Հայկական ուղեղների արտահոսք դեպի Իրան

նոյեմբեր 28, 2017 - 01:25        Viewed: 151       

2017 թ. հուլիսին Հայաստան այցելեց Իրանի իսլամական հանրապետության գիտության, տեխնոլոգիաների ու հետազոտությունների նախարար Մոհամմեդ Ֆարհադին: Այցի ընթացքում նա հանդիպեց Հայաստանի կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի հետ միասին նրանք ստորագրեցին «Համագործակցություն տեխնոլոգիաների, ինչպես նաև գիտության ու հետազոտությունների ոլորտներում» անունը կրող հուշագիրը: Համաձայն փաստաթղթի՝ նախատեսվում է խրախուսել հայկական ու իրանական համալսարանների, գիտական կազմակերպությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև երկու հանրապետությունների միջև գիտական կապերի ամրապնդումը:

Խոսքը գնում է ֆիզիկայի, նանո և կենսատեխնոլոգիաների, էկոլոգիայի, իննովացիոն, ջրային խնդիրների, ինչպես նաև որոշ հումանիտար առարկաների, մասնավորապես լեզվագիտության ու մշակութագիտության ոլորտի համատեղ նախագծերի ֆինանսավորման մասին: Ավելին, արդեն նկատելի են հստակ միջոցառումներ: 5 դասավանդողներ և 15 ուսանողներ աշխատելու և սովորելու են Իսլամական հանրապետությունում՝ ստանալով հատուկ կրթաթոշակ:

Երկկողմանի գիտական համագործակցության ընդհանուր կոորդինացիան իրականացնելու է նոր կառույցը՝ Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտեն, որը գումարվելու է առնվազն երկու տարին մեկ անգամ:

Տվյալ նորությունը, մեղմ ասած, ռեզոնանսային չեղավ ոչ Հայաստանի, ոչ էլ Իրանի համար, սակայն երկու երկրների գիտական համագործակցության ուղղության արժեքը գերագնահատելը մի փոքր բարդ է: Արդարության համար նշենք, որ կողմերն այս ուղղությամբ առաջին տարին չէ, որ աշխատում են: Դեռևս 2010 թ. Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության այն ժամանակվա արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սագայանը խոստացել էր ապահովել հայկական դիպլոմների ճանաչումն իր երկրում: Այդ աշխատանքը մի փոքր ձգձգվեց, և միայն 2016 թ. իրանական կողմը ճանաչեց Հայաստանի 11 Բուհ-երի դիպլոմները, որոնք կրթության որակով համապատասխանում էին իրանական չափանիշներին:

Հատկանշականն այն է, որ Իրանը Ադրբեջանում ընտրել է նմանատիպ 9, իսկ Վրաստանում ընդամենը 6 Բուհ, ինչը նշանակում է, որ Թեհրանի համար Հայաստանը տարածաշրջանում կրթության ոլորտում անվիճելի առաջնորդ է համարվում:

Սակայն այս իրավիճակը իրական հարթություն տեղափոխելու հետ կապված առաջվա պես որոշ խնդիրներ են առաջանում, կողմերը անց են կացնում խորհրդատվություններ, որոնցից վերջինը կայացավ 2017թ. օգոստոսի 20-ին՝ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ Մեջլիսի գիտության և հետազոտությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մեհդի Զահեդիի միջև:

Երկու երկրներին կրթության ոլորտում առավել սերտ համագործակցությունն ի՞նչ կարող է տալ:

Նախևառաջ Հայաստանը դառնում է մասնակից իրանական գիտական ներուժին: Ներկա պահին Իսլամական հանրապետությունը նանոտեխնոլոգիաների, կենսաբանության, կենսաքիմիայի, ռոբոտաշինության ոլորտում համաշխարհային լիդերներց մեկն է: ԻԻՀ-ն այսօր միջինում թողարկում է նանոտեխնոլոգիական 20 գիտական հոդված, հանդիսանալով այս ոլորտում ունեցած ձեռքբերումներով աշխարհի 6-րդ երկիրը: Սա երկրի նպատակասլաց զարգացման արդյունքն է, դեռևս 2011 թ. հրատարակելով օրական 10 հոդված, այն ընդամենը 57-րդ տեղում էր: Այսօր Իսլամական հանրապետությունը նանոտեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում առաջ է անցնում Ճապոնիայից ու Ֆրանսիայից: Եվ սա իրական չափանիշ չէ, քանի որ Իրանը զարգացման արագությամբ առաջ է անցնում անգամ ՉԴՀ-ից: Իրանական գիտակրթական միջավայրում առաջնորդ են համարվում Շարիֆի տեխնոլոգիաների համալսարանը, Շահիդ Բեհեշթու անվան համալսարանն ու Թեհրանի համալսարանը: Այս Բուհ-երի շրջանավարտներն աշխատում են ինչպես Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ցուցադրելով իրանական կրթական համակարգի բարձր մակարդակը:

Իրանցի գիտնականներն արդեն բավական երկար տարիներ է, ինչ աշխատում են ուռուցքի դեմ դեղորայք ստեղծելու համար և պարբերաբար ներկայացնում են իրենց նոր ձեռքբերումները: Ի դեպ, այս առումով վերջին տեղեկատվությունը հայտնվեց մի քանի շաբաթ առաջ, Իսֆահանյան համալսարանի դեղագիտական դպրոցի աշխատակից Վահիդ Սաֆաի-Ռիզին հայտարարեց կրծքի ուռուցքի դեմ դեղորայքի ստեղծման մասին: Հետազոտողի խոսքերով՝ նրան հաջողվել է կանգնեցնել ուռուցքի աճը՝ Մալոչա (Eu[horbia) անունը կրող բույսի հետ փորձի ընթացքում: Նախագծին մասնակցում են նաև համալսարանի այլ գիտնականներ՝ Մահմուդ Ակաին և Մոստաֆա Կաննադիանը: Իսկապես խոսքը գնում է գիտական հեղաշրջման մասին, թե ոչ, պարզ կդառնա մոտ ժամանակներում:

Ինչ վերաբերում է ռոբոտաշինությանը, ապա իրանական ռոբոտները տարբեր միջազգային մրցույթների ժամանակ կայուն կերպով զբաղեցնում են առաջին, կամ մրցանակային տեղեր: Օրինակ, 2012թ. Մեխիկոյում նրանք հաղթող ճանաչվեցին օգտակար ռոբոտ-փրկիչներ լիգայի գավաթում, ինչպես նաև Նիդեռլանդներում միևնույն տարում անցկացվող Ֆուտբոլի ռոբոտների բաց առաջնության ժամանակ:

Իրանում ռոբոտաշինության կենտրոններ են հանդիսանում Քազավի Ազադ իսլամական համալսարանի Մազատոնիայի գիտահետազոտական լաբորատորիան և Յեզդա ռոբոտատեխնիկական ասոցացիան (Ազադ համալսարանի ներկայացուցչական մասնաճյուղը գտնվում է այդ քաղաքում):

Հայկական կողմի համար պակաս կարևոր չէ նաև գիտության ֆինանսավորման՝ հանրապետության գիտության ոլորտի ցավագին այդ հարցը: Այս հարցում Իրանը նույնպես բացառիկ շահավետ կարող է լինել հայ խոստումնալից հետազոտողների համար, քանի որ գիտության ֆինանսավորումը ժամանակակից Իսլամական հանրապետության առաջնահերթություններից մեկն է:

Համաձայն 2009թ. ընդունված գիտության զարգացման պետական նախագծի՝ 2029թ. նրա վրա կատարվելիք ծախսերը կհասնեն երկրի ՀՆԱ-ի 4 %-ին, ինչը ենթադրում է 20 տարվա ընթացքում 4 անգամ ավելացում՝ միայն տոկոսային հարաբերությամբ, դեռ բացարձակ ցուցանիշների մասին չենք խոսում: Բավարար ֆինանսավորված իրանական գիտնականների հետ ունեցած համատեղ ծրագրերը կարող են դառնալ իսկական փրկություն՝ հայկական գիտության համար, որտեղ 2007թ. դրությամբ հաշվվել է միայն 6,5 հազար մասնագետ (Խորհրդային ժամանակաշրջանի ավարտին երկրում կար 33 հազար գիտնական):

Անկասկած, Հայաստանն էլ Իրանին առաջարկելու բան ունի, խոսքը հատկապես գնում է միջազգային գիտական հարթակ դուրս գալու լրացուցիչ հնարավորությունների մասին, միայն 2008-2016թթ. ընթացքում հանրապետության ներկայացուցիչների կողմից կնքվել է միջազգային նշանակության 39 համաձայնագիր: Բացի այդ, իրանական հստակ զարգացող գիտությունը ուղեղների մեծ կարիք ունի, որոնցով Հայաստանը բավական շռայլ պարգևատրել է այլ երկրների:

Այս ամենի հետ մեկտեղ չի կարելի հերքել կնքված հուշագրի բավական մեծ կարևորությունը Երևանի համար, իրանական կողմի հետ համատեղ ծրագրերի վերոնշյալ ուղղության կիրթ զարգացումը ի վիճակի է նոր ազդակ հաղորդել հայկական գիտությանը, հետազոտողներին ապահովել անհրաժեշտ միջոցներով: Մյուս կողմից՝ վերջիններիս թողնել երկրում կամ ծայրահեղը պահպանել հայրենիքի հետ ունեցած նրանց կապը, որն իր սեփական գիտական հայտնագործություննների սուր կարիքն ունի:

Ա. Եվստրատով

Օրացույց