Խոսքի ազատությունն ամենացածր մակարդակում է վերջին տասը տարվա ընթացքում

փետրվար 07, 2018 - 01:03        Viewed: 311       

Գլոբալ բիզնես-հետազոտություններով զբաղվող Economist Intelligence Unit (EIU) կազմակերպությունն ամենամյա հաշվետվություն է պատրաստում աշխարհում ժողովրդավարության վիճակի մասին: Հաշվետվություն կազմողները հիմնվում են 60 չափանիշի վրա, որոնք 5 դասի են բաժանվում. «ընտրություններ և բազմակարծություն», «քաղաքացիական ազատություններ», «կառավարության գործունեություն», «բնակչության քաղաքական ներգրավվածություն» և «քաղաքական մշակույթ»:

Խոսքի ազատությունն, ըստ հաշվետվության, ամենացածր մակարդակում է վերջին տասը տարվա ընթացքում: Դրա սահմանափակումը «սովորական և առօրյա բան է դարձել անգամ զարգացած երկրների համար», ասված է հետազոտությունում: Աշխարհի ամենաբարգավաճող ժողովրդավարությունը, ինչպես և նախորդ տարի, հյուսիսային Եվրոպայի երկրներում է՝ Նորվեգիայում, Իսլանդիայում և Շվեդիայում: «Լիարժեք ժողովրդավարությունը» գրանցված է միայն 19 երկրում, դա գրեթե կրկնակի քիչ է, քան նախորդ տարի:

Վրաստան` Հարավային Կովկասի բոլոր երկրներից Վրաստանում ժողովրդավարությունն ամենազարգացածն է: EIU-ն կարծում է, որ Վրաստանում հիբրիդային ռեժիմ է գործում (ժողովրդավարական ինստիտուտների և ավտորիտար իշխանության համադրություն), որը շատ մոտ է «մասնակի ժողովրդավարությանը»: Երկիրն աշխարհում զբաղեցնում է 79-րդ տեղը, ընդ որում, «ընտրություններ և բազմակարծություն» չափանիշով շրջանցում է շատ ավելի զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներին: Վրաստանի քաղաքական ռեժիմի առավել խնդրահարույց կողմը կառավարության գործողությունների արդյունավետությունն է, այդ ցուցանիշը երկրում 10-բալանոց սանդղակում 5-ի էլ չի հասնում: Եվրոպայի երկրներից Վրաստանը 15-րդ տեղում է:

Հայաստան` Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանում քաղաքական ռեժմն, ինչպես և Վրաստանում հիբրիդային է: Սակայն Հայաստանում այն ավելի մոտ է ավտորիտարին: EIU-ի կողմից վերլուծվող 5 ցուցանիշներից Հայաստանում ամենաքիչը զարգացած է «քաղաքական մշակույթը»: Քաղաքացիական ազատությունները երկրում զեկույցի հեղինակների կողմից բավականին բարձր են գնահատվում: Աշխարհում հայկական ժողովրդավարությունը զբաղեցնում է 111-րդ տեղը, Եվրոպայում՝ 21-րդը:

Ադրբեջան` Ադրրբեջանի քաղաքացիները լավատեսության համար առիթներ գրեթե չունեն: Երկիրը զիջում է և՛ Վրաստանին, և՛ Հայաստանին գրեթե բոլոր ցուցանիշներով: «Ընտրություններ և բազմակարծություն» չափանիշով երկիրը հնարավոր տասից հավաքել է ընդամենը կես միավոր: Թեև, քաղաքական մշակույթն Ադրբեջանում, համարում են EIU վերլուծաբանները, կրկնակի ավելի շատ է զարգացած, քան Հայաստանում: Ադրբեջանը գտնվում է և՛ համաշխարհային, և՛ եվրոպական վարկանիշների վերջին հորիզոնականում (համապատասխանաբար 148-րդ և 25-րդ տեղերը):

Օրացույց