Մենք պետք է ձևավորենք հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից

մայիս 18, 2018 - 00:05        Viewed: 392       

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի Հանրային հեռարձակողին, որում անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն անհրաժեշտ է խորացնել: Հայաստանի վարչապետը կարծում է, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները չպետք է հիմնվեն աշխարհաքաղաքական ազդեցությունների վրա:

«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրականհարաբերությունները պետք է զարգանան, մենք իրոք եղբայրական երկրներ ենք ևգործընկերներ: Մեր ծրագրում նշված է, որ Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար:

Կարծում եմ՝ մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքականազդեցությունից: Մեր հարաբերությունների վրա երբեմն ազդում են աշխարհաքաղաքականգործոններ և, ցավոք, այդ գործոնները ոչ միշտ են դրական: Երբեմն ունենք բացասական հեևանքներ», -հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը համոզված է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները պետք է դուրս բերվեն աշխարհաքաղաքական գործոնների շրջանակից:

«Կարծում եմ՝ մենք պետք է ձևավորենք հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից: Հայաստանը և Վրաստանը պետք է ունենան ուղիղ երկկողմանի հարաբերություններ, որոնք մենք պետք է խորացնենք բոլոր ոլորտներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ինչպես նաև պարզապես մարդկային մակարդակում», -հայտարարել է Նիկոլ Փաշինյաննը Վրաստանի Առաջին ալիքին:

Օրացույց