Դարձի՛ր բաժանորդ, դարձի՛ր հեղինակ

մարտ 03, 2018 - 15:42        Viewed: 766       

«Միության» սիրելի ընթերցող,

Շտապում ենք տեղեկացնել Ձեզ, որ շուտով կսկսի գործել «Միություն» թերթի շաբաթական հատուկ անվճար հավելվածը՝ «Ամբիոն»-ը։ «Ամբիոն» շաբաթական հավելվածը կտարածվի «Միություն» թերթի բաժանորդների միջև և նպատակ կունենա նպաստել ու աջակցել վիրահայության ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր անձանց միջև հատուկ թեմաների շուրջ ակտիվ քննարկումներին և կարծիքների փոխանակումներին։

«Միություն» խմբագրությունը նաև հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց համագործակցել «Ամբիոնի» հետ իրենց հեղինակային նյութերի տրամադրման միջոցով (հոդվածներ, մեկնաբանություններ, վերլուծականներ, ծաղրանկարներ և այլն)։

Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան հրապարակել իրենց նյութերը «Ամբիոնի» էջերում։ Իր հերթին «Միություն»-ը կաջակցի խմբագրությունում տեղ գտած մտքերի և գաղափարների տարածմանը բաժանորդների միջև։

Դարձի՛ր բաժանորդ, դարձի՛ր հեղինակ

«Ամբիոն» շաբաթական հավելվածի՝ մոտ ժամանակներում գործունեության սկսվելու կապակցությամբ բոլոր հետաքրքրված անձանց առաջարկում ենք․

  • Խմբագրությանը տրամադրել իրենց կոնտակտային տվյալները (էլ․հասցե, հեռախոս, անուն-ազգանուն, բնակության քաղաքը)
  • Խմբագրությանն ուղարկել ցանկացած նյութ (հոդվածներ, մեկնաբանություններ, վերլուծականներ, ծաղրանկարներ և այլն) հետևյալ թեմաներով՝ Վրաստանի հայերը, Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանը, հասարակություն, մշակույթ, սպորտ, Արցախ, Սփյուռք, եկեղեցի, կրոն, Հայ Դատ, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Քրդստան, Մերձավոր Արևելք, Ադրբեջան։

«Միություն» խմբագրության հետ կարելի է կապ հաստատել info@armenian-community.ge էլեկտրոնային հասցեի միջոցով, ինչպես նաև գրելով «Վրաստանի Հայ Համայնքի» ֆեյսբուքյան էջին։

Հարգանքով,

«Միություն» խմբագրություն

«Վրաստանի Հայ Համայնքի» Վարչություն

Օրացույց