Վրաստանը ներկրման վրա կենտրոնացած երկիր է

նոյեմբեր 01, 2017 - 00:23        Viewed: 187       

Վերջին շաբաթվա ընթացքում լարին դոլարի հանդեպ արժեզրկվել է 7 թեթրիով, իսկ եվրոյի հանդեպ վրացական ազգային արժույթը հասել է պատմական նվազագույնի՝ պաշտոնական կուրսը հասել է 3 լարիի 1 եվրոյի դիմաց։

Ազգային բանկի տնօրեն Կոբա Գվենետաձեն հակված է համարելու, որ դա կարճաժամկետ գործընթաց է՝ «արժույթի կարճաժամկետ անկայունության կապակցությամբ իրավիճակը մեկնաբանել անհնար է»։ Ըստ նրա խոսքերի՝ երկրի հիմնական տնտեսական ցուցանիշները բարելավվել են, իսկ արժույթի կուրսի ձևավորման վրա ազդում են բազում այլ գործոններ, այդ թվում նաև շուկայական ակնկալիքները։ Գվենետաձեն նաև ընդգծել է, որ ազգային արժույթի տատանվող կուրսին բնորոշ է մե՛կ ամրապնդումը, մե՛կ արժեզրկումը։

Լարիի կուրսի անկումը հանգեցնող ներքին և արտաքին գործոնները քննարկելով՝ իշխանության ներկայացուցիչները և անկախ փորձագետները տարբեր պատճառներ են անվանում։

Առաջին՝ սպասումները՝ կապված ընտրական ժամանակահատվածի հետ։ «Վրաստանում գործում են ձևավորված կարծրատիպեր, որոնց համաձայն՝ ընտրություններից հետո լարիի կուրսը պետք է ընկնի և ընտրական ժամանակահատվածի ավարտից հետո աճում է դոլարի պահանջարկը», -ասում է փորձագետ Լևան Կալանդաձեն։

Լարիի արժեզրկման մյուս պատճառն է սեզոնայնությունը։ Քանի որ Վրաստանը ներկրման վրա կենտրոնացած երկիր է, ներկրող-կազմակերպիչները փորձում են նոյեմբերին լրացնել պահուստները։ Դրա արդյունքում տվյալ ժամանակահատվածում նրանք ավելի շատ արժույթ են ձեռք բերում, քան սովորաբար։

Փորձագետների մի մասը և ընդդիմությունը լարիի կուրսի անկումը բացատրում է կառավարության քաղաքականության ոչ ճշտությամբ և սևեռում է ուշադրությունը մոնիտորինգային քաղաքականության փոփոխության անհրաժեշտության վրա։

Լարիի արժեզրկումը դարձել է հիմնական թեման սոցիալական ցանցերում։ «Վախենում եմ ամեն նոր օրվանից», «Ազգային Բանկի նախագահն ալարում է բացատրել լարիի կուրսի անկման պատճառը, իսկ ես ստիպված եմ ամբողջ աշխատավարձով վարկ փակել», «Ընտրություններն ավարտվեցին, հիմա մինչև մյուս ընտրությունները փող պետք է հավաքեն», -գրում են Ֆեյսբուքի օգտատերերը։

1995թ․ հոկտեմբերին լարին պաշտոնապես հայտարարվել է Վրաստանում միակ վճարային միջոցը։ 1995թ․-ի հոկտեմբերի 25-ին հաստատվել է պաշտոնական կուրսը․ 1 ԱՄՆ դոլարը արժեր 1․3 լարի։ Այսօր վրացական լարին այսպես կոչված ազատ կուրս ունի։ Դա նշանակում է, որ կուրսը չի հաստատվում և չի կառավարավում Կառավարության և Ազգային բանկի կողմից։

Վերջին 4 տարիների ընթացքում լարին նշանակալիորեն արժեզրկվել է։ Առաջին զգայուն անկումը սկսվեց 2013թ․-ի ավարտին։ Այդ ժամանակ մեկ դոլարը կազմում էր 1․66 լարի։ Լարիի արժեզրկման նոր ալիքը եկավ 2016թ․-ի աշնանը՝ 2․28 լարի մեկ դոլարի դիմաց, իսկ նույն տարվա դեկտեմբերի 22-ին կուրսը հասավ պատմական նվազագույնի՝ 2․78 լարի մեկ դոլարի դիմաց։

2017թ․-ի սկզբին Կառվարությունը փորձում էր կանգնեցնել ազգային արժույթի կուրսի անկումը՝ գործի դնելով այսպես կոչված լարիականացման ծրագիրը՝ զգալիորեն բարձրացնելով լարիի նշանակությունը ազգային տնտեսությունում։ Առաջին հերթին դա արտացոլվում է վարկերում։ Բանկերը սկսեցին հիմնականում լարիով են վարկեր հատկացնել։

Օրացույց