Լռելը չի նշանակում պաշտպանված լինել հարձակումներից

հոկտեմբեր 20, 2017 - 02:43        Viewed: 190       

Հայ-թուրքական հարաբերությունների՝ 2009 թվականին սկսված կանոնակարգման գործընթացը, որի խթանը հանդիսացան սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, արագ ազդեցություն ունեցավ տարածաշրջանային քաղաքականության նախաշեմին։ Գործընթացը փակուղի մտավ, այն բանից հետո, երբ Թուրքիան կապեց այն Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ, ինչը կտրականապես անընդունելի է հայկական կողմի համար։ Մի քանի տարի անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախ հեռացրեց Խորհրդարանից «Ցյուրիխյան արձանագրությունները», իսկ վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ դրանք կզրոյացվեն, եթե մինչ 2018թ․-ի գարուն դրական առաջխաղացում չլինի։ Այն մասին, հնարավո՞ր է արդյոք այդ պայմաններում խոսել երկու երկրների միջև հարաբերությունների հարթվելու մասին, թե ինչպե՞ս է ընկալվում Թուրքիայում Հայաստանը և նրա հետ կապված խնդիրները, ի՞նչ դրության մեջ է հայտնվել Թուրքիայի հայկական համայնքը ազգայնականության սրման ֆոնի վրա։ Հայ-թուրքական այս օրակարգային հարցերի մասին Արշալույս Մղդեսյանը զրուցել է ծագումով հայ քրդամետ Ազգային-ժողովրդավարական կուսակցության թուրք պատգամավոր Կարո Փայլանի հետ։

Դուք Թուրքիայի բնակչության այն հազվադեպ անձանցից եք, ով բացեիբաց խոսում է այս երկրի խնդիրների մասին։ Օրինակ, հայերի Ցեղասպանության մասին Օսմանյան Կայսրությունում։ Որպես պատգամավոր՝ Դուք այդ մասին խոսել եք թուրքական Խորհրդարանի ամբիոնից։ Ինչպիսի՞ խնդիրների հետ եք բախվում այդ թեմայի հետ կապված, հատկապես հիմա, երբ Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի լիազորությունների ընդաձարկմանը զուգահեռ զգալիորեն ամրապնդվում են ազգայնականների և քաղաքական իսլամի դիրքորոշումները։ Ինչպե՞ս եք կարծում հաջողվում է արդյոք «տեղաշարժել պատը»։

- Գնալով դա ավելի ու ավելի է դժվարանում։ Վերջին տասնամյակն այդ հարցով դարակազմիկ էր։ Իհա՛րկե, այն ժամանակ էլ կային խնդրներ, բայց մենք գիտեինք, որ Թուրքիան շարժվում է ճիշտ, ժողովրդավարական ուղիով։ Մինչդեռ վերջին երկու տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է և շատ կտրուկ։ Թուրքիան նետվում է «մթության գիրկը», իրավիճակը շարունակում է վատթարանալ, ցավոք։

Խոսել հայերի Ցեղասպանության մասին, պահանջել արդարություն մենք սկսել ենք դեռևս 10-15 տարի առաջ։ Իհա՛րկե, հասարակական և քաղաքական դատողություններում գործածել «Ցեղասպանություն» եզրույթը դժվար էր, բայց դա հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին մտածել իրենց անցյալի, իրենց ինքնության մասին, այն մասին, թե ինչ է պատահել իրենց նախնիների հետ 100 տարի առաջ։ Աստիճանաբար, այդ թվում նաև Խորհրդարանում մենք սկսեցինք օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը, և որևէ խնդիր չառաջացավ։ Թուրքիայի Խորհրդարանում հայերի Ցեղասպանության մասին հայտարարվել է ավելի քան 20 անգամ։ Ցավոք, երբ ես այս տարի Սահմանադրական բարեփոխումների ընթացքում (ուղղված նախագահ Էրդողանի իշխանության ամրապնդմանը) խոսեցի Ցեղասպանության մասին, խնդիրներ առաջացան, հարձակումներ սկսվեցին։ Եվ հիմա արդեն թուրքական Խորհրդարանի ամբիոնից Ցեղասպանություն եզրույթն օգտագործելն արգելող օրենք է ընդունվել, ինչը ժողովրդավարական թևին ի վնաս ձևավորված ազգայնական ուժերի և Էրդողանի միջև միության անմիջական հետևանքն է։ Ես շատ ընկերներ ունեմ Արդարություն և Զարգացում իշխող կուսակցությունից, որոնք ևս դժգոհ են Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակից, բայց վախենում են այդ մասին հայտնել, քննադատել։

Գիտեք, իշխող վերնախավի քաղաքականությունը շատ բաներում որոշակիացնում է հասարակական ընթացքի ուղղությունը։ Էրդողանը ստիպել է լռել մամուլին, Խորհրդարանին և դատական համակարգին։ Դատական համակարգը չի աշխատում, գործում է ընդամենը Էրդողանի իշխանությունը։ Եթե այդ ինստիտուտները չեն աշխատում, իսկ մամուլը տպագրում և կնքում է սուտը, հասարակական գիտակցությունը ևս լցվում է ազգայնականության գաղափարախոսությամբ։ Հիմա հասարակությունը, հատկապես ազգային փոքրամասնություններըը, այդ թվում նաև հայերը ստիպված են ապրել այդ ստի մթնոլորտում։

Ընդհանուր և մեկ կենտրոնից վերահսկվող Թուրքիան կարող է սպառնալիք ներկայացնել։

Ինչպե՞ս է Հայաստանն ընդունվում Թուրքիայում։ Ինչքանո՞վ է Հայաստանի թեման կարևոր թուրքական քաղաքականության շրջանակներում։

- Այն կարևոր է ազգայնականների համար, քանի որ նրանք հարմարեցնում են այն իրենց շահերին։ Հաճախ են օգտագործում «հայ» բառը՝ որպես վիրավորանք։ Նրանք չեն ճանաչում Հայաստանը, ընդամենը որոշ պիտակներ են կպցնում՝ ինչ-որ մի տեղ կա Հայսատսան, և այն վատն է։ Այդ ամենը ակտիվորեն շահարկվում է թուրքական ազգայնականների շրջանակներում, որոնք նմանատիպ կարծրատիպերի կարիք ունեն, որպեսզի հասցնեն դրանք հասարակությանը։ Նրանք ունեն ռեսուրսներ, նրանք ուժեղ են պետական համակարգում։ Այդ կապակցությամբ կարող եմ պնդել, որ հիմա Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները, ցավոք, կարևոր չեն։ Մինչդեռ, կրկնեմ, դա միայն հիմա է այդպես։ Երբ իրավիճակը Թուրքիայում կփոխվի դեպի ժողովրդավարություն, այդ ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունների նշանակությունը կտրուկ կաճի։ Թուրքիան պետք է իր պատմության աչքերի մեջ նայի, ընդունի Ցեղասպանության փաստը և բացի Հայաստանի հետ սահմանները։ Թուրքիայի բոլոր ժողովրդավարական ուժերը գիտեն այդ մասին։ Դա գիտեն ալավիացիները, քրդերը և հատկապես թուրք ժողովրդավարական ուժերը։

Ինչպե՞ս է ազդում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի վրա թուրքական քաղաքականության մեջ ազգայնականության և քաղաքական իսլամի սրացումը։

- Թուրքիայում հայերը ազգային փոքրամասնություն են։ Թուրքիան 80 միլիոնանոց բնակչությամբ երկիր է, որտեղ հայերը ընդամնեը 60-հազարն են։ Ազգայնականության սրացումը հանգեցրեց նրան, որ ազգային փոքրամասնությունները, հատկապես հայ համայնքն ապրում է վախի մեջ։ Եվ խոսքը միայն 100-ամյա վաղեմություն ունեցող դեպքերի մասին չէ։ Նմանատիպ հանցագործությունները շարունակում են իրագործվել, վերջին զոհը դարձավ Հրանտ Դինքը (Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի խմբագիրը -խմբ)։ Այդ կապակցությամբ հայ համայնքը դեռևս նախընտրում է լռել, բայց դա ելք չէ և ոչ մի կերպ չի պաշտպանում նրանց ազգայնականների մշտական հարձակումներից։ Եթե դու ապրում ես Թուրքիայում, դու ունես իրավունքներ, դու պետք է բարձրաձայնես դրանք, պաշտպանես ինքդ քեզ և հարկ եղած դեպքում պատասխանես հարձակումներին՝ թե՛ Խորհրդարանում, թե՛ դրանից դուրս։ Դա պետք է մտահոգի նաև Հայաստանին։ Հայերը Թուրքիայում սփյուռք չեն։ Թուրքիան մեր Երկիրն է, Հայաստանը պետք է հստակ տեսություն ունենա այս հարցի շուրջ։

Դրանից բացի, Թուրքիայում կան նաև շատ իսլամականացած հայեր։ Նրանք շատ են, միլիոնավոր, մինչդեռ, պետք է հասկանալ, որ այստեղ խնդիրն ավելի բարդ է, և այն կապված է ինքնության հետ։ Այնուամենայնիվ, արդեն չորրորդ սերունդն է (հայերի ցեղասպանությունից հետո)։ Գիտեք, 1990-ականներին Վերածննդի ժամանակահատվածն էր, մարդիկ սկսեցին մտածել և բացեիբաց խոսել իրենց հայկական արմատների մասին։ Մինչդեռ, ներկայիս դրությամբ Էրդողանի իշխանության ամրապնդման պատճառով ազգայնական տրամադրությունների սրման հետ միասին ազգային ինքնության Վերածնունդի ճոճանակը ետ մղվեց։ Իսլամականացված հայերը նորից սկսում են փակվել և ավելի քիչ խոսել իրենց արմատների մասին։ Դա վշտալի է։

 

Օրացույց