Մխիթարյանը դարձավ Լոնդոնի «Արսենալի» խաղացող

հունվար 24, 2018 - 00:15        Viewed: 351       

Սպասված տրանսֆերը կայացավ. Հենրիխ Մխիթարյանը դարձավ Լոնդոնի «Արսենալի» խաղացող: Ակումբի պաշտոնական կայքն հաղորդում է մեկ այլ անգլիական ակումբից՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին, որտեղ նա խաղում էր 2016թ-ից:

Այս լուրին շատ էին սպասում Հայաստանի ֆուտբոլասերները, և մի քանի անգամ տեղական լրատվամիջոցներն այդ գործարքի մասին գրել են արդեն որպես կայացած փաստի մասին:

Թիմի գլխավոր մարզիչ «Արսեն Վենգերն արդեն վաղուց է երկրպագում Հենրիխ Մխիթարյանին և շատ ուրախ է, որ նա միացել է իր թիմին», հաղորդում է «Արսենալի» կայքը:

Ինքը Վենգերն իր նոր խաղացողի մասին ասել է. «Մխիթարյանը կարող է հարձակվող լինել կամ խաղալ կիսապաշտպանությունում, և ես կարծում եմ, որ նա կարող է շատ լավ խաղալ շատ դիրքերում: Եվ դա մեզ կօգնի, ընդհանուր առմամբ, սա լավ քայլ է: Նա լիարժեք խաղացող է, շանսեր է ստեղծում, լավ է իրեն դրսևորում պաշտպանությունում: Կարևոր է փորձառու խաղացողներ ունենալը, քանի որ մենք երիտասարդ խաղացողների շատ լավ թիմ ունենք, սակայն գիտենք, որ պրեմիեր լիգայի համար բավարար չէ նրանց բոլորին միասին հավաքելը: Անհրաժեշտ է նաև թիմում խաղալու մեծ փորձ, և նա կնպաստի դրան»:

Վենգերը գնահատում է այն, որ Մխիթարյանը նվիրված խաղացող է, նա ունի բոլոր անհրաժեշտ որակները, նրան տպավորում է ողջ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստի խփած գոլերի քանակը:

Հայ մարզական մեկնաբանները նախօրեին հաղորդում էին, որ Լոնդոնի «Արսենալ» ակումբը միշտ շատ էր դուր գալիս Մխիթարյանին, և նա շատ էր ցանկանում մի օր դառնալ այդ թիմի անդամ:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որտեղից Մխիթարյանը տեղափոխվում է «Արսենալ», ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի լիգայի, Անգլիայի լիգայի գավաթների, երկրի Սուպերգավաթի խաղարկության հաղթող:

Օրացույց