Թանդոյանց եկեղեցու վերաբերյալ Կրոնների խորհրդի դիմումը՝ ուղղված Վրաստանի իշխանություններին

մայիս 11, 2018 - 09:34        Viewed: 364       

Ցանկանում ենք արձագանքել Թբիլիսիում, Աղմաշենեբելի պողոտա թիվ 38-ում գտնվող պատմական հայոց տաճարը՝ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին Պատրիարքարանին փոխանցելու հարցին:

Ինչպես հայտնի դարձավ, 2017 թվականին պետությունը հայոց տաճարը փոխանցեց Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու սեփականությանը: Բազում պատմական աղբյուրներ և փաստեր հաստատում են այն, որ մինչ խորհրդային բռնագրավումը շինությունը պատկանում էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այսօր տաճարի տարածքի վրա ընթանում են աշխատանքներ, որոնք փոխում են հուշարձանի տեսքը և ջնջում մեր հայ համաքաղաքացիների պատմական հետքն ու ավանդը:

Ուզում ենք նշել, որ Թանդոյանց եկեղեցու հարցը առանձին վերցված դեպք չէ և այն կրոնական միավորումների համար խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու (ռեստիտուցիայի) չլուծված հիմնախնդրի մասն է և ակնհայտ օրինակը:

Կրոնների խորհրդի անդամներս, երկար տարիներ սրտի ցավով խոսում ենք այն մասին, որ պետությունը չի դրսևորում կամք վերադարձնելու կրոնական շինությունները իրենց պատմական սեփականատերերին: Այդ ընթացքում, հուշարձանների մեծ մասը փլուզվում է, խեղաթյուրվում է նրանց տեսքը, ջնջվում է բազմաթիվ կրոնական խմբերի նշանակալից հետքը Վրաստանի պատմությունում և խախտվում է բազմազանությամբ հարուստ վրացական մշակույթի ամբողջությունը:

Դիմում ենք Վրաստանի իշխանությանը.

- Անհապաղ դադարեցնել Թանդոյանց եկեղեցու վրա ընթացող ներգործությունը,

- Արդարացիորեն ուսումնասիրել նշված եկեղեցու պատմությունը և ապահովել այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձը,

- Ամենակարճ ժամանակում կատարել իրատեսական քայլեր խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված պատմական սեփականությունը կրոնական միավորումներին վերադարձնելու համար,

- Օժանդակել Վրաստանի հարստության՝ կրոնական, էթնիկ և մշակութային բազմազանության պահպանմանը և ներկայացմանը,

- Զգույշ վերաբերվել Վրաստանի մշակութային ժառանգությանը և նրա աչքի ընկնող մասին՝ տարբեր դավանանքների պաշտամունքային շինություններին:

Օրացույց