Շնորհավո´ր Ամանոր և Սուրբ Ծնունդ

դեկտեմբեր 31, 2017 - 00:10        Viewed: 450       

Սիրելի´ ընկերներ,

Մենք համոզված ենք, որ հնարավոր է հասնել ընդհանուր նպատակին միայն այն դեպքում, եթե մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ընտանիք մասնակցի Համընդհանուր բարեկեցության կառուցմանը: Չի´ կարելի սպասել, մինչև ինչ-որ մեկը, թեկուզ մտերիմ կամ հարազատ, քո փոխարեն կլուծի քո խնդիրները: Միայն անհատական մասնակցությամբ կարելի է ակնկալել իրականության զգալի փոփոխություններ և ձեռք բերել բարեկեցություն` ինչպես անհատական, այնպես էլ հավաքական:

Ծայրահեղ կարևոր է, որպեսզի մեր շուրջը, տարածաշրջանում և աշխարհում զարգացող անկայունության պայմաններում յուրաքանչյուրս հոգ տանի խաղաղության պահպանման մասին ինչպես իրենց ընտանիքներում, այնպես էլ երկրում, Հայրենիքում և տարածաշրջանում: Դրան հասնել հնարավոր է միայն համընդհանուր համաձայնության պայմաններում, համերաշխության և հավաքականության պատասխանատվության զգացումի բարձր մակարդակի շնորհիվ:

Նոր` 2018 թվականին Ձեզնից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն: Թո´ղ Նոր Տարին Ձեզ և Ձեր ընտանիքներին խաղաղություն, սեր, ուրախություն, բարեկեցություն, կայունություն և բարգավաճում պարգևի: Թո´ղ Աստված պահպանի Մեր ընտանիքներին և Մեր հաջողության գրավականը թո´ղ դառնա Սերն ու Միասնության ձգտումը:

Մեր ողջ բազմադարյա պատմությունը, յուրաքանչյուր ապրած տարին, հարյուրամյակը, հազարամյակը մեզ միայն մի բան է սովորեցնում` երբ ենք միասնական ենք, մենք անպարտելի ենք: Ցանկանում ենք յուրաքանչյուրիս լինել անպարտելի 2018 թվականին և հաջորդող տարիներին:

Շնորհավո´ր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Վրաստանի Հայ Համայնք

Օրացույց