Իրադարձությունների կարճ ակնարկ

դեկտեմբեր 29, 2013 - 13:14        Viewed: 1578       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(23-29 դեկտեմբեր, 2013թ.)

 

Վրաստան

Վրաստանի` Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի երկրորդ փուլը կսկսվի 2014թ.-ի գարնանը: «Հոկտեմբերին եվրոպական պատվիրակության փորձագետները շատ դրականորեն գնահատեցին Վրաստանի առաջընթացը գործողությունների ծրագրի իրականացման տեսանկյունից: Ինչպես ձեզ հայտնի է, գործողությունների ծրագիրը երկու մասից է բաղկացած` օրենսդրական փոփոխություններ և օրենքի անմիջական իրականացում: Մեր նպատակն է շարունակել առաջին մասի աշխատանքները և գարնանն արդեն տեղափոխվել երկրորդ փուլի` օրենքի իրականացման վրա: Այդ գործողությունների ծրագրի իրականացումն ի վերջո պետք է հանգեցնի երկրին Եվրամիության հետ ոչ վիզային ռեժիմի», -դեկտեմբերի 23-ին հայտարարել է  Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Վրաստանի այն քաղաքացիները, որոնք ուզում են  Մեծ Բրիտանիայի վիզա ստանալ, 2014թ.-ի հունվարի 1-ից պետք է անցնեն տուբերկուլյոզի հետազոտություն և դեսպանատանը ներկայացնեն համապատասխան տեղեկանք:

Ինչպես հայտարարել է Թբիլիսիի Սակրեբուլոյի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Միխեիլ Քավթառաձեն, քաղաքապետարանի գործունեության ուսումնասիրման արդյունքում փաստեր են հայտնաբերվել` կապված անցած ժամանակաշրջանում քաղաքապետարանի ծախսերի մասին տվյալների քողարկման հետ, որը հանգեցրել է բյուջեի միջոցների լուրջ կորուստների: Ինչպես հայտնել է Միխեիլ Քավթառաձեն, հայտնաբերված բոլոր փաստաթղթերը փոխանցվել են դատախազություն: Քավթառաձեի հայտարարության համաձայն` խոսքը գնում է հատուկ մեծ ծավալային ծախսերի` մի քանի տասնյակ միլիոն լարիի մասին:

«Մոտակա ժամանակներս հասարակությանը հայտնի կդառնան շատ հետաքրքիր փաստեր իշխանության ներկայացուցիչների գործունեության մասին: Դրանից հետո հասարակությունն ինքը թող եզրակացություններ անի, թե ինչպիսի նպատակներ են հետապնդում և ում շահերն են պաշտպանում մեծամասնության պատգամավորները», -դեկտեմբերի 23-ին հայտարարել է Թբիլիսիի Սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Թեմուր Գրիգալաշվիլին:

Շուտով Վրաստանի բանակցությունները կսկսվեն ԱՄՆ-ի առևտրական պալատի ներկայացուցիչների հետ երկրների միջև ազատ առևտրի վերաբերյալ: «Չեմ կարող ասել, որ այդ ուղղությամբ մենք հասել ենք ինչ-որ արդյունքների: Բանակցությունները սկզբնական փուլում են: Մենք արդեն ունեցել ենք մի քանի հանդիպումներ, և շուտով սկսվեն կոնկրետ, գործնական բանակցություններ: Դա կլինի մի քայլ առաջ», -հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարը:

«Գիգի Ուգուլավայի հանդեպ նոր մեղադրանքները ոչ միայն քաղաքական հետապնդումներ են, այլև «ճանապարհի մաքրման» փորձ քաղաքապետի` իր թեկնածուի համար: Հենց հայտնի դարձավ, որ քաղաքապետը պատրաստվում է մասնակցել քաղաքապետի ընտրություններում, նրան միանգամից մեղադրանքներ ներկայացրին», -հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի պարտականություններն իրականացնող Սևդիյա Ուգրեխելիձեն:

«Եթե գոյություն ունենար «Տարվա ամենա ոչ ադեկվատ հայտարարությունը» մրցանակը, ապա այդտեղ Սևդիյա Ուգրեխելիձեն անպայաման կզբաղեցներ առաջին տեղը: Վրացական երազանքին պետք չի քաղաքապետի հենց իր թեկնածուի համար ստեղծել ինչ-որ նոր պայմաններ, քանի որ Դավիթ Նարմանաիան միանշանակ քաղաքապետի պաշտոնի ամենագլխավոր թեկնածուն է: Անարդար է, երբ կոռուպցիայի խորհրդանիշի` Գիգի Ուգուլավայի դեմ դատական գործընթացը գնահատվում է որպես քաղաքական հետապնդում», -հայտարարել է Թբիլիսիի Սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Զազա Գաբունիան:

«Ես չեմ կարող գնահատել այս գործընթացն իրավական տեսանկյունից: Միակ բանը, որ կարող եմ ասել` մենք շատ ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին: Այդպիսի ընթացակարգերը մեծ ազդեցություն  են ունենում երկրի իմիջի վրա: Ես չգիտեմ, թե ինչպես է գրված Վրաստանի Սահմանադրության մեջ, բայց ընդհանրապես Սահմանադրությունը պետք է հաշվի առնի, որ ընտրված չինովնիկի լիազորությունների սառեցման համար պետք է անցկացնել պաշտոնանկ անելու՝ իմպիչմենտի գործընթաց, կասկածում եմ, որ այդպիսի գործընթաց չի իրականացվել է Թբիլիսիի քաղաքապետին` իր կողմից իրականացնող պարտականություններից ազատելու ժամանակ», -հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը:

«Չնայած աշխատանքային կոդեքսում անցկացված փոփոխություններին` աշխատանքի բնագավառում դեռևս կան շատ խնդիրներ: Հատկապես այդ խնդիրները կապված են աշխատանքի անվտանգության հետ: Մեր գրասենյակ ամեն օր մտնում են բազմաթիվ հայտարարություններ` բողոքներ, և դրանց մեծամասնությունը կապված է աշխատողների իրավունքների խախտման հետ: Ինչպես նաև հաճախակիացել են աշխատանքից հեռացման դեպքերը», -դեկտեմբերի 25-ին հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Ինչպես հայտարարել է նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Վրաստանի գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն 2001թ.-ին դատված է եղել Գերմանիայում ավազակային թալանի համար և դատապարտվել 1 տարի 3 ամիս ազատազրկման:

«Ըստ «Global Financial Integrity» ամերիկյան ընկերության հաշվետվության` 2002-2011 թթ. Ընթացքում Վրաստանից անօրինականորեն դուրս է բերվել 453 միլիոն դոլլար: Հաշվետվության մեջ ներկայացված են 144 երկրից փողերի անօրինական դուրսբերման մասին տվյալներ, և Վրաստանը զբաղեցրել է 78-րդ տեղը: Նույն հաշվետվության համաձայն` Ադրբեջանից անօրինականորեն հանվել է 1 միլիարդ 706 միլիոն դոլլար, և երկիրը գտնվում է 44-րդ տեղում, իսկ Հայաստանից դուրս է բերվել 623 միլիոն դոլլար և այն զբաղեցնում է 71-րդ տեղը: Առաջին հորիզոնականում է Չինաստանը, երկրից անօրինականորեն դուրս է բերվել 1 տրիլիոն դոլլար:»

Էներգետիկայի նախարարության, տնտեսության նախարարության և Ադրբեջանի նավթի և գազի «Սոկար» ընկերության միջև դեկտեմբերի 24-ին ստորագրվել է փոխհամագործակցության մեմորանդում: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էներգետիկայի ու տնտեսության նախարարները և «Սոկար»-ի նախագահը: Ստորագրված փաստաթուղթը ենթադրում է գազի մատակարարման շարունակություն Վրաստանի շրջաններում: «Սոկարի» հետ հարաբերությունները մեր երկրի համար ամենակարևորներից մեկն է: Մեր կողմից լիովին պատրաստակամություն կա, որպեսզի Վրաստանի Կառավարությունն ամեն կերպ աջակցի «Սոկարի» ներդրումներին», -հայտարարել է տնտեսության նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:

Էներգետիկայի նախարարի խոսքերի համաձայն` Վրաստանում վառելիքի թանկացման հիմնական պատճառը կապված է ամբողջ աշխարհում գների թանկացման հետ: «Ինչպես նաև հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ լարին արժեզրկվում է: Բայց կարծում եմ, որ այդ հարցը կկարգավորվի և վառելիքի գինը կվերադառնա սկզբնական ցուցանիշին», -դեկտեմբերի 26-ին հայտարարել է Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:

«Մերաբիշվիլիի հայտարարության հետ կապված կհարցաքննվեն բազմաթիվ մարդիկ: Կուսումնասիրվեն բազում փաստաթղթեր: Մենք արդեն սկսել են այդ աշխատանքը, և հետաքննության ավարտին մեզ համար հայտնի կլինի ճշմարտությունը», -հայտարարել է Վրաստանի պռոբացիայի նախարար Սոզար Սուբարին: Հիշեցնենք` մի քանի օր առաջ  նախկին Ներքին գործերի նախարար և նախկին Վրաստանի վարչապետ, «Ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ իրեն մութ գիշերով դուրս են բերել բանտային խցից` հանդիպելու Վրաստանի գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի հետ: Ըստ Մերաբիշվիլու հայտարարության`գլխավոր դատախազն  իրենից օգնություն է պահանջել Զուրաբ Ժվանիայի մահվան հետաքննության մանրամասների վերաբերյալ և սպառնացել, որ հրաժարվելու դեպքում կվատթարացվեն իր բանտարկության պայամանները:

Վրաստանը կստանա Եվրամիությունից 27 միլիոն դոլլարի չափով լրացուցիչ օգնություն: Գումարը կտրամադրվի Վրաստանին «ավելին ավելիի համար» ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է լրացուցիչ ֆինանսավորում համագործակից երկրներին, որոնք հաստատել են որոշակի առաջընթաց ժողովրդավարական բարեփոխումների անցկացման տեսանկյունից: Օգնությունը տրամադրվում է մասնագիտական կրթության, աշխատանքի բնագավառում կադրերի վերապատրաստման ոււղղության համար:

Դեկտեմբերի 27-ին Բարակ Օբաման ակտ է ստորագրել «Վրաստանի հետ ինքնապաշտպանության բնագավառում ռազմական համագործակցության հեղինակության մասին»: «Դա շատ կարևոր փաստաթուղթ է: Այն ենթադրում է ԱՄՆ-ի ռազմական համագործակցություն իր ռազմավարական համագործակիցների, այդ թվում նաև Վրաստանի հետ», -հայտարարել է Արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկանիանին:

«Ըստ բազիսային տեսարանի` հաջորդ տարում մենք կունենաք տնտեսության 5%-անոց աճ: Դա լրիվ իրական է, եթե իհարկե, տեղի չունենան ինչ-որ ռիսկային գործոններ», -դեկտեմբերի 27-ին հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գիորգի Քադագիձեն:

«Մեր նախարարության ռազմական փորձագետներն արդեն ավարտել են ազգային զինվորական ռազմավարության աշխատանքները: Ռազմավարությունը հաշվի է առնում մեր գործողությունները անվտանգության համակարգի տեսանկյունից ունեցած մարտահրավերների և այն վտանգների ու հակազդեցությունների վերաբերյալ, որոնք կանգնած են մեր երկրի առջև: Փաստաթուղթն արդեն պատրաստ է, և շուտով այն կներկայացվի վարչապետին ու Անվտանգության Խորհրդին, որպեսզի նրանք սկսեն անմիջականորեն իրականացնել այդ փաստաթուղթը», -դեկտեմբերի 28-ին հայտարարել է Վրաստանի ինքնապաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

«Գլխավոր դատախազն իսկապես ունի դատվածություն և դատվել է Գերմանիայում: Առաջ ես դա չգիտեի: Ես չէի հետաքրքրվում, թե ով ինչ է արել մանկության տարիներին, ով է խնդիրներ ունեցել ոստիկանության հետ, ով` այլ խնդիրներ: Իհա՛րկե, ոստիկանության հետ խնդիրներ ունենալը լավ չէ, բայց մենք չպետք է դրա պատճառով մարդուն զրկենք հեռանկարից: Մենք չպետք է նրան հոգեպես ոչնչացնենք, թե ինչ է 23 տարեկանում նրա հետ ինչ-որ դեպք է պատահել»,- դեկտեմբերի 28-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

2013 թվականի սկզբից լարիի կուրսը դոլլարի համեմատությամբ արժեզրկվել է  4,5%-ով:

Օրացույց