կգ քաշ ունեցող պայուսակ:

Որոշ ծնողներ որպես ելքի միջոց իրենց երեխաներին երկու դասագիրք են գնել. մեկը դպրոցում է մնում, մյուսը՝ տանը: Այդ ժամանակ պայուսակը բավականին թեթև է լինում: Սակայն նման բան իրենց ոչ բոլորը կարող են թույլ տալ:

Լուսավորության նախարար Ալեքսանդր Ջեջելավան ասում է, որ դպրոցական պայուսակների քաշը կրճատելը գերատեսչության գլխավոր խնդիրներից է: Այդ հարցը լուծվելու է դասագրքերի համար օգտագործվող թղթի քաշի կրճատման և ուսումնական պրոցեսում էլեկտրոնային գրքեր ներդնելու հաշվին:

«Մենք աշխատում ենք Microsoft-ի և այլ ընկերությունների հետ, ստուգում ենք էլեկտրոնային դասագրքերի հայեցակարգը: Բնականաբար, դա ընտրովի է լինելու, և յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշելու իր երեխայի կողմից էլեկտրոնային գրքեր օգտագործելու հարցը: Կարծում եմ՝ 21-րդ դարում աշակերտն անպայման պետք է այլընտրանք ունենա», -ասում է նախարարը:

2016թ-ին Վրաստանում առաջին դասարան է գնացել 61 հազար երեխա (նրանցից 53 հազարը՝ հանրակրթական դպրոցների, 8 հազարը՝ մասնավոր):

Օրացույց