ՀԲՆ-ն առաջարկներով է դիմել երկրի Կառավարությանը

դեկտեմբեր 11, 2013 - 16:10        Viewed: 1772       

Դեկտեմբերի 9-ին «Հանդուրժողականության և Բազմաձևության կենտրոն»-ն (Tolerance and Diversity Institute- TDI) առաջարկություններով դիմել է երկրի Կառավարությանը վերջերս ստեղծված «Կրոնական միավորումների հետ կապված հարցերի ուսումնասիրության» միջգերատեսչական հանձնաժողովի վերաբերյալ:

Նոյեմբերի 25-ին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կանցկացնի իր գործունեությունը Վրաստանի Կառավարության №305 հաստատված որոշման շրջանակներում: Կառավարության որոշման մեջ շեշտված են մի քանի խնդիրներ, որոնց լուծումն էլ պետք է դառնա նորաստեղծ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի առարկան:

Ահա նորաստեղծ հանձնաժողովի ապագա գործունեության այդ խնդիրները՝

-Կրոնական միավորումների հետ կապված իրավաբանական ակտերի վերլուծում.

-Կրոնապաշտամունքային շենքերի կառուցմանը վերաբերող կարգավորիչ իրավական ակտերի մշակում.

-Կրոնական միավորումների ֆինանսավորման հարցի մշակում.

-Կրոնական միավորումների սեփականության հարցի ուսումնասիրում.

-Հրապարակային երկրպագության և հրապարակային կրոնական թափորի հարցերի մշակում.

-Կրոնական միավորումների կրթական, լուսավորչական գործունեության հարցի մշակում.

-Խորհրդակցության անցկացում միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական սեկտորի և գիտաակադեմիական բնագավառների ներկայացուցիչների հետ.

-Կառավարությանը առաջարկությունների պատրաստում և օրենսդրական փոփոխությունների մշակում` կապված վերոնշյալ թեմաների հետ:

 

ՀԲԿ-ի(TDI) կարծիքով Կառավարության որոշման մի քանի դրույթների ձևակերպումը հստակ չէ և ոչ միանշանակ մեկնաբանման հնարավորություն է տալիս:

Հարգելի ընթերցողին ներկայացնում ենք այն դրույթները Կառավարության որոշումից, որոնք առաջ են բերել ՀԲԿ-ի դժգոհությունները և պատճառ են դարձել Կառավարությանը առաջարկներ հղելու համար:

Կրոնական միավորումների հետ կապված Իրավաբանական ակտերի վերլուծում.

-(ՀԲԿ) Վրաստանի օրենսդրության մեջ հանդիպում են այնպիսի ակտեր, որոնք դնում են այլ կրոնական միավորումները ոչ իրավահավասար դրության մեջ իշխող կրոնական խմբի համեմատությամբ: Վրաստանի Կառավարությունը պետք է հոգ տանի ապակայունացնող ակտերի փոփոխությունների մասին: Դրանից ելնելով` անհրաժեշտ է հստակորեն որոշակիացնել ունի՞ արդյոք այս դրույթը կրոնական խմբերի համար հավասար իրավունքների պայմաններ ստեղծելու նպատակ: Եթե այո, ապա անհրաժեշտ է շեշտել տվյալ նպատակը և կանխել լրացուցիչ իրավական խոչընդոտների ստեղծումը կրոնական խմբերի համար:

Կարգավորիչ իրավական ակտերի մշակում կրոնապաշտամունքային շենքերի կառուցման մասին.

-(ՀԲԿ) Մենք կարծում ենք, որ կրոնապաշտամունքային շենքերի կառուցման համար լրացուցիչ  իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա: Կառուցման ընթացքը պետք է կապված լինի կառուցման ընդհանուր իրավական կարգավորումների հետ, կարևոր չէ կրոնական շենք է կառուցվում, թե մեկ այլ: Գոյություն ունի իրական վտանգ, որ լրացուցիչ իրավական ակտերի ընդունումը կստեղծի ավելորդ խոչընդոտներ կրոնական շենքի կառուցման գործընթացում:

Ցավոք, հարկ է նշել, որ շատ տարիների ընթացքում կրանական միավորումներն ունեն որոշակի դժվարություններ կրոնական օբյեկտների կառուցման գործում: Գլխավոր խնդիրն է խտրական վերաբերմունքը կրոնական խմբերի հանդեպ, որը ցուցաբերվում է ստեղծված բյուրոկրատական խոչընդոտների տեսքով կառուցման համար: Դրանից ելնելով` մենք կարծում ենք, որ Կառավարության միակ հոգսն այդ ուղղությամբ պետք է դառնա խտրական քաղաքականությունից հրաժարվելը:

Կրոնական միավորումների ֆինանսավորման հարցի մշակում.

-(ՀԲԿ) Կրոնական միավումներին Կառավարության կողմից ֆինանսավորման հարցը ամենախնդրահարույց հարցերից մեկն է: Վրացական ուղղափառ եկեղեցին ամեն տարի պարտաճանաչորեն ֆինանսավորվում է պետական բյուջեից և այլ պետական ֆոնդերից: Այլ կրոնական միավորումները զրկված են բյուջետային ֆինանսավորումից: Անհրաժեշտ է վերջացնել այդ խտրականության կիրառումը ֆինանսավորման բնագավառում և իրավահավասար կերպով հաշվի առնել ինչպես մեծամասնությանը, այնպես էլ փոքրամասնություններին: Ցանկալի է, որպեսզի կրոնական միավորումների ֆինանսավորման մոդելը մշակված լինի կրոնական փոքրամասնությունների անմիջական մասնակցությամբ:

ՀԲԿ-ն կարծում է, որ պետությունը չպետք է ֆինանսավորի ո՛չ կրոնական մեծամասնությանը, ո՛չ փոքրամասնություններին: Հենց դրանով էլ հնարավորություն կլինի խուսափել ինչպես եղած խտրականությունից, այնպես էլ պետության` եկեղեցու բնագավառին խառնվելու վտանգից:

Բացի դրանից խստորեն անթուլատրելի է, որ վերոնշյալ դրույթի նպատակը լինի կրոնական միավորումների եկամուտների և ֆինանսական գործունեության վերահսկումը: Դա նաև պետք է ամրագրված լինի կառավարության որոշման մեջ:

Կրոնական միավորումների սեփականության հարցի ուսումնասիրում.

- (ՀԲԿ) Մի քանի կրոնական միավորումներ (Հայ առաքելական ուղղափառ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, մուսուլման համայնքը, ավետարանչական-լյութերական եկեղեցին և հրեա համայնքը ) արդեն մի քանի տարի շարունակ խնդրում են իրենց վերադարձնել խորհրդային  ժամանակաշրջանում իրենցից խլած պաշտամունքի կառույցները: Սա կրոնական միությունների առջև ծառացած ամենասուր հարցերից մեկն է: Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության նյութը պետք է լինի այն, որ նշված սեփականությունը ամենակարճ ժամանակում վերադարձվի պատմականորեն հաստատված տիրոջը: Հանձնաժողովի նպատակը չպետք է լինի խոչընդոտների ստեղծում կրոնական միավորների համար որևէ սեփականության ձեռքբերման և նրա տնօրինման բնագավառում:

Հրապարակային երկրպագության և հրապարակային կրոնական թափորի հարցերի մշակում.

-(ՀԲԿ) Անհասկանալի է, թե ինչու՞ պետք եղավ կազմել այդ խնդիրը այդ տեսքով, ինչո՞վ է դա պայմանավորված: Այդպես էլ անհասկանալի է, թե ի՞նչն է դառնալու հանձնաժողովի նպատակը: Կրոնական թափորների անցկացումը երաշխավորվում է սահմանադրական սկզբունքներով, խղճի և հավատքի ազատությամբ, ցույցերի և հավաքների ազատությամբ: Տվյալ կետը հանձնաժողովի աշխատանքների խնդիրներում կարելի է դիտարկել ինչպես Կառավարության փորձ հաստատել ինչ-որ սահմանափակումներ հրապարակային երկրպագության և կրոնական թափորների անցկացման վերաբերյալ:

Կրոնական միավորումների կրթական, լուսավորչական գործունեության մշակում.

- (ՀԲԿ) Կրթության մասին դրույթը, ինչպես նաև որոշման այլ կետերը ոչ միանշանակ մեկնաբանության հնարավորություն են տալիս: Անհասկանալի է, թե կրթական գործունեության ի՞նչ եղանակ է պատրաստվում ուսումնասիրել հանձնաժողովը: Տվյալ կետում չկա հստակություն, պատրաստվում է արդյոք հանձնաժողովն ուսումնասիրել մասնավոր կրոնական դպրոցների գործունեությունը, մշակել նրանց համար ինչ-որ ընդհանուր ստանդարտներ և խառնվել նրանց գործունեության իմաստային կողմին:

Մյուս կողմից, տվյալ խնդիրը հիմք չի տալիս կարծելու, որ պետությունը պատրաստվում է աշխատել ամենասուր և համակարգված խնդրի վրա` երկրպագելու ազատության պաշտպանության բնագավառում, խնդրի, որին կարելի է հանդիպել Վրաստանի ցանկացած հանրային դպրոցում: Հանրային դպրոցների մեծամասնությունը, չնայած «միջնակարգ կրթության» մասին օրենք հաստատելու արգելքներին, դպրոցների շենքերում կազմակերպում են անկյուններ, որտեղ ցուցադրվում են կրոնական խորհրդանիշեր (խաչ, սրբապատկեր և այլն), որը խտրականություն է ըստ կրոնական նշանի, դավանափոխության և ակադեմիական կրթական գործընթացի հրահանգման: Պետությունն արդեն քանի տարի է, չի կարողանում լուծել այդ խնդիրը:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության մասին ներկայացված որոշումը, ելնելով նրա նպատակներից և խնդիրներից, պարունակում է երկրպագելու ազատության սահմանափակման վտանգներ և այլ աշխարհիկ սկզբունքներ:

Ինչպես նաև որոշումների միայնակ ընդունումը առանց խորհրդակցելու և համագործակցելու կրոնական միավորված փոքրամասնությունների հետ, կարող է կրոնական միավորումների հանդեպ ունեցած պետության չեզոք սկզբունքին վնաս հասցնել:

«Հանդուրժողականության և Բազմաձևության կենտրոնը» (TDI) կոչ է անում երկրի Կառավարությանը ճշտել և հստակ հաստատել նորաստեղծ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության մանդատները և խնդիրները:

 

Հիշեցնենք ընթերցողին, որ Նոյեմբերի 25-ին Կառավարությունը որոշում է ընդունել կրոնական միավորումների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Նրա նախագահն է Վրաստանի Վերաինտեգրման հարցերով նախարարությունը: «Հիշեցնեմ, որ վրացական կառավարությունը իրավաբանական փոխհարաբերություններ ունի միայն վրացական եկեղեցու հետ: Այդ հարաբերությունները եկեղեցու և պետության միջև կանոնակարգվում են սահմանադրական «կոնկորդատ»-ով: Այլ կրոնական միավորումների հետ Կառավարությունը չունի իրավաբանական կապ, այս իրականությունը առաջացնում է որոշակի դժվարություններ, օրինակ նրանց ֆինանսավորման և այլ բնագավառներում: Հենց այս պատճառով էլ ստեղծվել է այս հանձնաժողովը»,-հանձնաժողովի ստեղծումը մեկնաբանել է Վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Վերաինտեգրման, Արդարադատության, Կրթության, Ներքին գործերի, Եվրաինտեգրման, Սփյուռքի, Ֆինանսների, Տնտեսության և Մշակույթի նախարարությունները:

 

Օրացույց