Բարեկենդան` հայկական դիմակահանդես

փետրվար 08, 2018 - 00:41        Viewed: 546       

Դիմակներով, երգով, պարով և ամենակարևորը՝ ուրախ տրամադրությամբ են նշում հավատացյալ և նույնիսկ ոչ շատ հավատացյալները Բարեկենդանը, գարնան սկիզբն ազդարարող տոնը:

Այն Հայ Առաքելական եղեկեցու շարժական տոներից է: Նշվում է Մեծ պահքին նախորդող օրը: Այդ պատճառով մարդիկ այդ օրը ոչ միայն խաղեր և տոնակատարություններ են կազմակերպում, այլ և ճոխ սեղաններ են բացում՝ պատրաստվելով երկարատև՝ 48-օրյա պահքին:

Բարեկենդանը հիշեցում է երջանկության մասին, այն դրախտային կյանքի, որից զրկվեցին Ադամն ու Եվան՝ ճաշակելով Կենաց ծառի պտուղը: Այս տոնը նշելով՝ մարդիկ քայլ են անում դեպի առաքինի կյանք, սգից անցնում են ուրախության, չարքից՝ բարության: Այդ է պատճառը, որ յուրաքանչյուր քրիստոնյա ապաշխարհությամբ է մտնում Մեծ պահք:

Նախկինում Բարեկենդանին շատերը չարի դիմակներով, սարսափազդու կերպարներով են հանդես գալիս, որպեսզի վախեցնեն չարքերին և հեռացնեն իրենցից: Այսօր էլ շատերը նման դիմակներ են նախընտրում:

Թատերական ներկայացումներ, խաղեր, մրցույթներ, ուտեստների ցուցադրություն-վաճառք՝ այս ամենը ուրախ մթնոլորտ է ստեղծում: Տոնակատարության այս ձևը նպաստում է ազգային ավանդույթների պահպանմանը:

Դիանա Ղազարյան

Օրացույց