Խորհրդարանն ուղղումներ է մտցրել նոր Սահմանադրության տեքստում

մարտ 28, 2018 - 00:09        Viewed: 157       

Վրաստանի Խորհրդարանը երրորդ և վերջին լսմամբ 115 ձայնով հաստատել է սահմանադրական փոփոխությունները, այդ թվում նաև երկքաղաքացիության մասին կետը։ Ընդդիմությունը հրաժարվել է քվեարկությանը մասնակցել։

Օրինագիծը, որը հիմա պետք է ստորագրի նախագահը, արգելք է առաջարկում վրացական քաղաքացիությունից զրկելու, ընտրությունների արդյունքների հիման վրա խորհրդարանի տեղաբաշխման կանոնները փոխելու, 2020թ. խորհրդարանական ընտրություններին քաղաքական բլոկները ընդունելու վերաբերյալ:

Բարեփոխումներն ուղղված են 2017թ․-ին թարմացված Վրաստանի Սահմանադրության կատարելագործմանը, որն ուժի մեջ կմտնի 2024թ․-ի նախագահական ընտրություններից հետո։ Երկրի գլխավոր օրենքի թամացմանը նախորդել էր երկար աշխատանք, որը տևել է գրեթե 11 ամիս և ուղեկցվում էր իշխող կուսակցության և ընդդիմության միջև խիստ վեճերով։

Թարմացված Սահմանադրության համաձայն՝ 2018թ․-ից հետո Վրաստանի նախագահին կընտրի ընտրական կազմը (կոլեգիալ) և ոչ թե բնակչությունը։ Այդ կերպ, երկիրն ամբողջությամբ անցնում է կառավարման խորհրդարանական ձևին։

«Դա ուժեղ Խորհրդարան, իրական կառավարություն, անկախ դատական իշխանություն և անկուսակցական նախագահ ներառող համակարգ է։ Սահմանադրության նոր տարբերակը հստակորեն տարանջատում է իշխանությունը բոլոր սահմանադրական մարմինների միջև։ Ինչպես նաև նոր Սահմանադրությունը մեծացնում է պետության կյանքում ընդդիմության դերը։ Բարելավում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, դատական համակարգի անկախությունը և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նոր մոդելը բարելավում է երկրի պաշտպանության և անվտանգության բնագավառները», -ասել է Կոբախիձեն։

Օրացույց