Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու․ փոքր-ինչ հարևան սուլթանատան մասին

հոկտեմբեր 17, 2017 - 08:21        Viewed: 186       

ԵԽԽՎ կողմից Ադրբեջանի վերաբերյալ երկու քննադատական բանաձևերի ընդունումն ադրբեջանական իշխանությունների կտրուկ բացասական արձագանքն է առաջացրել:

Հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ն Ադրբեջանի վերաբերյալ երկու հաշվետվություն է քննարկել. «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» և «Ադրբեջանում Եվրախորհրդում երկրի նախագահության փուլում (2014թ-ի մայիս-նոյեմբեր) մարդու իրավունքները հարգելու շրջանում ձեռնարկված քայլերը»:

Առաջին զեկույցում անհանգստություն է արտահայտվում իշխանությունների ճյուղերի միջև դիսբալանսի-անհավասարակշռության վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ վերջին սամանադրական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ գործադիր իշխանությունը պակաս հաշվետու լինի խորհրդարանին, և դատական մարմինները կախված մնան գործադիր իշխանությունից:

Փաստաթղթի հեղինակներն անհանգստություն են հայտնել ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների, իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների և փաստաբանների հետապնդումների և մշտական ձերբակալությունների վերաբերյալ: Նրանք կոչ են արել իշխանություններին ազատ արձակել բանտարկյալներին, որոնց ձերբակալումը հիմնավորված կասկածներ է առաջացնում:

Նույնպես անհանգստություն է արտահայտված արտախորհրդարանական ընդդիմության գերծունեությունը սահմանափակող կլիմայի և հավաքների ազատության սահմանափակումների մասին պնդումների վերաբերյալ:

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը վճռականորեն դեմ է հանդես եկել բանաձևի նախագծին. «Մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք երկխոսություն վարելու համար, իսկ դուք այստեղ ուռճացնում եք իրավիճակը»: Սեիդովի խոսքով՝ Ադրբեջանում տարիներով բարեփոխումներ են անցկացվում, իսկ հաշվետվությունում գրված է, որ «ոչ մի բարեփոխումներ չկան»:

Ադրբեջանական պատվիրակությունը նույնպես բողոքել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի բանտարկության մասին զեկույցի կետերից մեկի վերաբերյալ՝ պնդելով, որ նա կալանավորվել է «հստակ հանցագործությունների» համար: Քննադատական բանաձևերի ընդունումն Ադրբեջանական ղեկավարության կտրուկ բացասական արձագանքն է առաջացրել:

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը «Թրենդ» գործակալությանն ասել է. «ԵԽԽՎ-ն, ընդունելով այդ հատուկ նպատակ ունեցող փաստաթղթերը, որոնք նախապատրաստվել են շահագրգռված հակաադրբեջանական շրջանակների սուբյեկտիվ դատողությունների հիման վրա, հերթական անգամ ի ցույց է դրել իր կանխակալ և անարդարացի դիրքորոշումն Ադրբեջանի հանդեպ»:

Հասանովը հավելել է, որ կանխակալ փաստաթղթերի ընդունումը, որոնք հիմնված են սուբյեկտիվ դատողությունների վրա, Ադրբեջանին ստիպում է վերանայել իր հարաբերությունները Եվրախորհրդի հետ:

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ընդունված բանաձևերն «ամոթալի» է անվանել:

«ԵԽԽՎ–ում այսօրվա քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ տարբեր խմբեր, մասնավորապես նրանք, ովքեր ունեն հայկական լոբբիի աջակցությունը, փորձել են լրջորեն քննադատել Ադրբեջանին: Լարվածության արհեստական սրումը, զեկույցում իրականությունից հեռու փաստեր ներառելն այն անլուրջ փաստաթուղթ է դարձնում: Ադրբեջանը որպես անկախ պետություն չի կարող աշխատել այդպիսի փաստաթղթի հետ», -հայտարարել է Սեիդովը:

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական, նախագահի վարչակազմի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նույնպես քննադատել է ԵԽԽՎ բանաձևը:

«ԵԽԽՎ-ում ոմանք իրենց պահում են գրեթե ինչպես ինկվիզիցիայի անդամներ, պատիժներ սահմանելն իրենց պարտականությունն են համարում: Մի՞թե ԵԽԽՎ–ում չեն տեսնում, թե ուր է Եվրոպային տանում այդքաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ–ն կարծում է, որ իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժ սահմանելն, իսկ նրա մոտ բացակայում են ցանկացած պարտավորություններ, ուրեմն ում և ինչին է պետք նման մարմինը», -Թվիթերում գրել է Նովրուզովը:

«Մենք մեզ հարցադրում մենք անում. ի՞նչ ենք անում մենք Եվրոպայի Խորհրդում», -հայտարարել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:

Ընդդիմադիր լրագրող ձերբակալվել է Կիևի օդանավակայանում

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, Նիդեռլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլին ձերբակալվել է հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում Ադրբեջանի իրավապահ մարմինների Ինտերպոլին արված հարցման հիման վրա:

Հուսեյնլին ձերբակալվել է առավոտյան Դյուսելդորֆ մեկնելիս: Սահմանային վերահսկողությունում նրան հայտնել են, որ նա Ինտերպոլի գծով հետախուզման մեջ է:

Հուսեյնլին ձերբակալությունից առաջ հասցրել է ֆեյսբուքյան իր էջում գրել. «Ինձ կալանավորել են ադրբեջանական սահմանի ապօրինի հատման մեղադրանքով»: Շուտով լրագրողը փոխանցվել է օդանավակայանի ոստիկանության աշխատակիցներին:

Ուկրաինայում ապրող ադրբեջանցի ակտիվիստ Յալչին Ղահրամանը հանդիպել է Հուսեյնլիին օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում: Հուսեյնլիի հանդեպ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն) և 318-րդ (սահմանի ապօրինի հատում) հոդվածների համաձայն, փոխանցում է «Կավկազսկի ուզելը»:

Ղահրամանը հավելել է, որ Հուսեյնլին, Կիևում եղած ժամանակ, զգացել է, որ իրեն հետապնդում են: Հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի Բորիսպոլի դատարանը կքննի Հուսեյնլիի գործը, իսկ մինչ այդ նա կալանքի տակ կմնա, հաղորդել է Ղահրամանը:

«Օրինական ճանապարհով ինձ հնարավոր չէ Ադրբեջանին փոխանցել: Սակայն զգացողություն ունեմ, որ ինձ ուզում են առևանգել և ապօրինի Ադրբեջան տեղափոխել, ինչպես Աֆղան Մուխտարլիին: Այստեղ են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մի քանի աշխատող: Սակայն նրանցից ոչ ոք ինձ հետ կապի մեջ չի մտնում», -Հուսեյնլիի խոսքերն է մեջբերում «Ազադլիգ» ռադիոկայանը:

Ֆիքրեթ Հուսեյնլին, ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի աշխատակից լինելու ժամանակ ծեծի էր ենթարկվել դիմակներով անհայտ անձանց կողմից Բաքվի Փաթամդար ավանում 2006թ-ի մարտին: «Ազադլիգ» թերթն այն ժամանակ հայտարարել էր, որ հարձակումը կապված է Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին լրագրողի հնչեցրած քննադատության հետ: Չնայած քրեական գործի հարուցմանը՝ հանցագործությունը չէր բացահայտվել: 2008թ-ի սկզբին նրա հանդեպ շարունակվող ճնշման պատճառով նա արտագաղթեց Ադրբեջանից:

Վերջին ժամանակներս Ֆիքրեթ Հուսեյնլին համագործակցում էր Եվրոպայից հեռարձակվող TuranTV ընդդիմադիր արբանյակային հեռուստաալիքի հետ, ինչպես նաև մասնակցում էր Եվրոպայում ադրբեջանցի քաղէմիգրանտների բողոքի ակցիաների անցկացմանը, փոխանցում է azadliq.info-ն:

Մուխտարլիի կինը՝ Մուստաֆաևան, իր մանկահասակ երեխայի հետ լքել է Վրաստանը

Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, իր մանկահասակ երեխայի հետ լքել է Վրաստանը: Ինչպես Ֆեյսբուքում գրել է Մուստաֆաևայի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին, այժմ նրանք գտնվում են Գերմանիայում:

«Քննության հանդեպ ունեցած դժգոհությունների պատճառով և հաշվի առնելով գոյություն ունեցող սպառնալինքերը՝ մեծ հավանականությամբ Լեյլա Մուստաֆաևան (ամուսնու պես) կարող էր առևանգվել և Ադրբեջանի կողմից քաղաքական հետապնդումների զոհ դառնալ»:

On.ge-ի հետ զրույցում Լեյլա Մուստաֆաևան հայտարարել է, որ դեռևս վերջնականապես չի որոշել՝ մնա՞լ Եվրոպայում, թե՞ ոչ: Վրաստանում եղած ժամանակ Մուստաֆաևան հայտարարել է, որ իրեն հետապնդում են, և նա իրեն անվտանգ չի զգում:

Սեպտեմբերի 19-ին Լեյլա Մուստաֆաևան Թբիլիսիում գտնվող ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Դաշգն Աղալարլիի հետ համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել, որի ժամանակ ցուցադրել է իր հնարավոր հետապնդման կադրեր: Մուխտարլիների ընտանիքի փաստաբան Արչիլ Չիպիկաշվիլին չի բացառում, որ Մուստաֆաևայի և Աղալարլիի դեմ որևէ հանցագործություն կարող է նախապատրաստվել: Մինչև Եվրոպա մեկնելը Մուստաֆաևան դիմել է Վրաստանի խորհրդարանին՝ խնդրելով հատուկ հանձնաժողով ստեղծել լրագրողի առևանգման հետ կապ ունեցող պաշտոնյաների գործողություններն ուսումնասիրելու համար:

Օրացույց