Իր առևանգումից առաջ նա զբաղվում էր Ալիևի և Իվանիշվիլիի համատեղ բիզնես-շահերի հետաքննությամբ

փետրվար 13, 2018 - 00:24        Viewed: 562       

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին պնդում է, որ իր առևանգումը Թբիլիսիից տեղի է ունեցել ազդեցիկ գործարար Բիձինա Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ) անմիջական մասնակցությամբ և ներկայիս վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի համաձայնությամբ:

Լրագրողական հետաքննություններով զբաղվող Աֆղան Մուխտարլիին, որն Ադրբեջանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, երկու օրով բանտից ազատ են արձակել, որպեսզի նա կարողանա մասնակցել իր մոտ ազգականների սգո արարողությանը: Դեկտեմբերի վերջին Մուխտարլիի քրոջն ու վերջինիս երկու երեխաներին մահացած են գտել սեփական բնակարանում: Ողբերգության պաշտոնական պատճառն, ըստ քննության, շմոլ գազով թունավորումն է:

Երկու օրով ազատ արձակված Աֆղան Մուխտարլին հարցազրույց է տվել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը: Նրա խոսքով, Թբիլիսիից իր առևանգումից առաջ նա զբաղվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բիձինա Իվանիշվիլիի համատեղ բիզնես-շահերի լրագրողական հետաքննությամբ:

«Վրաստանում լինելու ժամանակ ես ուսումնասիրում էի Ալիևի բիզնեսը: Վրաստանում նա մեծ հավակնություններ ունի զբոսաշրջային ոլորտում: Վրաստանում նա մի քանի հյուրանոց և հողատարածքներ ունի: Նրան է պատկանում Silk Way ավիաընկերությունն ու Silk Way Georgia կազմակերպությունը: Վրաստանում նրա գլխավոր գործընկերը Բիձինա Իվանիշվիլին է: Ես հենց նրանց բիզնես-շահերի զոհն եմ դարձել: Ինձ մոտ խնդիրներ առաջացան, երբ ես սկսեցի անդրադառնալ այդ թեմային», -հայտարարել է Մուխտարլին:

Լրագրողը պնդում է, որ իր առևանգումը Վրաստանից համաձայնեցված է եղել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: «Վրաստանում դատական գործունեությունը թափանցիկ է: Այդ պատճառով էլ, օրենքիտառին հետևելով, Վրաստանը չէր կարող ինձ Ադրբեջանին փոխանցել, այդ պատճառովէլ պետք եղավ առևանգել ինձ: Առանց վարչապետի թույլտվության ինձ չէին կարողսահմանով անցկացնել», -հայտարարել է Մուխտարլին:

Նրա խոսքով՝ ինքը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Կվիրիկաշվիլին պետք է պատասխան տա կատարվածի համար», -կարծում է Մուխտարլին:

Աֆղան Մուխտարլիի հայտարարություններն աննկատ չեն մնացել: «Այդպիսի խոսքերից հետո Աֆղան Մուխտարլիի ճակատագիրն ինձ բացարձակ չիհուզում: Նա անպատիվ կերպով է վարվում իմ երկրի և նրա իշխանությունների հետ», -ասել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Կվաչանտիրաձեն:

«Ես քննադատորեն եմ վերաբերվում նաև նրան, որ առևանգման պատկերն այդպես էլչպարզաբանվեց, և, հետևաբար, անհասկանալի է, թե ինչպես են նրան առևանգել ևարդյո՞ք առևանգել են: Արդյո՞ք առևանգման որևէ ապացույց կա, որի մասին խոսում ենՄուխտարլին ու իր կինը: Ապացույցներ չկան: Այդ պատճառով էլ բոլոր նրանցհայտարարություններն անպատասխանատու են», -ասել է Կվաչանտիրաձեն:

«Աֆղան Մուխտարլիի այն հայտարարությունները, թե իրեն առևանգել են և հանձնելադրբեջանական կողմին գրեթե վարչապետի հրահանգով, աբսուրդային են», -ասում էեվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ ԹամարԽուլորդավան: Նրա խոսքով՝ կասկածներ են առաջանում, որ բոլոր այդհայտարարություների ետևում կանգնած են վրաց-ադրբեջանական հարաբերություններիվատթարացմամբ շահագրգռված անձինք:

Աֆղան Մուխտարլին, որը Թբիլիսիում էր բնակվում 2014թ-ից, անհետացել էր Թբիլիսիից 2017թ-ի մայիսի 29-ին: Ավելի ուշ նա իր փաստաբանին հաղորդել էր, որ իրեն առևանգել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակցիները և նա գտնվում է Բաքվում: Հունվարի 12-ին ադրբեջանական դատարանն Աֆղան Մուխտարլիի 6 տարվա ազատազրկման դատապարտեց սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցուցաբերելու համար: Հունիսի 15-ին Եվրաոխրհրդարանը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել Աֆղան Մուխտարլիին և չեղարկել նրան առաջադրված բոլոր մեղադրանքները»:

Օրացույց