Անցկացվել է բարեկամությանը նվիրված համերգ. երկաթուղային միջանցքի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին

հոկտեմբեր 26, 2017 - 00:04        Viewed: 326       

Այս տարի լրացել է Հայաստանի ու Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Երկու ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության փաստը նշվել է դասական երաժտության համերգով: Հանդես են եկել հայ ու վրացի երաժիշտներ: Համերգն անցկացվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում:

Հանդիսատեսի ուշադրությունը գրավել են մասնավորապես դաշնակահար Մամիկոն Նահապետովի ու կլարնետահար Դմիտրի Բոքոլիշվիլիի համատեղ կատարումները:

Այդ նույն ժամանակ.

Բաքու-Թբլիսի-Ղարս միջազգային երակթուղային միջանցքով, Կուստանայ (Ղազախստան) կայարանից դեպի Մերսին կայարան (Թուրքիա), ուղարկվել է 82 կոնտեյներից կազմված առաջին բեռնատար կազմը:

Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է հոկտեմբերի 30-ին: Միջոցառմանը մասնակցելու համար Բաքու են ժամանելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղին կառուցվել է ադրբեջանական, վրացական և թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Նախագծի իրականացումը սկսվել է 2008թ-ից: Նախագծի շրջանակում վերականգնվել Վրաստանի Ախալքալաքը կայարանից մինչև Ղարս քաղաքի երկաթուղային կայարան երկաթուղային գիծը: Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 826կմ:

Բաքու-Թբիլիսի-Ղարսի շահագործման առաջին փուլում ենթադրվում է փոխադրել 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ, երկրորդ փուլում բեռնափոխադրման ծավալը կարող է հասնել տարեկան 17մլն տոննայի և 2 մլն ուղևորի:

Օրացույց