Պետպատվերների համակարգն անարդյունավետ է և լուրջ բարեփոխումների կարիք ունի

հունվար 31, 2018 - 00:03        Viewed: 379       

Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանի կախովի առաստաղի փլուզման հետևանքով 14 մարդ է տուժել: Միջադեպի մասին Փրկարար ծառայություն է հաղորդվել տեղական ժամանակով 10:40-ին: Տուժածները տեղակայվել են թբիլիսյան 4 հիվանդանոցներում։ Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինգորոկվայի համալսարանական հիվանդանոցի բժիշկների խոսքով, ուր տեղափոխվել են տուժածներից չորսը, հիվանդների վիճակը միջին ծանրության է գնահատվում: Նրանք ստացել են կրծքի, ներքին վերջույթների, գլխի վնասվածքներ: Վիրահատվել են երկուսի վերջույթները, հաղորդել են հիվանդանոցում:

Վերականգնողական աշխատանքները «Վարկեթիլի» կայարանում ավարտվել են 2017թ-ի օգոստոսին՝ 5 ամիս առաջ: Նախագիծն իրականացրել է «Կվարելմշենի» ընկերությունը, որը հաղթել էր հայտարարված տենդերն և բյուջեից այդ նպատակով ստացել 347 852 լարի: Կայարանը շահագործման է հանձնվել սեպտեմբերին։

Թբիլիսիի տրանսպորտային կայարանի գլխավոր տնօրեն Մամուկա Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսիի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում որտեղ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել փորձաքննություն կանցկացվի: Փորձագիտական ստուգումներ են անցկացվելու, առաջին հերթին, «Ախմեթելիի թատրոն» կայարանում, որի վերանորոգմամբ նույնպես զբաղվել է «Կվարելմշենի» ընկերությունը:

«Ախմեթելիի թատրոն» կայարանում ստուգումները կսկսվեն հենց այսօր: «Մանրամասն կուսումնասիրենք, թե ինչպես են անցկացվել աշխատանքները նոր խնդիրներից խուսափելու համար», -հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը եղել է դեպքի վայրում՝ «Վարկեթիլի» կայարանում:

Կալաձեի խոսքով՝ «փաստի առթիվ անպայման կպարզվեն և խստորեն կպատժվեն մեղավորները»: «Համապատասխան ծառայությունները կպարզեն, թե հստակ ով է պատասխանատու փլված առաստաղի համար», -ընդգծել է Կալաձեն, որը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում նախորդ տարվա հոկտեմբերից:

Կատարվածին արձագանքել է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիան, որի ղեկավարման ժամանակահատվածում էլ անցկացվել է «Վարկեթիլի» կայարանի վերանորոգումը: Նարմանիայի խոսքով՝ վերանորոգման աշխատանքներն անցկացվել են ժամկետների շրջանակում բոլոր կանոնների պահպանմամբ: Ինչ վերաբերում է օբյեկտի հանձնմանն, ապա, ըստ նրա, «մանրամասների մասին պետք է հարցնել շինարարական ընկերության ներկայացուցիչներին, քանի որ տենդերային հանձնաժողովի վերահսկմամբ և, հետևաբար, օբյեկտի հետ կապված բոլոր հարցերով զբաղվել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը»:

Միջադեպն ակտիվորեն քննարկում են ֆեյսբուքյան օգտատերերը: «Մետրոյում փլուզումը մի բան է, և պետք է հույս ունենալ, որ սա այն բանի վերջին ապացույցն է, որ պետպատվերների համակարգն անարդյունավետ է և լուրջ բարեփոխումների կարիք ունի: Էլեկտրոնային տենդերները միայն արտաքին շղարշ է, որի ետևում որակի վերահսկման թույլ համակարգ է՝ զրկված ազդեցության իրական մեխանիզմներից»:

«Ընկերոջս բառացիորեն վայրկյաններ են փրկել: Այդ կայարանը վերջերս են վերանորոգել: Իսկ մինչ այդ այն աշխատել է 30 տարի իր նախնական ձևով: «Ռուսթավելու» և այլ կայարանների գրեթե կեսն արդեն մոտ 50 տարեկան են, և այդ կայարաններում երբեք ոչ մի նման խնդիր չի եղել: Ամոթ իշխանություններին, որոնք ի վիճակի չեն ինչ-որ բան վերահսկելու, և աջ ու ձախ շինարարական կապալներ են բաժանում անհայտ ընկերությունների և շինարարների: Անթույլատրելի է այդպես անտարբեր լինել անվտանգության նորմերի և մարդկանց կյանքերի հանդեպ», -գրում են Ֆեյսբուքի օգտատերերը:

Օրացույց