Հինգ հոգուց բաղկացած ընտանիքի կենսաապահովման նվազագույն բյուջեն մոտ 130 դոլար է՞

դեկտեմբեր 01, 2017 - 00:58        Viewed: 221       

Վրաստանի վիճակագրության դեպարտամենտը հրապարակել է կենսաապահովման նվազագույն բյուջեի 2017թ-ի հոկտեմբերի տվյալները: Ստացվել է, որ միջին վիճակագրական սպառողին ապրելու համար 154 լարի և 10 թեթրի (մոտ $60) է անհրաժեշտ: Եվ դա 4.6 լարիով (մոտ $1,5) ավել է, քան սեպտեմբերին էր: Եվ 12.3 լարիով (մոտ $5) ավել է, քան պաշտոնական վիճակագրությունն անհրաժեշտ էր համարում 2016թ-ի հոկտեմբերին ապրելու համար:

Վիճակագրության ծառայությունը կենսաապահովման նվազագույն բյուջեի տվյալներ է առաջարկում տարբեր տեսակի ընտանիքների համար. մեկ հոգուց բաղկացած ընտանիք՝ 154 լարի 10 թեթրի [մոտ $55], երկու հոգուց բաղկացած՝ 246 լարի 40 թեթրի [մոտ $90], երեք հոգուց՝ 277 լարի 40 թեթրի [մոտ $100], 4 հոգուց՝ 308 լարի 20 թեթրի [մոտ $115], 5 հոգուց՝ 346 լարի 80 թեթրի [մոտ $130], 6 և ավելի անդամից՝ 409 լարի 90 թեթրի [մոտ $150]:

Այսպիսով, ստացվում է, որ հինգ հոգուց բաղկացած ընտանիքի յուրաքանչյուր անդամին ապրելու համար անհրաժեշտ է 69 լարի 36 թեթրի [մոտ $25]:

Կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում սահմանվում է 1997թ-ին ընդունված օրենքով: Կենսաապահովման նվազագույն բյուջեն կազմվում է սպառողական նվազագույն զամբյուղի հիման վրա, որը նույնպես օրենսդրորեն է որոշվում: Սպառողական նվազագույն զամբյուղը հաշվարկվում է պարտադիր սննդամթերքի ամենօրյա քանակի հաշվարկով, որն անհրաժեշտ է համապատասխան աշխատունակ տարիքի աշխատունակ տղամարդուն: 

Ցորենի հաց՝ 250գ, Եգիպտացորենի ալյուր՝ 40գ, Լոբի՝ 20գ, Բրինձ՝ 10գ, Հնդկաձավար՝ 10 գ, Տավարի միս՝ 40գ, Մակարոն՝ 15գ, Խոզի միս՝ 20գ, Կաթ՝ 150 մլ, Կաթնաշոռ՝ 15գ, Պանիր՝ 20գ:

Կենսաապահովման նվազագույն բյուջեի վերաբերյալ հրապարակված տվյալներն, ինչպես միշտ, ակտիվ քննարկումներ առաջացրի Ֆեյսբուքում: Սոցցանցի օգտատերերն ամեն անգամ, որպես կանոն, հիշում են Վրաստանի նախկին առաջին տիկին Նանուլի Շևարդնաձեի խոսքերն այն մասին, որ լավ տանտիկինն ամբողջ ընտանիքը կարող է մեկ ամիս պահել 14 լարիով. հենց այդքան էր կենսաթոշակն Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին:

«Նանուլին ավելի լավ էր հաշվում, քան Վրաստանի վիճակագրության ծառայությունը»; «Կենսաապահովման նվազագույն բյուջե՞: Դա չմահանալու համա՞ր է: Մեկ հոգուն օրական երկուսուկես լարի է հասնում: Եվ ինչպե՞ս առողջությունը չկորցնել այդպիսի եկամտի պարագայում»: «Ընդհանրապես պետք է լուծարել այդ վիճակագրության ծառայությունը, իսկ աշխատակիցներին՝ դատել իրականության կեղծման համար»: «Այսինքն, եթե ընտանիքում երկու կենսաթոշակառու կա, կարելի է չաշխատել, ամբողջ ընտանիքը կապրի»: «Ինչպե՞ս 5 հոգին «չեն տեղավորվի» այդ 346 լարիի սահմաններում… Օրական 3 հատ հաց, 1 կգ կարտոֆիլ, մեկ կիլոգրամ մակարոն, մեկ տուփ կարագ… Ընդհանուր՝ 202 լարի… Մնացած փողով երեխաներին էլ դեռ կենդանաբանական այգի կտանեն», -գրում են Ֆեյսբուքի օգտատերերը:

Օրացույց