Մահացած դեռահասները դանակի բազմաթիվ հարվածներ էին ստացել: Մեկի վերքերի թիվը հասնում էր մինչև 30-ի

դեկտեմբեր 03, 2017 - 19:22        Viewed: 329       

Թբիլսիում երկու դպրոցական է սպանվել դանակի հարվածից դեկտեմբերի 1-ին կայացած կռվի ժամանակ: Դիտավորյալ սպանության համար մեղադրանքով կալանավորվել է 16-ամյա դեռահաս: Ոստիկանությունը նրան ձերբակալել է հանցագործությունը կատարելուց հետո մի քանի ժամ անց տաք հետքերով: Իրավապահները փնտրում են նույն տարիքի ևս մեկ երիտասարդի, որը նույնպես մեղադրվում է դիտավորյալ սպանություն կատարելու համար:

Դեռահասների միջև կռիվը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի №51 վրացական դպրոցի մոտ: Կռվի ընթացքում երկու դպրոցականներ դանակի հարվածներ են ստացել: Նրանցից մեկը մահացավ հիվանդանոցի ճանապարհին, երկրորդի կյանքի համար բժիշկները պայքարում էին մի օր շարունակ, բայց, ավաղ, անարդյունք: Երկու մահացած դպրոցականները 16 տարեկան էին, երկուսն էլ սովորում էին 51-րդ դպրոցում:

51-րդ դպրոցը գտնվում է Թբիլիսիի կենտրոնական թաղամասներից մեկում՝ Վերեում, Ֆիլհարմոնիայի մոտ, և համարվում է մայրաքաղաքի հեղինակավոր հանրային դպրոցներից մեկը:

Շտապօգնության «թեժ գծին» զանգ է ստացվել դեկտեմբերի 1-ին ժամը 14:10-ին: Զանգահարածը հաղորդել է դեռահասների կռվի մասին և որ վիրավորներ կան:

«Երբ մոտ գնացի, տեսա մայթին պառկած մի տղայի, նա արնաքամ էր լինում: Նա չափազանց գունատ էր, վերջույթները ցնցվում էին: Մոտակայքում էլ ոչ ոք չկար: Մնացածը փախչել էին», -ասում է ականատեսներից մեկը:

Դեռահասների միջև վեճը ծագել է ենթադրաբար դպրոցի տարածքում: Որոշ ժամանակ անց նրանք դուրս են եկել դպրոցի բակից և շարունակել հարաբերություններ պարզել հարևանությամբ գտնվող բակերից մեկում:

Բժիշկների խոսքով՝ մահացած դեռահասները դանակի բազմաթիվ հարվածներ էին ստացել: Մեկի վերքերի թիվը հասնում էր մինչև 30-ի: Չարագործները փախչել էին հանցանքի վայրից:

Օրացույց