Խաղասեղանին տրանսֆերտներն ու ազգային անվտանգությունն է

սեպտեմբեր 26, 2017 - 08:30        Viewed: 190       

Հայաստանի բնակչության արտագաղթն ու ժողովրդագրական ծանր իրավիճակը հանրապետությունում հայ հասարակության ամենաքննարկվող թեմաներից է: Դրան պարբերաբար անդրադառնում են հայկական ԶԼՄ-ները՝ վերջին տարիներին խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ, նրա վրա խաղադրույք են անում ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ նաև իշխող Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) կուսակցությունն ու նրա առաջնորդը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի արտագաղթի հիմնական ուղիներից մեկը Ռուսաստանն է: Վերջերս հրապարակվեցին ետխորհրդային երկրներից, մասնավորապես Հայաստանից դեպի Ռուսաստան աշխատանքային միգրանտների մասին բավական հետաքրքիր տվյալներ: ԱՊՀ երկրներից ու Վրաստանից ժամանած միգրանտների շրջանում Ազգային հետազոտական համալսարանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համար Էթնոքաղաքական ու տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կողմից 2017թ. փետրվար-մարտ ամիսներին իրականացված սոցհարցումների շրջանակներում հարցվել է 8,7 հազար մարդ, ներառյալ ինչպես ժամանակավոր աշխատանքային միգրանտները, այնպես էլ ՌԴ-ում ժամանակավոր կեցության իրավունք կամ բնակության իրավունք ունեցող արտասահմանցիները:

Այսպես, հարցումների համաձայն՝ ՌԴ-ում 70%-ն աշխատում են օրինական հիմունքներով: Միգրանտները սկսել են ավելի հազվադեպ բախվել իրենց հանդեպ բացասական վերաբերմունքի, 2011թ. 72,1%-ի նկատմամբ՝ 2017թ. 81,8%-ը տեղացիների հետ իրենց հարաբերությունները բնութագրել են որպես «լավ»: Ավելի պակաս են նաև աշխատանքի տեղավորվելու հարցում բացասական վերաբերմունքի (8,9%-ն ընդդեմ 23,5%-ի), ինչպես նաև առօրյա շփման դեպքերը (5,9%-ն ընդդեմ 15,3%-ի):

2011թ.-ից սկսած՝ կտրուկ փոխվել է նրանց միջին աշխատավարձերի հարաբերակցությունը Ռուսաստանի քաղաքացիների միջին աշխատավարձերի նկատմամբ՝ 2011թ.-ի 72,8%-ից մինչև 84%՝ 2017թ.-ին: Եթե 2011 թվականին միգրանտները միջինը ստանում էին 17,7 հազար ռուբլի, իսկ ռուսաստանցիները՝ 24,3 հազար ռուբլի, ապա 2017-ին՝ համապատասխանաբար 30,1 հազար և 35,8 հազար ռուբլի:

Ինչ վերաբերում է Հայաստանից գնացած աշխատանքային միգրանտներին, ապա հետազոտությունների համաձայն՝ միջին աշխատավարձը կազմում է 31,1 հազար ռուբլի՝ օրինական աշխատանքային միգրանտների ու 28,1 հազար ռուբլի՝ ոչ օրինականների համար: Միգրանտների թվաքանակը 2016 թ. համեմատության կրճատվել է գրեթե աննկատ՝ 507 հազար՝ 508 հազարի նկատմամբ:

Ընդ որում, 72,1% Հայաստանից արտագաղթածներ Ռուսաստանում ընդմիշտ մնալու մտադրություն ունեն: 11,9%-ը մտադիր է ապրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև, 5,2%-ը հայտնել են Ռուսաստանում մի քանի տարի աշխատելու ու հայրենիք վերադառնալու իրենց ցանկության մասին: 3,3%-ը՝ գումար աշխատել ու մի քանի ամիս անց հեռանալ, իսկ 1,4%-ը՝ որոշ ժամանակ ապրել Ռուսաստանում ու մեկնել այլ երկիր:

Ինչ վերաբերում է գիտելիքներին ու որպես շփման հիմնական լեզու համարվող ռուսերենին, ապա աշխատանքի ժամանակ այն օգտագործում են 72,8%-ը (74,1%-ի նկատմամբ), իսկ տանը՝ Հայաստանից արտագաղթածների 16,8%-ը: Ընկերների հետ շփման մեջ որպես հիմնական լեզու ռուսերենն օգտագործում են 24,9%-ը (ընդդեմ 35,6%-ի՝ 2016թ.):

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը մեկնաբանեց զեկույցի տվյալները, մասնավորապես Հայաստանից եկած աշխատանքային միգրանտների՝ Ռուսաստանում մնալու ցանկություն ունեցողների այդքան բարձր տոկոսը, որը գերազանցում է նույնիսկ Կենտրոնական Ասիայի միգրանտների ցուցանիշը, որտեղ կյանքի պայմաններն ու մարդու իրավունքների վիճակն ավելի վատ է, քան Հայաստանում:

«Ռուսաստան արտագաղթող հայերը Հայաստանի հետ կապը թուլացնում են ու տրամադրված են հիմնվել ու մնալ այդտեղ: Ինչ վերաբերում է կյանքի որակին, ապա տարբերվում է ոչ միայն դրա իրական ցուցանիշը, այլ նաև սպասվողը: Հայաստանից արտագաղթածները շատ բան են ուզում, իսկ Հայաստանի հնարավորությունները դրանք չեն բավարարում», -նշեց նա:

Ինչ վերաբերում է իրականացված հետազոտություններում Հայաստանից արտագաղթած աշխատանքային միգրանտների թվին, ապա այստեղ Միքայելյանի խոսքերով, հարկ է սահմանել, թե հատկապես ինչի մասին է խոսքը:

«210 հազարը Հայաստանի քաղաքացիների թիվն է, որոնք Ռուսաստանում օրինական աշխատելու իրավունք ունեն ու աշխատում են այդ հիմունքներով: Իսկ առհասարակ՝ Ռուսաստանում շուրջ 500 հազար հայ քաղաքացի է ապրում, այնպես որ, հավանական է, որ Հայաստանի ավելի քան 100 հազար քաղաքացիներ կաշխատեն ստվերային սեկտորում», -ասաց փորձագետը, ավելացնելով, որ վերջին տարիներին ներառյալ մինչև ընթացիկ տարին՝ Հայաստանից արտագաղթածների թիվը մեծ տեմպերով աճել է:

Հիմա միգրացիան կրճատելու նոր միտում է դիտվում, ու հարկավոր է հասկանալ, թե որքան է այն կայուն, նշեց Միքայելյանը:

Աշխատանքային միգրանտների հետ սերտ կապված է հայկական տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող տրանսֆերտների հարցը: Հարկ է նշել, որ վերջին տարիներին մասնավոր անձանց կողմից դեպի Հայաստան ուղարկվող դրամական միջոցների ծավալը հստակ կերպով նվազել է: Եվ համաձայն Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ դեպի Հայաստան եկող տրանսֆերտների հոսքը վերջին երեք տարում ընկել է 38%-ով: Արդյունքում Հայաստանը զրկվել է 830 մլն. դոլլարի չափով գումարից:

Սակայն այս տարի իրավիճակը փոխվել է դեպի լավը: Առաջին կես տարվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրական նպատակներով ֆիզիկական անձանց հաշիվներին նստել են ավելի քան 724,7 մլն. դոլլար գումար, որը 16,4%-ով (102,2 մլն. դոլլար) բարձր է անցյալ տարվա նույն թվից: Այդ գումարից 408,6 մլն. դոլլար կազմում են Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները, որոնք աճել են 15,5%-ով՝ համեմատած 2016թ. նույն թվի հետ:

Մեկնաբանելով Հայաստանյան տնտեսություն ՌԴ աշխատանքային միգրանտների տրանսֆերտները, Միքայելյանը նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում տրանսֆերտների հոսքը ուժգին կրճատվել է՝ ռուսական տնտեսությունում ի հայտ եկած ճգնաժամային երևույթների պատճառով:

«Ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրկին բարձրանում է, սակայն այն դեռևս ետ է մնում 2013թ. արդյունքից: Ընդ որում՝ Հայաստանի տնտեսությունը տրանսֆերտների հոսքի բացակայությանը դիմացավ բավական հեշտ և նույնիսկ ուշքի գալ կարողացավ: Մեծացավ արտահանումը, կրճատվեց ներդրումը: Արտաքին առևտրի սալդոն բարելավվեց: Սակայն թե ինչպես ապագայում այդ իրավիճակը զարգացում կստանա, ես ասել չեմ կարող, քանի որ տրանսֆերտների հոսքը խիստ կապված է նավթի գնի հետ», -ասում է փորձագետը:

Ու չնայած աշխատանքային միգրանտներից ստացվող գումարները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ, բնակչության արտագաղթը հանրապետությունից բացասաբար է ազդում նրա տնտեսական ներուժի, ինչպես նաև անվտանգության վրա: 90-ականներին ծնելիության նվազման հետ կապված դա արդեն հանգեցրեց Զինված ուժերի զորակոչային խնդրի:

Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներով վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը կրճատվել է գրեթե 200 000 մարդով՝ 2012թ.-ի 1,418 մլն. մարդուց մինչև 1,226 մլն. մարդ՝ 2016թ.-ին: Այսինքն միջինում տարեկան 40 հազ. մարդ:

Ընդ որում, չնայած երկար տարիներ գյուղատնտեսության ոլորտում առկա աճի պաշտոնապես գրանցված տվյալների՝ միջինը 6,3%` 2012-2016թթ.՝ համեմատած տնտեսության 3,5%-ի հետ, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը զգալիորեն կրճատվում է: Ազգային վիճծառայության տվյալներով՝ 2012-2016թթ. գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը կրճատվել է 22,7%-ով, կամ գրեթե 100 հազարով՝ 2012թ.-ին 437,2 հազար մարդուց մինչև 338,1 հազար մարդ՝ 2016թ.-ին:

Այս թվերը խոսում են այն մասին, որ եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն երկրում տնտեսական իրավիճակի արմատական փոփոխման քայլեր, ու չստեղծվեն նոր աշխատատեղեր, ապա ՄԱԿ-ի կանխատեսումներն այն մասին, որ 2100 թ. Հայաստանի բնակչությունը կհասնի միլիոնի, կարող է իրականանալ ավելի վաղ:

Հայկ Խալաթյան

Օրացույց