Վրացական դրոցներում հաճախակի են երեխաների դեմ ֆիզիկական բռնություն կիրառելու դեպքերը

հոկտեմբեր 19, 2017 - 07:18        Viewed: 177       

109 վրացական դպրոցում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ երկրի կրթական հաստատություններում մանկավարժների կողմից աշակերտների հանդեպ բռնի գործողությունների, ինչպես նաև հասակակիցների միջև բուլինգի (հոգեբանական ճնշում) դեպքերը հաճախակի են:

Մոնիթորինգն իրականացվել է օմբուդսմենի աշխատակազմի նախաձեռնությամբ ՄԱԿ Մանկական հիմնադրամի՝ UNICEF աջակցությամբ: Օմբուդսմենի աշխատակազմը սկսել է մանրամասն ուսումնասիրել մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված 24 դեպք:

Մոնիթորինգի արդյունքում տարբեր տեսակի բռնությանը զուգահեռ հաճախ է հանդիպում բղավոցը դպրոցականների վրա, նվաստացուցիչ արտահայտությունները նրանց հասցեին, որոնք վերաբերում են պատվին և արժանապատվությանը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կոմունիկացիայի գծով ղեկավար Մայա Կուրցիկիձեն հակված է համարել, որ դպրոցները միասնական քաղաքականություն չունեն բռնության հարցերի վերաբերյալ, իսկ դպրոցների աշխատակիցներն իրազեկված չեն աշակերտների՝ բռնի գործողություններից պաշտպանելու պետական մեխանիզմների առկայության մասին:

Մյուս կողմից, ցածր է նաև իրենց իրավունքների և բռնության ձևերի մասին աշակերտների գիտելիքները: Երեխաներն ուսուցչի կողմից բռնություն չեն համարում, երբ քաշում են նրանց ականջները, մազերը կամ անգամ ծեծում են:

Մոնիթորինգի ընթացքում երեխաները հիշել են ուսուցիչների որոշ արտահայտություններ. «Փղի ականջներ ունես»; «Ճխլված գորտի ես նման», «Ինձ ուսուցչուհիս մի քանի անգամ ասել է, թե որքան փոքր եմ ես համադասարանցիների համեմատ, և ամեն անգամ ամբողջ դասարանը ծիծաղում էր»; «[Մանկավարժն], իմանալով, որ աշակերտը լավ պատրաստ չէ, ծիծաղելով ողջ դասարանին ասում է. «Երեխաներ, իսկ հիմա նա կկարդա [առաջադրանքը] բոլորից լավ»:

Դրա հետ մեկտեղ աշակերտների մեծ մասը տեղեկացված չէ, թե ում դիմել, եթե իր հանդեպ բռնի գործողություններ են իրականացվել:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի խորհրդի համաձայն՝ դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու համար պետք է խրախուսել բռնության դեմ կանխարգելիչ գործողությունները, այլ ոչ թե պատժիչ մեխանիզմներ ներդնել, անհրաժեշտ է բարձրացնել մանկավարժների ինքնակարգապահությունը երեխաների հանդեպ բռնություն չկիրառելու ուղղությամբ: Երեխաների հետ աշխատող մասնագետները ժամանակին պետք է հայտնաբերեն բռնության փաստերը, նույնականացնեն և արձագանքեն դրանց:

Կարևոր է դպրոցների տնօրենների, մանկավարժների և այլ աշխատակիցների տեղեկացվածությունը և երեխաների պաշտպանությանն ուղղված ընթացակարգերի հարցերում վերապատրաստումը: Իր հերթին, աշակերտները պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Ուսումնական ծրագրի միջոցով երեխաները պետք է հանդուրժողականություն, հավասարություն, համագործակցություն և այլախոհության սկզբունքները հարգել սովորեն:

Օրացույց