Վրաստանի սալաֆիստական կիրճում պայթյունավտանգ իրավիճա՞կ է

փետրվար 02, 2018 - 00:53        Viewed: 350       

Պանկիսյան կիրճը վերջին տարիներին լիովին խաղաղ կյանքով էր ապրում։ Բայց Սիրիայում պատերազմի արձագանքը հասել է նաև այստեղ։ Կիրճում, որտեղից երիտասարդությունը մեկնում էր պատերազմելու Իսլամական Պետության համար, Վրաստանի իշխանությունը հատուկ գործողություններ է անցկացրել, հետևելով, թե ինչպես են նրանք հաստատում ահաբեկիչների համախոհներին։ Արդյունքում, կիրճում այդքան դժվարությամբ ձեռք բերված կայունությունը նորից հարցականի տակ է։

Ալազան գետի վերին հատվածներում ձյունածածկ լեռներով պատված գեղատեսիլ գյուղերում գերագույն լռություն ու խաղաղություն է տիրում: Այս վայրը, վերջին ժամանակներս նորից Վրաստանի և նրա սահմաններից դուրս, ուշադրության կենտրոնում հայտնվելով, առաջին հայացքից քիչ բանով է տարբերվում վրացական այլ մարզերից։ Մի՞թե մինարեթներով, փողոցում անսովոր ձևով մորուք ունեցող մեծ քանակությամբ տղամարդկանցով և նրանով, որ այստեղ հեշտ չէ ալկոհոլ գնել։

Իրականում, վերջին ամսվա ընթացքում իրավիճակը կիրճում նկատելիորեն սրվել էր։ Հատկապես այն բանից հետո, երբ հունվարի 10-ին, այդպես էլ կոմայից դուրս չգալով, մահացավ տեղի բնակիչ 19 ամյա Թեմիրլան Մաճալիկաշվիլին։ Հատուկ ծառայության աշխատակիցը գլխի կրակոց է հասցրել նրան վերջինիս սեփական ննջասենյակում դեկտեմբերի 26-ի գիշերը։ Այդ ժամանակ Պանկիսիում ձերբակալել էին ևս 5 տեղի բնակչի՝ ահաբեկիչներին աջակցելու կասկածով։ Ավելի ուշ, իշխանությունները հայտարարել են, որ երիտասարդի ձեռքում նռնակ է եղել, մինչդեռ ընտանիքը դա կտրականապես ժխտում է։

Այդ գործողությունը դարձավ նոյեմբերի 22-ին Թբիլիսիում ծավալված հատուկ գործողությունների շարունակությունը, երբ հատուկ ծառայությունը գրեթե մեկ օր պայքարից հետո վերացրեց բազմահարկ տան բնակարաններից մեկում թաքնվող երեք զինված անձի։ Ավելի ուշ հայտարարվել էր, որ սպանվածներից մեկը Ահմադ Չատաևն է։ Չեչնիայի բնակիչ Չատաևը կռվում էր Իսլամական պետության շարքերում։ Թուրքիայի իշխանությունները կասկածում են նրան 2016թ․-ին Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որտեղ 45 հոգի մահացավ։ Դրանից առաջ Չատաևը հասցրել էր լինել Վրաստանում և նույնիսկ նստել վրացական բանտում անօրինական զենք պահելու կասկածանքով։

Ըստ հետաքննության պաշտոնական տարբերակի՝ Չատաևը Սիրիայից Վրաստան է վերադարձել՝ անօրինականորեն անցնելով թուրք-վրացական սահմանը Աջարիայի լեռների անտառային արահետներով։ Այդ ժամանակ անդամահատված էին Չատաևի ոտքը և ձեռքը։ Թբիլիսիում հաջողվեց նրա մարմինն արագ ճանաչել ըստ պրոթեզի մնացորդների։ Վրաց իշխանությունները հաստատում են, որ Չատաևի խումբը ահաբեկչություններ էր կազմակերպում Վրաստանում արտասահմանցի (թուրքական –խմբ.) դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ։ Եվ որ իբրև թե Չատաևը Վրաստանում մեղսակիցներ ուներ, այդ թվում նաև Պանկիսիի կիրճից։

Հատուկ գործողությունները, հետո նաև 19 ամյա երիտասարդի մահը կրքեր բորբոքեցին Պանկիսիում։ Հունվարի 12-ին Թեմիրլանի հուղարկավորությանը աննախադեպ քանակությամբ մարդ էր հավաքվել՝ մինչ հազար հոգի։

Տեղի բնակիչներն իսկապես շատ հարցեր ունեն. «Մենք հասկանում ենք, որ կա օրենք, և հետաքննությունները պետք է բացահայտի ճշմարտությունը։ Բայց մենք դժգոհություններ ունենք, թե ինչպես է անցկացվել գործողությունը։ Իմ կարծիքով այն շատ վատ է անցկացվել», -ասում է կիրճի ավագանու խորհրդի անդամ Խասո Խանգոշվիլին։ Նա կարծում է, որ եթե տեղի երիտասարդ բնակիչներին ուղղակի հարցաքննության կանչեին, ոչ ոք չէր շրջանցվի, իսկ ողբերգական դեպքն էլ կարելի կլիներ կանխել։

Կիրճի բնակիչները երիտասարդի մեղավորությանը չեն հավատում։ Ամենայն դեպս, պետանվտանգության ծառայության ներկայացրած ապացույցները՝ կադրերը, որտեղ Թեմիրլանը շրջում է Թբիլիսիի խանութներում Չատաևի խմբի անդամների հետ, անհամոզիչ են համարում։

Փաստացիորեն, բոլորը, ում հետ մենք շփվել ենք Պանկիսիում, մի բան են պնդում՝ երիտասարդներին, որոնց հետ կապը ձերբակալված տեղի բնակիչների դեմ հետաքննության գլխավոր փաստարկն է, Պանկիսիում ճանաչում էին շատերը։ Այդ երիտասարդ չեչեններին պարբերաբար տեսնում էին կիրճում վերջին երկու տարիների ընթացքում։ Տեղի բնակիչներն օգնում էին նրանց կողմնորոշվել անծանոթ երկրում, որի լեզուն նրանք չգիտեին՝ չկասկածելով, որ նրանք կարող են հետախուզվել Ինտերպոլի կողմից։

Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները համոզված են ձերբակալվածների մեղավորության մեջ։ Ինչպես հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին, «հետաքննությունը հիմնավորվում է ապացույցներով, որ Վրաստանի քաղաքացիները օգնում էին Չատաևի խմբին ձեռք բերել զենք և տեխնիկական միջոցներ»։ Ճիշտ է, հասարակությանը դրանք դեռևս ներկայացված չեն։

Պանկիսիի կիրճում ապրում է շուրջ 7 000 մարդ։ Բնակիչների իշխող մեծամասնությունը՝ չեչեն-քիստինները 19-րդ․դարի փախստականների հետևորդներն են։ Չեչենների երկրորդ պատերազմի ընթացքում կիրճը ժամանակավոր ապաստարան է հատկացրել շուրջ 12 000 փախստականի Չեչնիայից։ 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին այդ շրջանը փաստացիորեն չէր վերահսկվում Վրաստանի իշպանությունների կողմից, հանցագործության կենտրոնի, թմրամոլության և մարդկանց հափշտակելու վատ համբավ ուներ և միջազգային մասշտաբով սկսեց ասոցացվել պոտենցիալ սպառնալիքի հետ։

Ռուսաստանն այն ժամանակ մեղադրում էր Վրաստանի չեչեն ապստամբերին աջակցելու մեջ և մի քանի անգամ նույնիսկ ռմբակոծել է Պանկիսիի տարածքը։

2003թ․-ին իշխանափոխությունից հետո իրավիճակը հաջողվեց կայունացնել իշխանությունները կիրճի վրա վերահսկողություն հաստատեցին առանց որևէ ուժ գործադրելու։

Նույնիսկ 2012 թ. Լապունկուրի կիրճում տեղի ունեցած դեպքերը, երբ վրացական հատուկ ուժերը Դաղստանի հետ սահմանին գնդակոծել էին հիմնականում Պանկիսի բնակավայրերից բաղկացած զինված խմբավորմանը, թեև թողել էին անպատասխան հարցեր, սակայն հաստատված կայունությունն աներեր մնաց:

Վրաստանի նոր իշխանությունները 2012թ․-ից հետո շարունակում էին ենթակառույցային նախագծերի և տարբեր ծրագրերի ֆինանսավորման օգնությամբ տարածաշրջանի զարգացման քաղաքականությունը։

Պանկիսին իր իշխանության մարմինները չունի՝ կիրճը մտնում է Ահմետայի մունիցիպալիտետի մեջ։ Ամենահեղինակավոր կառույցներն են մզկիթները և ավագանու խորհուրդը։ Ամենախոշոր գյուղում՝ Դուիսիում, կա ոստիկանության բաժանմունք, մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների գրասենյակներ, անգլերենի դասընթացներ։ Այստեղ լավ ճանապարհներ են, վերջերս կիրճը գազաֆիկացրել են։ Մեկ տարուց ավել է, ինչ այստեղ գործում է զանգվածային միակ լրատվամիջոցը՝ համայնքային Way ռադիոն, որին օգնություն են տրամադրում միջազգային դոնորները։

Այս ամենը վերջին տարիների արդյունք է, որոնք Պանկիսիում շատ են գնահատում նորմալ կյանքի ընթացքի տեսանկյունից։ Մինչդեռ, ինչպես այստեղ կարծում են, վերջին իրադարձությունները կարող են վերջ դնել «կայունության տարիներին»։

«Բնակչությունը, հեղինակություն վայելողները, և պետությունը շատ ջանք թափեց անցյալ տարիների ընթացքում որպեսզի կիրճում իրավիճակը կանոնակարգվեր։ Այն, ինչ տեղի ունեցավ կարծես կայծակ լիներ պարզ երկնքում: Դա մեզ համար շատ ծանր հարված էր», -ասում է Խասո Խանգոշվիլին։

Way ռադիոյի լրագրող Իսլամ Գորգիշվիլին ասում է, որ վերջին շաբաթվա իրադարձությունները «ջնջեցին այն ամենն, ինչ մինչ այդ արվել էր կիրճում պետության կողմից․նորից պետության հանդեպ անվստահությունն աճեց»։

«Վերջին իրադարձությունները այն տպավորությունը ստեղծեցին, որ ամեն ինչ փաստացիորեն վերադարձավ 2000-ականների մակարդակին», -ասում է Մուսա Պանկիսելին՝ իմամ սալաֆիստ համայնքի ներկայացուցիչը։ Նա չի հասկանում, թե ինչով էր պայմանավորված ուժի գործադրումը, քանի որ կիրճի ցանկացած բնակիչ պատրաստ էր ցուցմունք տալ։

Սիրիայում այսպես կոչված Իսլամական պետության ստեղծման պահից նրա շարքերում ներգրավվեցին շատ կամավորներ աշխարհի շատ երկրներից։ Բացառություն չդարձավ նաև Վրաստանը, մասնավորապես նրա մուսուլմանաբնակ շրջանները։ Իսլամական պետության գաղափարները ամենամեծ ժողովրդականությունը վայելում էին Պանկիսիում։

Այսօր ոչ ոք հստակ չի կարող ասել, թե քանի երիտասարդ է մեկնել կռվելու Սիրիայում։ Նշվում են թվեր մի քանի տասնյակ հոգուց մինչ մեկ ու կես հարյուրյակ։ Միանշանակ հայտնի է դեռևս միայն մահացածների թիվը՝ 26 մարդ։ Այդքան փոքր համայնքի համար դա տպավորիչ թիվ է։

Տեղի բնակիչներին հատկապես զայրացնում էին անչափահաս քիստինների ելքը Սիրիա, ըստ օրենքի՝ սահմանապահները չպետք է նրանց դուրս թողնեին երկրից, և նրանում, որ նրանք կարողացել են մեկնել, պետությունն է մեղադրվում։

Անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ նոր իշխանության օրոք 2012թ․-ից խստացվել է օրենսդրությունը, և ձեռնարկվել են քայլեր, որպեսզի երիտասարդները Վրաստանից չմեկնեն Սիրիա։ Սեսիաշվիլին պնդում է, որ եթե մինչ 2012թ․-ը Վրաստանից Իսլամական Պետության համար կռվելու մեկնում էր ոչ մեկ տասնյակ, ապա դրանից հետո՝ ընդամենը մի քանի հոգի։

Սալաֆիտի համայնքի իմամի ներկայացուցիչ Մուսա Պանկիսելին, խոսելով Սիրիա պատերազմ մեկնած Պանկիսիի բնակիչների մասին, պնդում է, որ իրավիճակը մի քանի տարում փոխվել է.

«Առաջ, մինչ Իսլամական պետության ստեղծումը, բոլոր այսպես կոչված քաղաքակիրթ պետությունները Սիրիայի տառապող բնակչությանն օգնելու կոչ էին անում։ Այն ժամանակ դրա հետ կապված խնդիր չկար։ Հետո, երբ այնտեղ սկսվեցին ինչ-որ գործողություններ այլ ուղղությամբ, շատերը դա հասկացան, շատերը հեռու մնացին (իսլամական պետության կողմից պատերազմելուց)։ Երեք տարի կիրճից ոչ ոք այնտեղ չեր մեկնում, եթե գնում էլ էին, ապա նրանք, ովքեր այդ ժամանակ գտնվում էին այլ երկրներում»։

Խասո Խանգոշվիլին կարծում է, որ երիտասարդ քիստինների՝ Սիրիա մեկնելու գլխավոր պատճառը դարձավ «խալիֆաթի» կողմնակիցների առաջին հաղթանակների «էյֆորիան» և Իսլամական պետության կողմնակիցների կողմից անցկացված քարոզարշավը, ինչին հեշտությամբ կուլ գնաց երիտասարդությունը։ Բացի այդ, ըստ նրա խոսքերի՝ քիստինները պատերազմողներ են, իսկ ռազմական ոգին նրանց արյան մեջ է։ Եվ իր դերը խաղաց նաև Սիրիայի բախման մեջ Ռուսաստանի միջամտության փաստը՝ շատ քիստիններ ցանկանում էին կռվել Ռուսաստանի դեմ։

«Սիրիայի կոնֆլիկտի սկսվելուց հետո մենք տարիներ շարունակ խնդրում էինք մեր իշխանությանը, որպեսզի մեր երիտասարդությանը դուրս չթողնի, փակի սահմանը», -ասում է ավագանին։ Վերջիվերջո, Խանգոշվիլու խոսքերի համաձայն՝ Սիրիայում կռվել ցանկացողների համար սահմանն այնուամենայնիվ փակվեց։

2015թ․-ի ավարտին Իսլամական պետության համար զինվորների հավաքագրման մեջ մեղադրանքով ձերբակալվել էր Այուբ Բորճաշվիլին՝ տեղի սալաֆիստյան մզկիթի նախկին իմամը։ 2016թ․-ի մարտին նա դատապատվել է 14 տարվա ազատազրկման։

Ուսուցչուհի և ակտիվ քաղաքացի Լուիզա Մուտոշվիլին կարծում է, որ իրավիճակի պատճառներից մեկը պետական հստակ քաղաքացիության բացակայությունն է՝ ուղղված այն բանին, որպեսզի ինչ-որ մի բանով զբաղվի տեղի երիտասարդությունը։

Այստեղ, իսկապես, երիտասարդությունը զբաղվելու ոչինչ չունի, ինչպես, ըստ էության, վրացական այլ մարզերում։ Ուղղակի այն տարբերությամբ, որ այլ մարզերի երիտասարդներին չեն առաջարկում պատերազմ և փառք։ Բոլորովին վերջերս Դուիսիում բացվել է սպորտային համալիր։ Բայց Լուիզան կարծում է, որ ամբողջ կիրճի համար դա բավարար չէ։

Պանկիսիի բնակիչ Թարխան Բաթիրաշվիլու կամ Ումար ալ-Շիշանի, 2016թ․-ին զոհված Իսլամական պետության ռազմական նախարարի կերպարն, ինչպես երևում է, մեծ դեր է խաղացել պանկիսյան երիտասարդությանը ջիհադիստների շարքերում հավաքագրելու գործում։

Պանկիսիի հատուկ գործողություններից հետո վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Թեմիրլան Մաճալիկաշվիլու ֆեյսբուքյան էջը, որը նա օգտագործում էր «Թեմիրլան Պանկիսեցի» անվան տակ։ Այնտեղ նա հրապարակում էր Թարխան Բաթիրաշվիլու և Իսլամական պետության այլ զինվորների նկարներն ու տեսանյութերը։ Բայց, ինչպես պարզվեց, պանկիսյան երիտասարդության համար դրանում ոչ մի արտասովոր բան չկար։

«Բաթիրաշվիլու նկարներն ու տեսանյութերը հրապարակում էին ոչ միայն քիստինները, այլև վրացիները։ Նրան շատերն էին համակրում։ Ես չեմ կարծում, որ դա Իսլամական պետության հանդեպ համակարանքի նշան է։ Պատերազմականների մեջ ուժեղ է հայրենասիրությունը և շատերի սոցիալական ցանցերի էջերում է դրված չեչեն զինվորականների տեսանյութեր և նկարներ, ովքեր կռիվ են մղել հանուն Ռուսաստանից ազատագրման», -բացատրում է մեզ Իսլամ Գորգիշվիլին։

Թեմիրլանի քույր Նատա Մաճալիկաշվիլին ևս համոզված է, Բաթիրաշվիլու հանդեպ համակրանքը տարածված է ոչ միայն քիստինների մեջ, այլև վրաց երիտասարդության։ «Այնտեղ ընդամենը մի քանի տեսանյութ էր Սիրիայից։ Շատերն են հրապարակում նման տեսանյութեր, նրանք, ովքեր ցավում են այնտեղ զոհվածների համար։ Իմ եղբորն իզուր են դրա համար մեղադրում», -ասում է նա։

Այնուամենայնիվ, տեղի երիտասարդության համար, ինչպես երևում է, Իսլամական պետության զինվորների հանդեպ համակրանքը, որոնց մեջ իրենց հարազատներն են, հարևանները և համադասարնցիները, ընդհանրապես չի բացառում Վրաստանի հանդեպ հայրենասիրական զգացմունքներ։

«Երբ մենք քննարկում ենք այդ թեման մենք միշտ ասում ենք, Պանկիսիի այդ բնակիչներից ոչ ոք, ով պատերազմում է Սիրիայում, երբեք ոչ մի վատ բանով չի վնասի Վրաստանին», -ասում է մեզ Լուիզա Մուտոշվիլին։

«Չեմ հասկանում, թե ինչու մենք անդադար պետք է ապացուցենք, որ մենք ևս սիրում ենք Վրաստանը», -մի թեթև վրդովված ասում է երիտասարդ ուսուցչուհին։ Նրան լրացնում է Իսլամ Գորգիշվիլին․«Մենք նույնպես մյուսների նման Վրաստանի քաղաքացիներ ենք և մեկ անգամ չէ, որ դա ապացուցել ենք»։

Փաստացիորեն, բոլոր նրանց, ում հետ մեզ հաջողվեց շփվել Պանկիսիում մտահոգում է կիրճի և նրա բնակիչների վարկը։ «Ինչո՞ւ են մեր մասին վատ արտահայտվում», -այս նախադասությունն այստեղ հաճախ կարելի է լսել։

«Երբ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ այստեղ ահաբեկչություն է, որ այստեղ աջակցում են ահաբեկչությանը, դա շատ զայրացուցիչ է», -ասում է Խասո Խանգոշվիլին»։

Վրացի լրագրող, Վրաստանի շրջաններում աշխատող, «Տեղեկատվական կենտրոնների ցանցի» խմբագիր Գելա Մթիվլիշվիլին պնդում է, որ կարծրատիպերի և ստիգմայի ամրապնդումը Պանկիսիի նկատմամբ ավելորդ անգամ նպաստել է վերջին իրադարձությունների դրամատիկ լուսաբանմանը վրաց լրատվամիջոցների կողմից։ «Նրանց մի մասն ասում էր, որ իշխանությունները կրակի հետ են խաղում, մյուս մասը պնդում էր, որ կիրճում պայթյունավտանգ իրավիճակ է: Դա օբյեկտիվ գնահատական չէր։ Կիրճում իսկապես լարված իրավիճակ է, բայց ոչ այդ աստիճան, ինչպես լրատամիջոցներն են ներկայացնում»։

Սալաֆիզմը (Իսլամական Պետության շառավիղային գաղափար-կրոն) համեմատաբար նոր ուղղություն է սուննիական իսլամում, որը նաև կոչվում է վահաբբիզմ, քարոզում է վերադարձը դեպի «մաքուր», ճշմարիտ իսլամ։ Սալաֆիզմը հալածվում է Հյուսիսային Կովկասում, իսկ Պանկիսիում վերջին տարիներին գերիշխող է դարձել՝ հաջողությամբ ճնշելով ավանդական իսլամին։

Երիտասարդության մեծ մասը սալաֆիտներ են։ Փաստացիորեն Սիրիայում կռվող բոլոր պանկիսեցիները սալաֆիտներ են։ Դուիսիի կենտրոնում վեր է հառնում սալաֆիտյան մզկիթի նոր շենքը։

Սալաֆիզմի ազդեցության աճին զուգընթաց, ինչպես երևում է, հետևում է սովորույթների խստացումը։ Բայց դեռևս ոչ շատ ագրեսիվ ձևով։ Անցյալ տարի հունվարին հենց Դուիսիի ոստիկանության բաժանմունքի դեմ դիմաց ինչ-որ մեկն այրել էր ամանորյա տոնածառը։ Ավելի ուշ փորձել էին այրել գենդերային հավասարության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպության գրասենյակը։ Մեղավորներին այդպես էլ չեն գտել։

Ավագները բացեիբաց դժգոհություն են արտահայտում «արմատական իսլամի տարածմանը»։ Ինչպես ասում է Խասո Խանգոշվիլին, Վրաստանում անհրաժեշտ է ընդունել այնպիսի օրենսդրություն կրոնների մասին, որը «պետք է սահմանափակի նրանց, ովքեր ոտնահարում են օրենքը»։

Սալաֆիտյան համայնքի ներկայացուցիչ Մուսա Պանկիսելին ավանդական իսլամի պայքարը սալաֆիզմի դեմ տեսնում է որպես ավագ և կրտսեր սերունդների փոխհարաբերություններ։ «Տեխնոլոգիաների ներկայիս մակարդակում տասնամյա երեխան կարող է ավելի շատ բան իմանալ, քան 60-70 ամյա մարդը։ Մենք գնահատում ենք մեր ավագներին, չնայած նրան, թե ինչ են նրանք խոսում մեր մասին», -ասում է Մուսան։

Պատերազմականների համար ավանդական հիերարխիան, որտեղ ավագները առաջնորդների տեղեր են զբաղեցնում, սալաֆիզմի գալով Պանկիսի ակնհայտորեն ճնշվեց։

Դուիսիի միջնակարգ դպրոցի միջանցքում վրաց բանաստեղծներ Շոթա Ռուսթավելու և Իլյա Ճավճավաձեի դիմանկարներն են։ Դպրոցականները դասամիջոցին ուրախ ցուցադրում են տեսախցիկին՝ ցուցամատերը վեր բարձրացրած, ժեստ, որը նշանակում է միաստվածություն, ամենատարածվածը սալաֆիտների միջավայրում։

Այն մաիսն, որ իսլամի արմատականացումը Պանկիսիում խնդիր է, որին արժե ուշադրություն դարձնել, ասում է Թբիլիսիում գործող «Անվտանգության և զարգացման կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության փոխտնօրեն Գեորգի Գոգուաձեն։

«Սալաֆիզմի ազդեցությունը Պանկիսիում աճում է, բայց մենք չպետք է բոլորին նույն արշինով չափենք: Նրանց մեջ կա մարդկանց ոչ մեծ մի խումբ, որը տարբերվում է արմատական գաղափարներով։ Հաղորդակցություն է հարկավոր սալաֆիտյան համայնքի հետ», -ասում է Գոգուաձեն։ Ըստ նրա խոսքերի՝ պետությունն այդ հարցի շուրջ չունի միասնական ռազմավարություն, և տարբեր գերատեսչություններ ունեն տարբեր մոտեցումներ արմատականների հետ պայքարի վերաբերյալ։

Թբիլիսիում և Պանկիսիում տեղի ունեցած հատուկ գործողությունները կասկած հարուցեցին վրաց ընդդիմության շարքերում։ Ինչպես մեզ ասաց ընդդիմադիր Միացյալ Ազգային Շարժման ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն, այդ առթիվ շատ հարցեր են ծագում։

Մասնակիորեն, ինչպե՞ս Վրաստան մտավ Չատաևի խումբը, ինչպե՞ս հայտնվեց զենքը բնակելի տանը։ Իշխանություններն այդպես էլ չներկայացրին համոզիչ ապացույցներ Թեմիրլան Մաճալիկաշվիլու ահաբեկիչների հետ կապված: Երկու հատուկ գործողություններն էլ տարաբերվում էին ոչ համամասնական և ոչ մասնագիտական գործողություններով։ Կիրառվե՞լ է արդյոք համամասնական ուժ Մաճալիկաշվիլու նկատմամբ։ Եղե՞լ է արդյոք նրա մոտ զենք։ Բազում հարցեր մնում են անպատասխան, և իշխանությունները պարտավոր են պատասխանել դրանց», -ասում է Դեկոնաիձեն։

Փորձագետ Գիորգի Գոգուաձեն կարծում է, որ վերջին իրադարձությունների արդյունքում Պանկիսիի բնակչության վստահությունը պետության և նրա ինստիտուտների հանդեպ խափանված է։

«Բոլոր ծրագրերը, որոնք այնտեղ իրականացվում էին, ոչ կառավարական բաժնի և պետության, դոնորների բոլոր փորձերը հիմա սպառնալիքի տակ են գտնվում։ Նրանց գլխավոր նպատակն էր էթնիկ փոքրամասնությունների ներգրավմանն աջակցելը, և այն հիմա հարցականի տակ է», -ասում է փորձագետը։ Նա կարծում է, որ Կառավարությունը պետք է հապշտապ քայլեր ձեռնարկի տեղի բնաչության հետ հաղորդակցման համար իրավիճակի կանոնակարգման նպատակով, այդ թվում ներառելով նաև բարձրաստիճան պաշտոնյաների այցերը կիրճում։

Իսլամական պետության անկման հետ շատ երկրների համար Իսլամական պետության նախկին զինվորների՝ իրենց երկրներ ներթափանցելու վտանգ առաջացավ։ Չատաևի խումբը ևս հետաքննության տվյալների համաձայն՝ Վրաստան է մուտք գործել Թուրքիայից։ Գեորգի Գոգուաձեն կարծում է, որ «ողբերգություն ակնկալել չարժե», բայց վտանգն այնուամենայնիվ ակնհայտ է, քանի որ Իսլամական պետության շարքերում կռվում էին Վրաստանի հարյուրից ավելի քաղաքացիներ, և պետությունը պետք է զգոն լինի։ Իսկ դրա համար հարկավոր են համակարգված գործողություններ և միջազգային համագործակիցների ներգրավում։ 

Դմիտրի Ավալիանի

Օրացույց