Իրադարձությունների կարճ ակնարկ

դեկտեմբեր 22, 2013 - 17:15        Viewed: 1728       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(16-22 դեկտեմբեր, 2013թ.)

Վրաստան

«Վրաստանում ստեղծվել է «Պետական անվտանգության և ճգնաժամերի ղեկավարման կենտրոն»: «Հիշեցնեմ ձեզ, որ մինչ օրս Վրաստանում գոյություն չի ունեցել ճգնաժամային իրավիճակները ղեկավարող կենտրոն: Մոտ օրերս Վրաստանում կստեղծվի այդպիսի կենտրոն: Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Արդեն ստեղծվել է պետական անվտանգության և ճգնաժամերի ղեկավարման հատուկ խորհուրդ, որի հիման վրա կստեղծվի նույնանուն կենտրոն: Այդ կենտրոնի ստեղծման մեջ մեզ ակտիվորեն օգնում են մեր ամերիկացի, անգլիացի և հրեա գործընկերները: Կարծում եմ, որ արդեն այս տարվա վերջում մենք կունենանք ճգնաժամերի ղեկավարման համընդհանուր կոորդինացված կենտրոնը», - դեկտեմբերի 16-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Դեկտեմբերի 16-ին Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է եվրոպական սոցիալ-դեմոկրատ կուսակցության պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության ղեկավարին` շվեդ քաղաքական գործիչ Թոմ Վայդելիխին այն աջակցության համար, որը ցուցաբերում են Վրաստանի այժմյա Կառավարությանը սոցիալ-դեմոկրատ քաղաքական խմբի ներկայացուցիչները: Վարչապետը «Վրացական երազանք»-ի անունից սոցիալ-դեմոկրատներին առաջարկեց խորացնել փոխհարաբերությունները:

«2013թ.-ը ագրարային քաղաքականության տեսանկյունից ամենահաջող տարին էր: Գյուղատնտեսության բնագավառում իրականացվել են նշանակալի բարեփոխումներ: Հաստատվել է նշանակալի աճ: Ես համոզված եմ, որ հաջորդ տարին կլինի նույնքան հաջող գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության համար: Ինչպես գիտեք 2014թ.-ի բյուջեն ընդգրկում է գյուղատնտեսության բաժնի մի քանի կարևոր ծրագրեր», -դեկտեմբերի 16-ին հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Թբիլիսիում երկօրյա այցի շրջանակներում դեկտեմբերի 16-ին կայացել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակության գործնական հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու քաղաքների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները և խոսել տարբեր բնագավառներում փորձի փոխանակման մասին: Այդ իսկ օրը քաղաքների քաղաքապետերն Հավլաբարում անցկացրին  «Երևանյան» պուրակի բացման արարողությունը: Թբիլիսիի քաղաքապետարանը անցկացրել է պուրակի ամբողջական վերականգնում` փոխված են լուսավորող լամպերը, տեղադրված են նոր կրպակներ, վերականգնված են գազոնը և արահետները:

«Չնայած տարբեր տեսություններին` հաջորդ տարում բյուջեի աճ չի լինի: Մենք դրա հույսն ունեինք, բայց չի ստացվի: Մենք պատրաստել էինք գործողությունների այլընտրանքային ծրագիր, այն դեպքի համար, եթե բյուջեի աճի հետ կապված խնդիրներ առաջանան: Այդ այլընտրանքային ծրագիրը նախատեսում է մեր գործողությունները առաջնայնությունների և ծրագրերի իրագործման համար առանց բյուջեի աճի հաշվառման: Հաջորդ տարվա համար մեր առաջնայնություններն են ռազմական կրթությունը, ենթակառույցը և լոգիստիկական աշխատանքները: Չնայած այն բանին, որ նախարարության բյուջեն չի ավելացել, բոլոր այդ առաջնայնություններն իրագործված կլինեն», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի ընդունած բյուջեի համաձայն` Պաշտպանության նախարարությունը ստացել է 660 միլիոն լարի:

Դեկտեմբերի 16-17-ին կայացավ վարչապետի երկօրյա այցը Ադրբեջան: Այցի շրջանակներում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ հանդիպում Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահի միջև: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները և Վրաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության հարցերը: Վրաստանի վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց Վրաստանի ցանկությունը խորացնելու համագործակցությունը Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսամշակութային և էներգետիկայի բնագավառներում:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այնպիսի կարևոր իրադարձությանը, ինչպիսին է «Շախ-Դենիզ» նախագծի երկրորդ փուլի ներդրման մասին վերջնական որոշման ընդունումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի Կառավարությանը ջերմ ընդունելության համար և այսպիսի նշանակալի արարողության հաջող անցկացման համար,որի նպատակն է կարևոր քայլերի իրականացումը մեր ընդհանուր ձգտումների ուղղությամբ էներգետիկայի անվտանգության և ընդհանուր համագործակցության կոնտեքստում:

Մեծ քանակության ածխաջրածինների շնորհիվ Ադրբեջանը կարևոր երկիր է հանդիսանում, որը համապատասխանում է մեր շրջանի և եվրամիության երկրների էներգոանվտանգության շահերին: Իր հերթին Վրաստանի աշխարհագրական դիրքը դարձնում է նրան կարևոր կետ, Հարավային Կովկասի երթուղային կապ. որն ապահովում է թուրքիայի և Եվրոպական երկրների ամենաարագ կապը Կասպիական շրջանի հետ: Այսօրվա արարողությունը, կարծում եմ, մեր երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության միայն սկիզբն է: Մեր հաջորդ քայլերն ուղղված կլինեն տրանսկասպյան առաջընթացի ձեռքբերման և կասպիական շրջանի երկրների` այլ երկրների հետ բանակցությունների խորացման  ուղղությամբ :

Մենք բոլորս լավ գիտենք, թե ինչքան մարտահրավերներ են մեզ սպասվում առաջիկայում: Հատկապես սևծովյան և կասպյան շրջանի երկրներին: Այդ մարտահրավերներին դիմադրելու համար իրականացված հաջորդական և ռացիոնալ քայլերը հանդիսանում են մեր համագործակցության հիմքը», -դեկտեմբերի 17-ին «Շախ-դենիզ» նախագծի երկրորդ փուլի ներդրման վերջնական որոշման ընդունման մասին արարողության ժամանակ Ադրբեջանում հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Շախ-դենիզ» նախագծի երկրոնդ փուլի համաձայն` պլանավորված է զուգահեռ գազատարի կառուցումը,որից 387 կմ.-ը կկառուցվի Ադրբեջանում,իսկ 55 կմ.-ը Վրաստանում: Նախագծի համաձայն Վրաստանում կկառուցվեն երկու սեղմման կայաններ, ճնշման չափման և կանոնավորման կայաններ: Նախագծի շրջանակներում Վրաստանում կիրագործվեն 400-700 միլիոն դոլլարի չափով ներդրումներ: Շինարարության գագաթնակետին Վրաստանում աշխատանքի կտեղավորվեն մոտ 2.000 մարդ, իսկ հաղորդակցման անընդմեջ գործողությունը կստեղծի 130 մշտական աշխատատեղ:

«Վրաստանում նոր էլեկրոենթակայանների և էլեկտրոհաղորդման գծերի կառուցումը Ադրբեջանին հնարավորություն կտա իրականացնել էլեկտրոէներգիայի արտահանում տարեկան 500-600 մեգավատտ/ժամ ծավալով: Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միասնական էլեկրոհամակարգի ցանցի մեջ միավորվելը, հնարավորություն կտա Ադրբեջանին իրականացնել էլեկտրոէներգիայի անմիջական արտահանում դեպի Թուրքիա», -դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի զարգացման նախարարը:

«2008թ.-ից սկսած  Վրաստանի տնտեսական աճի ցուցանիշը 7%-ից քիչ է կազմում: Մեր երկրի արագ զարգացման համար ամեն տարի անհրաժեշտ է հաստատել տնտեսության երկիմաստ աճ: Հաշվի առնելով, որ մեր երկրի տնտեսությունը մեծ մասամբ կախված է արտասահմանյան ներդրումներից, կառավարությունը և հասարակությունը համատեղ պետք է աշխատեն ներդրումային իրավիճակի և քաղաքականության բարելավման վրա: Մեր երկրում Կառավարությունը պետք է անցկացնի աշխատանք համապատասխան օրենսդրության վրա իսկ հասարակությունը  պետք է առողջ մոտեցում և վերաբերմունք ցուցաբերի ներդրումներին և ներդնողներին», -ասված է դեկտեմբերի 17-ին տարածված «Երիտասարդ ֆինանսիստների և գործարարների ասոցիացիա»-ի հայտարարության մեջ:

Վրաստանի ազգային բանկի տվյալներով փողային փոխանցումների ընդհանուր գումարը Վրաստան նոյեմբերին կազմել է 208.8 միլիոն լարի:

Դեկտեմբերի 17-19-ին Թբիլիսիում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից երկրների 42-րդ Խորհրդարանական Վեհաժողովը:

Իմերեթի շրջանի նորանշանակ նահանգապետի հանդիպման ժամանակ դեկտեմբերի 17-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա էր անվտանգության խորհդի աշխատակիցը: Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է այդ մարդը ներկա գտնվում լրագրողների հանդիպմանը նահանգապետի հետ, նահանգապետը պատասխանեց, որ այդ մարդն իր ընկերն է, և նշանակություն չունի, թե նա որտեղ է աշխատում: «Ինձ համար կարևոր չէ, թե որտեղ է այդ մարդն աշխատում և ինչո՞վ է զբաղվում:Նա իմ ընկերն է: Ես կարող էի հանդիպման գալ մենակ,բայց քանի որ այսօր իմ առաջին աշխատանքային օրն է, նոր վայրում,իմ ընկերը եկել է ինձ քաջալերելու»,- հայտարարել է Իմերեթիի նոր նահանգապետը: Հիշեցնենք,որ նահանգապետի պաշտոնին նշանակվելուց առաջ Զազա Մեփարիշվիլին զբաղեցրել է պետական անվտանգության Քութայիսյան ծառայության ղեկավարի պաշտոնը:

«Վրաստանի տնտեսության զարգացման ապագայի համար «Շախ-դենիզը» ամենակարևոր նախագիծն է», -դեկտեմբերի 18-ին հայտարարել է Դավիթ Միրցխուլավան:

«Վրաստանը պատրաստ է լինել բաց: Մենք պատրաստ ենք երթուղային միջանցքի դեր կատարել,պատրաստ ենք բարելավել մեր փոխադրամիջոցային ենթակառույցը: Մենք պատրաստ ենք լինել ինչպես միջնորդ, այնպես էլէներգետիկայի արտահանող», -դեկտեմբերի 18-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի տնտեսության նախարարն անձամբ է ուսումնասիրել «Ախալքալաքի» Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի տեղամասում անցկացվող աշխատանքները: «Ժամանակ առ ժամանակ խնդրահարույց հարցեր բոլորի մոտ են առաջանում: Մենեջմենթը ակտիվ աշխատանք է վարում և կարծում եմ,որ այնտեղ անլուծելի հարցեր չեն կարող լինել: Մոտակա ժամանակներս ես պատրաստվում եմ ավելի մանրակրկտորեն ծանոթանալ անցկացվող շինարարական աշխատանքների հետ» հայտարարել է Վրաստանի տնտեսության նախարար:

Դեկտեմբերի 18-ին դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային: Գիգի Ուգուլավան մեղադրվում է ծառայողական լիազորությունների գերազանցման, պետական միջոցների մեծ գումարի ծախսման մեջ:  Ըստ գործի տվյալների` Գիգի Ուգուլավան գերազանցելով ծառայողական լիազորությունները`պետական միջոցների մեծ ծավալի ծախսմանը մասնակցել է կազմակերպված խմբով: Պետական միջոցների ծախսումը կատարվել է «Թբիլիսիի զարգացման ֆոնդի» միջոցով: Ծախսած միջոցների ընդհանուր գումարը`առանձնացված մայրաքաղաքի վերանորոգման,զարգացման համար կազմել է 48 180 960 լարի: Տվյալ փողերը ծախսվել են ոչ թե քաղաքի համար, այլ ազգային շարժման նախընտրական ֆինանսավորման համար, -ասված է դատախազության ներկայացրած մեղադրանքի փաստերում: Վրաստանի դատախազության կողմից Գիգի Ուգուլավային ներկայացված մեղադրանքի համաձայն, Թբիլիսիի քաղաքապետին սպառնում է 7-11 տարվա ազատազրկում:

«Իմ առաջարկը կլինի ինչքան հնարավոր է շուտ լուծել այդ իրավիճակը, որովհետև ընդհանուր առմամբ դա բացասական է ազդում երկրի վրա: Կարծում եմ, որ նման փաստերը չպետք է տեղ ունենան: Իմ խորհուրդն է, որ երկրում չ պետք է լինի ընտրականարդարություն»,-դեկտեմբերի 19-ին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը` մեկնաբանելով Թբիլիսիի քաղաքապետի ներկայացված մեղադրանքը մեծ քանակությամբ պետական փողերի ծախսման մեջ:

«Ֆիլիպ Դիմիտրովի հայտարարությունը նվազագույնսոչ ադեկվատ և աննպատակ էր: Ես ուզում եմ հարցնել նրան.եթե իր երկրում որևէ քաղաքապետի վերաբերյալ ի հայտ գան այնպիսի խնդիրներ,ինչպիսիք ի հայտ են եկել մեզ մոտ Գիգի Ուգուլավայի վերաբերյալ,դա կհանդիսանա արդյոք խոչընդոտ երկրի ինտեգրացման համար»,-դեկտեմբերի 19-ին հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության անդամ Վիկտոր Դոլիձեն:

«Նշանակություն չունի, թե ի՞նչ են ասում «Ազգային շարժման անդամները»: Պարզ է,որ նրանք ունեն հետապնդման վախ,նրանք ամենուր պատկերացնում են հետապնդում:Եթե մարդը հանցագործություն է կատարել,մի՞թե մենք չպետք է դա հետաքննենք և պատժենք նրան:9 տարվա ընթացքում ինչեր միայն չեն կատարվել երկրում:Հիմա մենք այդ ամենի վրա պետք է աչք փակե՞նք: Նույնիսկ չհետաքննել այդ գործերը:Մենք չենք կարող չանցկացնել արդարադատություն,միայն նրա համար,որ հանցագործը «Ազգային շարժումն» է և նրա անդամները: Ազգային շարժման անդամների մոտ վախի առկայությունը պայմանավորված է նրանով,որ նրանք շատ բան են արել,և նրանց,իսկապես, արժե վախենալ իրենց արած հանցագործությունների համար»,-դեկտեմբերի 18-ին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Սագանելիձեն:

NDI-իանցկացրած հետազոտությունների համաձայն` Վրաստանի բնակչության տնտեսական դրությունը չի փոխվել 2012թ.-ից: Հետազոտությունն անց է կացվել նոյեմբերի 13-27-ը Կովկասի հետազոտական ռեսուրսների և Շվեդիայի զարգացման գործակալության աջակցությամբ:

NDI-ի անցկացրած հետազոտությունների համաձայն` հարցվածների 72%-ը գոհ չեն Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների այսօրվա մակարդակից: 22%-ին գոյություն ունեցող հարաբերությունները դուր են գալիս:  Հարցվածների 34%-ը Թբիլիսիում կարծում են,որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգությանը,բայց այդ վտանգը չափազանցված է: 45%-ը կարծում են,որ Ռուսաստանի կողմից վտանգները իրական են և նշանակալի: Հարցվածների 14%-ը գտնում են,որ Ռուսաստանը Վրաստանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:

NDI-ի անցկացրած հետազոտությունների համաձայն`Վրաստանում գործազրկության քանակն ավելացել է անցած տարիների հետ համեմատությանմբ: Հետազոտության արդյունքների համաձայն`հարցվածների 69%-ը գործազուրկ է:

«Մենք հետևում ենք շարժին: Շատ լավ է, որ ըստ բոլոր պարամետրերի և ցուցանիշների` մեզ մոտ հաստատվել է առաջընթաց», -դեկտեմբերի 20-ին ,մեկնաբանելով NDI-ի զեկույցը,հայտարարել է Էկա Բեսելիան:

«Ուզում եմ նշել, որ եվրոխորհուրդը ցանկանում է Վրաստանի հետ ասոցիացիայի պայմանագիրը կնքել այն ժամկետներում, որ մնացել են եվրոպական հանձնաժողովի գործունեության համար: Եվրոպական հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է 2014թ.-ի սեպտեմբերին: Դժվար է ասել, երբ կստորագրվի ասոցիացիայի մասին փաստաթուղթը, օգոստոսին, թե սեպտեմբերին, բայց մեր ցանկությունն այն է, որ դա տեղի ունենա ինչքան հնարավոր է շուտ», -դեկտեմբերի 20-ին հայտարարել է Ֆիլիպ Դմիտրովը:

«Եվրոխորհրդին մոտենալու ցանկությունը կիսում են Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդները: Սրանից ելնելով, մենք ձգտում ենք արագացնել պայմանագրի ստորագրումը և այն մոտեցնել օգոստոսին», - հայտարարել է եվրոխորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը:

Դեկտեմբերի 21-ին Ասիայի զարգացման բանկը Վրաստանի կառավարության հետ ստորագրել է երկարաժամկետ պայմանագիր, որի համաձայն բանկը Վրաստանին տրամադրում է  98մլն Ամն դոլարին համարժեք պարտք: Վրաստանի կառավարությունը պարտավորվում է ծախսել ստացած պարտքը միջին չափի քաղաքների ջրախողովակային համակարգի բարելավման վրա:

«Որոշ օրենքներ ընդունվեցին առաջին ընթերցման ժամանակ, մի քանիսը երկրորդի ընթացքում և այդպես շարունակ. դա նշանակում է, որ խորհրդարանը պետք է տրամաբանական ավարտին հասցնի սկսած գործը: Մենք հույս ունենք, որ Վրաստանի նախագահը հավանություն կտա խորհրդարանի առաջարկին՝ արտահերթ նիստ նշանակել դեկտեմբերի 24-ից մինչև ամանորյա տոներն ընկած ժամանակահատվածում», -դեկտեմբերի 21-ին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:

Օրացույց