Ամանորյա երեկույթ 2018

դեկտեմբեր 29, 2017 - 12:09        Viewed: 730       

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի 12-րդ Ամանորյա Երեկույթը։ Ըստ ավանդույթի՝ Վրաստանի Հայ Համայնքի Ամանորյա երեկույթը ոչ միայն ժամանցային միջոցառում է, որտեղ ներկաները շնորհավորում են միմյանց գալիք Ամանորը, ուրախանում և զվարճանում, երգում ու պարում են, այլև մի միջոցառում է, որի ընթացքում Վրաստանի Հայ Համայնքը եզրափակում է անցնող տարվա ընթացքում կատարած գործունեությունը։

Միջոցառման ընթացքում ներակացվեց վիդեո-հաշվետվություն Վրաստանի Հայ Համայնքի երիտասարդական ենթակառույցների 2017թ-ին կատարած գործունեության մասին, անցկացվեցին բազմաթիվ զվարճալի մրցույթներ։

Ամանորյա երեկույթին ներկա էին Վրաստանի Հայ Համայնքի բոլոր ենթակառույցների ներկայացուցիչները՝ դպրոցկաններ, ուսանողներ, երիտասարդներ և, իհարկե, ավագ սերնդի ներկայացուցիչներ։

Օրացույց