Թբիլիսին կունենա միաէթնիկ Քաղաքային Խորհուրդ. Նորից

հոկտեմբեր 10, 2017 - 06:49        Viewed: 423       

Թբիլիսին՝ երբեմնի բազմազգ քաղաքը, անցած հանգստյան օրերին (հոկտեմբերի 7-8) նշել է իր հերթական տարեդարձը։ Քաղաքի անցած տոնի կապակցությամբ կցանկանայինք Թբիլիսիի բոլոր բնակիչներին մաղթել հաջողություն, ընտանեկան և անձնական բարեկեցություն, սեր և ծաղկում։

Թբիլիսահայությունն ուրախ է, որ մեր քաղաքում ապրում են նաև այլ ազգության ներկայացուցիչներ՝ հույներ, վրացիներ, հրեաներ, ուկրաինացիներ և այլոք։ Բազմազանությունը՝ մեր քաղաքի ավանդական բաղադրիչը, միշտ եղել է Թբիլիսիի բնակիչների հպարտության առարկան։

Երկու շաբաթից՝ հոկտեմբերի 21-ին, Թբիլիսիի բնակիչները կընտրեն Քաղաքային Խորհրդի պատգամավորներին և քաղաքապետին։ Դատելով Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին տարբեր կուսակցությունների կողմից ներկայացված կուսակցական ցուցակներից՝ այս անգամ ևս բազմազգ Թբիլիսիի Քաղաքային Խորհրդում չի լինի ոչ մի «ոչ վրացի» պատգամավոր։

Մի կողմից հնարավոր է, որ դա իր դրական կողմն ունի: Հիմնական կուսակցությունների ղեկավարությունները թբիլիսահայության միջից չեն կարողացել հայթայթել այնպիսի մեկին, ով կուրորեն և անջատված խղճով կհամաձայներ հետևել «կուսակցության» հրամաններին։

Բայց մյուս կողմից տվյալ ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ ազգային մեծամասնության ներկայացուցիչները՝ վրացիները, ամուր կերպով սեփականշնորհել, առևանգել են քաղաքը և երկիրը կառավարելու իրավունքը։ Բազմազգ պետության պայմաններում, ինչպիսին Վրաստանն է, դժվար թե նման իրականությունը կարող է համարվել դրական։

Հարկ է նշել, որ վրացական օրենսդրության համաձայն՝ երկրում արգելված է ստեղծել քաղաքական կուսակցություն ըստ ազգային հենքի։

Այսինքն, եթե հայերը՝ Վրաստանի քաղաքացիները, ցանկանան ստեղծել քաղաքական կուսակցություն, դա նրանց չի թուլատրվի։ Այստեղ իսկ հարց է ծնվում՝ ինչո՞ւ, ասենք «Վրացական երազանքը» (իշխող կուսակցությունը) կարող է կազմել և գրանցել կուսակցական ցուցակներ՝ համալրված միմիայն վրացիներով, իսկ մյուսները երկրի օրենքի նման անտեսում չեն կարող իրենց թույլ տալ։

 

2014թ.Վրաստանի բնակչության մարդահամարի արդյունքները.

Շրջան

Ընդհանուր բնակչությունը

վրացիներ

հայեր

ադրբեջանցիներ

Վրաստան

3 713 804

3 224 564

168 102

233 024

Թբիլիսի

1 108 717

996 804

53 409

15 187

Աջարիայի Ի. Հ.

333 953

320 742

5 461

340

Գուրիա

113 350

111 168

1 228

34

Իմերեթի

533 906

530 288

709

106

Կախեթի

318 583

271 298

2 191

32 354

Մցխեթա-Մթիանեթի

94 573

89 343

291

2 316

Ռաճա-Լեչխումի և Ն. Սվանեթի

32 089

31 977

9

1

Մենգրելիա և Վ. Սվանեթի

330 761

328 662

143

64

Սամցխե-Ջավախք

160 504

77 498

81 089

89

Քվեմո-Քարթլի

423 986

217 305

21 500

177 032

Շիդա Քարթլի

263 382

249 479

2 072

5 501 

 

Օրացույց