ԵՄ տրամադրած ֆինանսական միջոցներով կառուցվել է Վրաստանի հետ սահմանին գտնվող մաքսատան նոր մասնաշենքը

հոկտեմբեր 04, 2017 - 06:32        Viewed: 157       

Վրաստանի հետ սահմանին գտնվող Հայաստանի «Բավրա» մաքսատունը այսուհետ կգործի եվրոպական չափանիշներին համապատասխան: Եվրամության տրամադրած ֆինանսական միջոցներով կառուցվել է մաքսատան նոր մասնաշենքը, հեշտացվել տրանսպորտային տարբեր միջոցների սպասարկումը, ներդրվել են ժամանակից սարքավորումներ` հատուկ ռենտգեն սարքեր, էլեկտրոնային կշեռքներ: Մաքստան աշխատանքներին կաջակցեն նաև հատուկ վարժեցված շները:

Եվրամիությունը, Եվրոական ներդրումային բանկը շուրջ 54 միլիոն եվրո են տրամադրել հայ-վրացական սահմանի արդիականացման ծրագրին: Ֆինանսական միջոցներ է հատկացրել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

Բավրայի նոր մաքսակետի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև հարևան Վրաստանի փոխվարչապետը:

«Անցակետի վերաբացումը կնպաստի տնտեսական գործունեության ընդլայնմանը և զբոսաշրջության աճին», -ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը նշել է, որ սա այս մաքսատան արդիականացումը մտածված քայլ է՝ այն կապում է Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը և Եվրամիության հետ Ասոցացման պայմանգիր ստորագրած Վրաստանը. «Երևի թե հենց այդ պատճառով էլ մենք նպատակահարամար ենք գտնում, որ այս սահմանը լինի բաց, թափանցիկ և դրանով նպաստի զբոսաշրջությանը, տնտեսական կապերին և այլ հնարավոր օգուտներ բերի»:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ասել է, որ Եվրամիութունը առատաձեռն է գտնվել ծրագրի ֆինանսավորման հարցում:

«Եթե դուք զբոսաշրջիկ եք կամ ներդրող, սովորաբար սահմանային անցակետերն են տալիս ձեզ առաջին տպավորություններն այն մասին, թե ինչքանով է երկիրը բաց, կապակցված և պատրաստ բիզնեսի համար», -ասել է նա:

Այստեղ ներդրված է պարզեցված ընթացակարգը կրճատում է սպասարկման ժամանակը, նորագույն սարքավորումներն էլ հնարավորություն են ստեղծում մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարելու համար: Եվ մաքսակետում արդեն ավելացել են բեռնափոխադրումների ծավալները:

Օրացույց