Իրադարձությունների կարճ ակնարկ

դեկտեմբեր 15, 2013 - 00:42        Viewed: 1689       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(9-15 դեկտեմբեր, 2013թ.)

 

Վրաստան

«Պաշտպանության նախարարի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք մեր երկրների միջև ռազմական համագործակցության  հետագա զարգացման մասին: Մոտակա մեկ ամսվա ընթացքում մենք համատեղ կմշակենք համագործակցության ծրագիր առաջնային ուղղություններով: Այդ համագործակցությունը ենթադրում է նաև ռազմական արդյունաբերության բնագավառում համագործակցության զարգացում», -դեկտեմբերի 9-ին հայտարարել է  Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան`ամփոփելով Իսրայելի պաշտոնական այցը:

«Հասարակությունն ուներ որոշակի նկատողություններ: Ուզում եմ նշել, որ դրա հետ կապված կայացել է կուսակցության քաղխորհրդի նիստ, որի ընթացքում մշակվել են 14-15 նկատողություններ ինքնակառավարման օրենքի վերաբերյալ: Այդ նկատողություններն անպայման հաշվի կառնվեն Խորհրդարանի կողմից», -դեկտեմբերի 9-ին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:

«Ուզում եմ հուսալ, որ Եվրամիությունն ավելի շատ կաջակցի և կլինի ավելի նպատակաուղղված կոնֆլիկտների կարգավորման գործընթացում: Դա շատ կարևոր է մեր երկրի համար: Առավել ևս, որ Եվրամիության հետևողական առաքելությունը հանդիսանում է միակ միջազգային կառույցը, Վրաստանի կայունության և անվտանգության հիմնական երաշխիքը», -դեկտեմբերի 9-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Կլինեն մարտահրավերներ կապված այն բանի հետ, թե որքանով է Վրաստանը պատրաստ լինել Եվրոպայի հետ: Կլինեն մարտահրավերներ` կապված անվտանգության հարցերի հետ», -դեկտեմբերի 9-ին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը:

«Ցավոք, այսօր Վրաստանը 75%-ով կախված է հարևան երկրներից` Ադրբեջանից և Ռուսաստանից: Մենք գտնում ենք, որ այսօր Վրաստանն ունի էներգետիկական անկախ լինելու բոլոր հնարավորությունները: Դրա համար անհրաժեշտ է ռացիոնալ օգտագործել երկրի հիդրո-ռեսսուրսները: Այսօր մենք ունենք այլընտրանքային աղբյուրներ էներգո-ռեսսուրսներ ստանալու համար` Ադրբեջանը և Թուրքիան: Մինչդեռ տարբերությունն այն է, որ այդ այլընտրանքային աղբյուրների համար մենք ստիպված կլինենք ավելի շատ վճարել: Ռուսաստանը մեզ էներգո ռեսսուրսներ  է տալիս շատ հետաքրքրիր գնով: Չեմ կարծում, որ Ռուսաստանն օգտագործեր Վրաստանի դեմ այդ լծակը: Նա չի արել դա ո՛չ 2008 թ.-ի պատերազմի ժամանակ, ո՛չ հետագա ժամանակաշրջանում: Էներգետիկայի բնագավառում մեզ Ռուսաստանին կապում են շատ նեղ փոխհարաբերություններ» ,-հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը:

«Ես մեծ հույս ունեմ, որ եվրոպական ուղին, դա ոչ միայն Վրաստանի Կառավարության ընտրությունն է, այլև մեր ժողովրդի: Եվրոպական ուղու հարցում Կառավարության և ընդդիմության դիրքորոշումներն համընկնում են», -հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինե Իմերլիշվիլին:

«Դա ի՞նչ հայտարարություն է այն մասին, թե իբր Պատրիարքը պետք է նստի և ուսումնասիրի 200 էջանի օրինագիծ: Դա մարազմ է: Մտածող մարդու համար, որպեսզի հասկանա օրենքը, չկա անհրաժեշտություն, որպեսզի կարդա 200 էջ: Օրենքն ունի իր հիմնական սկզբունքները, օրենքի էությունը, որտեղ երևում են այս կամ այն օրենքի ուղղվածությունը: Հասկանալու համար, թե ինչպիսի վտանգներ է պարունակում օրենքը, բավական է կարդալ նույնիսկ մեկ կետ», -դեկտեմբերի 10-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

«Մարդու իրավունքներն այն հիմքն են, որի վրա կանգնած է ամբողջ մարդկային մշակույթը: Մարդու բնածին ձգտումն ազատության և իրավահավասարության առաջընթացի պատճառ դարձավ մարդկության ցանկացած ժամանակահատվածի համար», -դեկտեմբերի 10-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Մեր Կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է և գործով ապացուցել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեր գլխավոր խնդիրն է: Մեր առաջնահերթ խնդիրն է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն արժանի կյանքով ապահովելը: Մարդու իրավունքները շատ ավելին են, քան ուղղակի ազատությունն ու իրավահավասարությունը: Անհրաժեշտ է նաև սոցիալական արդարություն», -հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ինձ համար տհաճ է, երբ հարգելի հոգևոր ներկայացուցիչները ներկայանում են հայտարարություններով, որ մինարեթները պետք է արգելված լինեն, որ պետք է արգելել մուսուլման քահանային բարձրանալ մինարեթի վրա և կանչել մարդկանց աղոթքի: Ես կարծում եմ, որ այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են «մենք թույլ չենք տա, որ մոլլան բարձրանա մինարեթի վրա և բղավի» հանդիսանում են կա՛մ անգրագիտության նշան, կա՛մ կոպիտ անհարգանք: Հաշվի առնելով այդպիսի վերաբերմունքը` կարելի է ասել, որ մենք դեռևս շատ հեռու ենք միասին ներդաշնակ գոյակցությունից»,- հայտարարել է Վրաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Վագիֆ Վակաֆինովը:

Դեկտեմբերի 11-ին բացվել է էլեկտրականության գիծ Թուրքիայի հետ և էլեկտրականության ենթակայան «Ախալցիխե»: 400 կիլովատտանի էլեկտրահաղորդման գծի և 500400220 կիլովատտանի «Ախալցիխե» էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետը, Վրաստանի Էներգետիկայի նախարարը, Թուրքիայի Էներգետիկայի նախարարը, Ադրբեջանի Էներգետիկայի նախարարը, երեք երկրների Կառավարության անդամներ, դեսպաններ և միջազգայի ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին նաև թուրք գործարարների պատվիրակություններ, որոնք Վրաստանում իրականացնում են ներդրումներ էներգետիկայի բնագավառում: «Ախալցիխե» ենթակայանը և «Բորչխա»(Թուրքիա) ենթակայանի հետ կապված գիծը կառուցվել են «Սևծովյա էլեկտրականության համացանց» ծրագրի շրջանակներում:

«Ղարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը դադարեցված չէ, և այն կավարտվի մոտ ապագայում: Մենք ունեինք մի քանի հարցեր` այդ շինարարության հետ կապված, բայց հիմա շինարարությունն ընթանում է սովորական ռեժիմով: Մեր երկրի համար այդ նախագիծը շատ կարևոր է, և մենք շուտով այն կավարտենք», - դեկտեմբերի 11-ին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:

Դեկտեմբերի 11-ին Խորհրդարանում տեղի ունեցավ կռիվ Խորհրդարանական փոքրամասնության և մեծամասնության պատգամավորների միջև: Կռիվն սկսվեց այն բանից հետո, երբ խորհրդարանական նիստի ժամանակ մեծամասնության պատգամավոր Սոսո Ջաճվլիանին Գիորգի Բարամիձեին անվանեց «չմորիկ»,ինչից հետո կռվին միացան մյուս պատգամավորները: Մի քանի րոպե Խորհրդարանի նիստերի սրահում կռիվ էր տեղի ունենում, և հնչում անցենզուր հայհոյանքներ:

«Ժողովուրդը մեզ նրա համար չի ընտրել, որպեսզի մենք Խորհրդարանական նիստերի ժամանակ վիրավորենք միմյանց, հետո հաշիվներ մաքրենք նիստերի սրահում», -հայտարարել է Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:

«Դա բեմադրություն էր և կազմակերպված էր նրա համար, որպեսզի լիակազմ նիստում ի հայտ գային դիմադրություններ, և հենց դրանով էլ ուշադրությունը շեղվեր հիմնական հարցերից», -հայտարարել է Խորհրդարանական փոքրամասնության անդամ Միխայիլ Մաճավարիանին:

Դեկտեմբերի 11-ին Թբիլիսիում կայացել է Հարավային Կովկասի անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսի աշխատանքը բացեց Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը` գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Կոնֆերանսի աշխատանքին մասնակցում էին Եվրաինտեգրման հարցերով նախարարը, պաշտպանության և անվտանգության հարցերի բնագավառում աշխատող փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դեսպաններ: Կոնֆերանսը կազմակերպված էր «Վրացական ռազմավարության ուսուցում և միջազգային հարաբերություններ» կազմակերպության և Սլովակյան «Եվրոպական և եվրոատլանտյան հարցերի կենտրոն» հիմնադրամի  ջանքերով:

Վրաստանի Պաշտպանության նախարարությունն առաջիկայում պատրաստվում է վաճառել ծանր ռազմական տեխնիկան, այդ թվում նաև տանկերը` Տ-55 և Տ-72, ինչպես նաև ուղղաթիռ Մի-8-ը, որպեսզի գնի արևմտյան օրինակի հակատանկային համակարգեր: Վրացի փորձագետների կարծիքով դա առաջացել է երկրի պաշտպանական կոնցեպցիաների հերթափոխությամբ և ռազմական տեխնիկայի սպասարկման թանկացումով:

Դեկտեմբերի 11-ին Վրաստանի Խորհրդարանը 86 «կողմ» ձայնով ընդունեց երկրի 2014թ.-ի բյուջեն: Քվեարկելու մեջ մասնակցություն չունեցան Խորհրդարանակն փոքրամասնության պատգամավորները, որոնք լքեցին լիակազմ նիստը`որպես ընդդիմության նշան, կռվից հետո, որը տեղի էր ունեցել խորհրդարանական քննարկումների առաջին կեսի ընթացքում:

«Քուռ գետի վրա կկառուցվի հիդրոէլեկտրակայան: Մենք խոսակցություն ենք վարում Քուռ գետի վրա շինարարության նախագծի  համատեղ մշակման մասին: Դրա շուրջ աշխատում են համապատասխան խմբեր և ցանկալի է, որպեսզի, մինչ կծրագրվի Վրաստանի նախագահի և վարչապետի այցը Թուրքիա, մենք կարողանանք մասնավորապես կողմնորոշվել այդ շինարարական հարցերում: Երկու երկրների միջև շատ նեղ և լավ քաղաքականություն կա: Մենք խոսեցինք նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության ձևաչափով: Այն մասին, թե մենք ինչպես պետք է համատեղ գործենք և ինչպիսի քայլեր իրականացնենք», -Վրաստանի Էներգետիկայի նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը:

«Մոտակա ժամանակներում էներգետիկայի հարցերով Վրաստանի և Թուրքիայի միջև կստեղծվի կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովը կքննարկի հարցեր` կապված այն կարևոր օբյեկտների հետ, որոնք կառուցվում են Վրաստանում», -դեկտեմբերի 12-ին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը Թուրքիայի Էներգետիկայի նախարարի հետ փակ հանդիպումից հետո:

Դեկտեմբերի 12-ին Իրակլի Ղարիբաշվիլուն ընտրել են «Հրեա-վրացական ընկերության տարելից»-ի հարցերով կազմակերպչական հանձնաժողովի համանախագահ: Որոշումն ընդունված է եղել հանձնաժողովի` Վրաստանի Կառավարության շենքում անցկացված հերթական նիստի ժամանակ: Հանձնաժողովի որոշմամբ Բիձինա Իվանիշվիլին շարունակում է մնալ տվյալ հանձնաժողովի պատվավոր անդամը:

Դեկտեմբերի 13-ին Վրաստանի Խորհրդարանն առաջին իսկ լսումներին 82 «կողմ» և 0 «դեմ» ձայնով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» նոր կոդեքսը:

«Մենք անցկացրել ենք խորհրդակցություններ, և օրինագծում մտցվել են փոփոխություններ: Օրենքն ընդունվել է ոչ այն տեսքով, ինչպիսին այն մտել էր Խորհրդարան: Իրականացվել է զգալի սղագրում օրինագծում, և այն արտահայտվել է հանձնաժողովի լսումների ժամանակ: Այն անհանգստությունը, որն արտահայտվել էր տարբեր խմբերի կողմից, հաշվի է առնվել և արտացոլվել նոր օրինագծում»,- հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության անդամ Էկա Բեսելիան:

«Հասարակական ինքնակառավարման թեման, որը ենթադրում էր քաղաքներում և գյուղերում հասարակական և տեղամասային խորհուրդների ստեղծում, տվյալ փուլում չի համապատասխանում այն պահանջմունքներին, որոնք անհրաժեշտ են քաղաքացիների մաքսիմալ ներքաշման համար: Համապատասխանաբար, կստեղծվի առանձին օրինագիծ, որը կներկայացվի երկրի Խորհրդարանին մինչև 2015թ.-ի հունվարի մեկը», -հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Բերձենիշվիլին:

Դեկտեմբերի 13-ին Վրաստանի վարչապետը ներկայացրեց 9 նոր նահանգապետերի թեկնածություն: Քվեմո-Քարթլի` Գիորգի Մղեբրիշվիլի, Ռաճա-Լեչխում և Ներքին Սվանեթի` Կարմեն Մարգվելիձե, Սամցխե-Ջավախք` Ակակի Մաճուտաձե, Մեգրելիա և Վերին Սվանեթի` Լևան Շոնիա, Իմերեթի`Զազա Մեֆարիշվիլի, Կախեթի` Իրակլի Շիոլաշվիլի, Մցխեթա-Մթիանեթի` Նուգզար Կիպիանի, Ներքին Քարթլի` Զուրաբ Ռուսիշվիլի, Գուրիա` Գիորգի Չխաիձե: «Նրանց փորձի և մարդկանց հետ շփվելու ունակության տեսանկյունից նրանք շատ լուրջ մարդիկ են: Ինչ վերաբերում է նրան, որ ժամանակին նրանք աշխատել են երկրի ուժային գերատեսչություններում, դրանում ոչ մի անբնական բան չկա: Դա բնական է, քանի որ վարչապետը ևս աշխատել է այդ բնագավառում: Չնայած չեմ կարծում, որ այդ մարդկանց ընտրել են միայն այն բանի համար, որ նրանք ունեն այդ բնորոշ փորձը, որը հատուկ է ուժային բնագավառում աշխատողներին:», -հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության անդամ, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Գիա Ժորժոլիանին:

Դեկտեմբերի 14-15-ին Հայաստանում անցկացվում է աշխատանքային կոնգրես Հայաստանի և Վրաստանի Խորհրդարանական պատվիրակությունների միջև: Միջխորհրդարանական կոնգրեսի կազմակերպիչն է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ)Երևանյան գրասենյակը: Կոնգրեսը կաշխատի երկու օր: «Երկու երկրների Խորհրդարանների փոխհարաբերությունները, դա այն պարտավորությունն է, որը մեզ վրա է դրված մեր ժողովուրդների կողմից: Մենք շատ մեծ նշանակություն ենք հատկացնում միջխորհրդարանական փոխհարաբերություններին և հատկապես այդ պատճառով ոչ վաղ ժամանակներից «Հայաստանի Խորհրդարանի հետ ընկերություն» խորհրդարանական  խմբի ղեկավար դարձավ Վրաստանի Խորհրդարանի առաջին փոխնախագահ  Մանանա Կոբախիձեն: Ես համոզված եմ, որ շուտով ընկերության խմբերը միմյանց հետ կհաստատեն նեղ համագործակցություն: Հենց դրանով էլ մենք կունենանք մեր ներդրումը մեր երկրների միջև փոխհարաբերության և համագործակցության խորացման գործում», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:

 

Օրացույց