#ՄերժիրՍերժին շարունակվում է

ապրիլ 23, 2018 - 00:44        Viewed: 312       

Ամբողջ օրվա ընթացքում, վարչապետ Սերժ Սարգսյանի և շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձախողված բանակցություններից հետո, բողոքի ակցիաները շարունակվել են ամբողջ մայրաքաղաքով:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն ապրիլի 21-ին հանդես էր եկել որպես վարչապետի և նրա հրաժարականը պահանջող ընդդիմադրի միջև հանդիպման միջնորդ, հայտարարությամբ է հանդես եկել: Նա կարծում է, որ դեպքերի զարգացումը հասել է վտանգավոր սահմանագծի, և անհրաժեշտ է կանխել անդառնալի հետևանքները: Նրա հայտարարությունում ասված է նաև. «Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման եւ լարվածության թուլացման: Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն»:

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վերահսկում է իրավիճակն ու «Հայաստանի սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու նպատակով լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը»:

Եվրամիությունը ներքաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով քաղաքական երկխոսության կոչ է արել: Եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարությունում ասվում է.

«Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ կհարգեն այդ իրավունքն, արդար և համաչափ կկիրառեն օրենքը՝ Հայաստանի միջազգային պարտավորությունների համապատասխան, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի շրջանակում: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքի համաձայն հավաքների անցկացման իրենց հիմնարար իրավունքի իրացման ժամանակ, պետք է անհապաղ ազատ արձակվեն»:

Օրացույց