26 տարի թբիլիսյան պատերազմի սկսվելու օրվանից ի վեր

դեկտեմբեր 25, 2017 - 00:25        Viewed: 488       

1991թ դեկտեմբերի 22-ին թբիլիսյան փողոցներում սկսվեց 15 օրյա զինված դիմակայություն, որն ավարտվեց Վրաստանի՝ օրինականորեն ընտրված առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի եւ նրա իշխանության տապալմամբ: Այդ 15 օրերը մտան Վրաստանի պատմության մեջ «Թբիլիսյան պատերազմ» անունով:

26 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները և նրանց ուղեկցող հանգամանքները մեծապես կանխորոշեցին երկրի ճակատագիրը: 113 մարդ զոհվեց քաղաքացիական պատերազմում, այրվեց և ավիրվեց Թբիլիսիի կենտրոնը:

Երկիրը խրվեց երկարամյա տնտեսական անկման, էներգոճգնաժամի և համընդհանուր քաոսի մեջ:

Զվիադ Գամսախուրդիայի կառավարությունը և ընդդիմությունը գրեթե կես տարի շարունակ ուժեղացան և գնացին զինված հակամարտություն: Իրավիճակը հատկապես սրվեց վարչապետ Թենգիզ Սիգուայի հրաժարականից հետո: Դեկտեմբերի 20-ին Նախագահ Գամսախուրդիան վերացրեց Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը: Այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Թենգիզ Կիտովանին: Կիտովանին չհնազանդվեց նախագահի որոշմանը, և գվարդիայի մեծ մասի հետ `շուրջ 15.000 զինյալներ, սկզբում գնաց Ռկոնսկու կիրճ, այնուհետեւ տեղափոխվեց Թբիլիսիի ծովի մոտ գտնվող զբոսաշրջային ճամբար:

«Փոխանցե՛ք, որ ես չեմ պատրաստվում հրաժարվել: Քանի դեռ ողջ եմ, կպայքարեմ մինչև վերջ և ցույց կտամ նրան, թե որտեղ են ձմեռում խեցգետինները», -Թենգիզ Կիրովանիի այս խոսքերը գրվեցին պատմության մեջ: Ընդդիմությունը իշխանություններին մեղադրում էր խոսքի ազատության, անհանդուրժողականության, հալածանքների, ոչ ժողովրդավար կառավարման և «Արտակարգ իրավիճակի հանձնաժողովին» հավատարմության սահմանափակման մեջ: Ընդդիմությամբ լցված մտավորականաությունը հեռուստատեսության շենքի մոտ բողոքի մշտական ցույցեր էր անցկացնում։ Նրանց միացան ուսանողական շարժումները։ Դիմակայության մեջ ներքաշվեցին փաստացիորեն հասարակության բոլոր շերտերը։

Իր հերթին Զվիադ Գամսախուրդիան հանրային ելույթներում անվանում էր իր հակառակորդներին «ռուս գործակալներ» և «դավաճաններ»։

Ամենաողբերգական և միաժամանակ վճռորոշ պահն էր դեկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 8-ը։ Հենց այդ ժամանակ Ռուսթավելի մայրուղու վրա հանկարծակի սկսվեցին կրակոցները։ Կիտովանին գրավեց Թբիլիսիի կենտրոնում մի քանի ռազմավարական շենքեր։ Այդպես սկսվեց թբիլիսյան պատերազմը։

«Պարո՛ն Գամսախուրդիա, Ձեզ տրվում է վերջին հնարավորությունը՝ բարձրացնել սպիտակ դրոշը և հանձնվել, եթե ցանկանում եք փրկել Ձեր կյանքը», -այս բառերը նախագահ Գամսախուրդիային հեռախոսազրույցի ընթացքում ասաց նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան 1991թ․-ի դեկտեմբերի 22-ին։ Այդ ժամանակ Գամսախուրդիան իր կողմնակիցների հետ թաքնված էր Գերագույն խորհրդի շենքի զետեղարանում։

Դիմակայության վճռորոշ գործոնն էր դարձել հեղինակավոր Ջաբա Իոսելիանիի բանտից ազատ արձակումը, նրա՝ 1000 զինվորից բաղկացած «Մխեդրիոնի» զինված կազմավորման միացումը ապստամբներին։ Կիտովանին անձամբ ազատ արձակեց Իոսելիանիին բանտից։ Այդ պահը դարձավ բեկումնային։ Ջաբա Իոսելիանին Թենգիզ Սիգուայի և Թենգիզ Կիտովանիի հետ միասին դարձավ խռովության հիմնական գործող դեմքը։ Ջաբա Իոսելիանին դարձավ խռովարարության առանցքային մարմիններից մեկը Թենգիզ Սիգուայի և Թենգիզ Կիտովանիի հետ։

Թբիլիսիի կենտրոնում ծավալվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծանր տեխնիկայի և հրետանու մասնակցությամբ։

Իրակլի Մելաշվիլին՝ Գերագույն Խորհրդի նախկին անդամը, այն օրերի իրադարձությունները համարում է Ռուսաստանի կողմից կազմակերպված սադրանք, չնայած տեղի ունեցածի պատասխանատվությունը Գամսախուրդիային է վերագրում ։ «Չի՛ կարելի տրվել սադրանքին։ Իշխանությունը պետք է հնարամտություն և ողջամտություն ցուցաբերի և թույլ չտա նման սխալներ»։

Իրակլի Ծերեթելի՝ «Անկախ Վրաստան» կուսակցության նախկին առաջնորդ։ 1991թ․-ին նա Գամսախուրդիայի ընդդիմությունում էր, բայց զինված կոտորածին նա չաջակցեց։ «Երկու գործոն կանխորոշեցին Գամսախուրդիայի պարտությունը՝ իր սեփական սխալ որոշումները և Ռուսաստանի մասնակցությունն այդ իրադարձություններին։ Զվիադի նախնական սխալն այն էր, որ սաղմնային շրջանում չկանխեց զինված ուժերի միջամտությունը քաղաքական գործընթացներին։ Ե՛վ Կիտովանին, և՛ բոլորը, ովքեր զենք բարձրացրին իշխանափոխության համար, պետք է չեզոքացված լինեին հենց սկզբից։ Այդպես կվարվեին ցանկացած ուժեղ և հավակնոտ պետությունում, և դրանում ոչ մի ոչ ժողովրդավարական բան չկա»։

Այսօր՝ 26 տարի անց, նա ասում է, որ «Զվիադ Գամսախուրդիայի հետ զինված հակամարտությունը, ոչ ոքին իրավունք չէր վերապահում զինված հեղաշրջում կատարելու»։ Ըստ նրա խոսքերի՝ դա արդյունքում ողջ երկիրն ավերող և քաղաքացիական պատերազմի վերաճած խռովարարություն էր։

Ակակի Ասաթիանի՝ Գերագույն խորհրդի նախկին նախագահ․«Հեղափոխությունը գալիս էր անմիջապես Ելցինից, իսկ այդ գործը ղեկավարելը հանձնարարված էր այն ժամանակվա ֆավորիտ Գենադի Բուրբուլիսին։ Նա համակարգեց այդ ողջ գոծընթացը։ Ավելի ուշ նույն բանը տեղի ունեցավ Տաջիկստանում և Ադրբեջանում»։

Խորհրդարանի զետեղարանում թաքնված Վրաստանի նախագահ Գամսախուրդիայի և նրա կողմնակիցերի դրությունն օրեցօր վատթարանում էր։ Նրանք կորցնում էին զինվորներին, անջատված էր նրանց հաղորդակցությունը, ինչը հանգեցրեց ապատեղեկատվության և ծնեց թյուր սպասումներ։

Զվիադ Ձիձիգուրի՝ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակից։ «Ես մի քանի անգամ ասել էի Զվիադին, որ խոսակցություններն այն մասին, թե օգնության են գալիս 10, 5 կամ 3 հազարանոց ջոկատներ, հավաստի չեն։ Դրանք դիտավորյալ արված լուրեր էին, որպեսզի ինչ-որ պատրանքներ առաջացնեին»։

Դեկտեմբերի 22-ին սկսված զինված հակամարտությունն ավարտվեց հունվարի 6-ին, այն բանից հետո, երբ Զիադ Գամսախուրդիան և իր ընտանիքը լքեցին զետեղարանը և շարժվեցին ադրբեջանական սահմանի միջոցով։ Ավելի ուշ, նախկին նախագահը հասավ Հայաստան, իսկ հետո Չեչնիա։ Գամսախուրդիայի՝ նախագահ ընտրվելու օրվանից անցել էր ընդամենը 10 ամիս։ Գամսախուրդիայի տապալումից հետո Վրաստանում որպես իշխող մարմին ստեղծվեց պետական խորհուրդ Ջաբա Իոսելիանիի ղեկավարությամբ։

Պատմաբան Դավիթ Ջիշկարիանի․ «Այդ պատերազմում հաղթող չեղավ, այլ պարտվեց Վրաստանը։ Պարտվեց ինքնիշխան վրացական պետության գաղափարը։ 15-օրյա պատերազմի արձագանքը ուղեկցում էր երկրին ամբողջ 1990-ականներին, և նրա հետևանքները իրենց զգացնել էին տալիս։

Զինվորների մտցնելը Աբխազիա մեծ մասամբ պայմանավորված էր նրանով, որ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները թաքնվում էին Սամեգրելոյում և Աբխազիայում։ Աբխազիայում զինված ուժերի ներմուծման առթիվ հրատարակված առաջին հրամանագրում ասվում էր, որ նրանք ներմուծվում են զվիադականների ջոկատների դեմ պայքարելու համար, և ոչ թե երկաթգծի պահակության համար»։

2005թ․-ի մարտի 11-ին Վրաստանի Խորհրդարանն ընդունեց հատուկ դրույթ, որտեղ 1991թ․-ի դեկտեմբերի 22-ին սկսված հեղափոխությունն անվանվում էր «հակասահմանադրական»։ Մինչդեռ, գործընթացին, նրա մասնակիցներին իրավական գնահատական տրված չէ, և պատասխանատվության էլ ոչ ոք ենթարկված չէ։

Զազա Աբաշիձե

Օրացույց