Վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն առայժմ Նիկոլ Փաշինյանն է

ապրիլ 30, 2018 - 00:19        Viewed: 258       

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է վարչապետի սեփական թեկնածու չառաջադրել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշել է, որ առայժմ չի կարող ասել, թե ում օգտին կքվեարկեն Հանրապետական պատգամավորները մայիսի 1֊ին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին: «Թե ում կքվեարկենք՝ կապված է նրա հետ, թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան թեկնածուները», -հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Իշխանությունների դեմ պայքարող շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 28-ին հանդիպել է Դիլիջան քաղաքի բնակիչների հետ: Նրան ուղեկցում իր համակիրներ ավտոշարասյունը:

Պաստառներով և դրոշներով մարդիկ կանգնեցրել են ավտոերթը և ողջունել Փաշինյանին: Գագարին գյուղի բնակիչներն անգամ ցանկացել են գառ մորթել, բայց տնդդիմադիր պատգամավորը թույլ չի տվել:

Փաշինյանը կոչ է արել ժողովրդին վարչապետի ընտրության նախորդ օրը՝ ապրիլի 30-ին, և ընտրության օրը՝ մայիսի 1-ին, հեղեղել Երևանի փողոցները: «Այս հաղթանակը կերտել է ձեզնից յուրաքանչյուրը: ՀՀ-ում այլևս ժողովրդի իշխանություն է հաստատվել, սրանից հետո որևէ այլ կերպ չի լինելու: Վարչապետը, կառավարությունը մնացած պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին: Ով չի ուզում ծառայել ժողովրդին, պետք է ազատի պաշտոնը», -հայտարարել է Փաշինյանը:

Մինչ այս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպում է տեղի ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև:

Իշխող «Հանրապետական» կուսակցությունն առայժմ չի հրապարակել իր դիրքորոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ: Որոշ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ հայտարարել են, որ վարչապետի «համաժողովրդական» թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելը բացառվում է:

Դա այն դեպքում, որ շարժման ներկայացուցիչները պահանջում են և պայքարում, որ այդ պաշտոնում լինի հենց իրենց առաջնորդ Փաշինյանը և բացառում են այլ թեկնածուի պաշտոնավարումը:

Եվ արդեն ՀՀկ-ի ներկայացուցչների մեջ գտնվել են այնպիսիք, ով կարծում են. ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն այլևս չպետք է հանդես գա վարչապետի սեփական թեկնածուով:

Պատգամավոր Կարեն Կարապետյանն ասել է. «Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները»:

«Հանրապետական» մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ կոչ է արել Նիկոլ Փաշինյանին իրեն ու իր գործընկերներին համոզել, թե ինչու պետք է քվեարկեն իր օգտին. «Եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին»:

Օրացույց