Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան այցելել է Սամցխե

մարտ 20, 2018 - 00:11        Viewed: 394       

Սամցխե-Ջավախք տարածաշրջան կատարած եռօրյա այցի շրջանականերում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի Կոպաձեն, Սամվել Մանուկյանը, Դավիթ Ճիճինաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ախալցխաայի սակրեբուլոյի անդամներ և այլք։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սամցխե-Ջավախքիտնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառանլով բնակչության զբաղվածության խնդրին՝ դեսպան Սադոյանն ընդգծեց Սամցխե-Ջավախքում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը։

Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային տնտեսական ու սոցիալական ծրագրերի, ենթակառուցվածքների արդիականացման, ապակենտրոնացված համագործակցության շուրջ:

Սամցխե կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատան ներկայացուցիչների և տեղի հոգևորականների ուղեկցությամբ այցելել է նաև Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցի: Սուրբ Նշանը վիճահարույց համարվող եկեղեցիների թվում է:

Օրացույց